Գլխավոր տեղեկություն
Номер
N 27-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2007-01.03.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2000.11.09/16(58) Հոդ.14
Принят
Վիճակագրական կոմիտեի նախագահ
Дата принятия
18.11.2005
Подписан
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата подписания
18.11.2005
Дата вступления в силу
19.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305487

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

18 նոյեմբերի 2005 թ. 
ք. Երևան

N 27-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների կատարման մասին» Ձև թիվ 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների գործարկման և կապալային աշխատանքների կատարման մասին» ձև թիվ 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 45-Ն որոշումը:

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
18 նոյեմբերի 2005 թ.
թիվ 27-Ն որոշմամբ

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների կատարման մասին» ձև թիվ 1-ԿՇ պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով (տարվա սկզբից հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանների համար), յուրաքանչյուր ամսում կատարված աշխատանքների ծավալներին համապատասխան:

4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:


  2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 5 բաժիններից՝

 

1. «Գործարկված օբյեկտների տեսակները»

2. «Շինարարական աշխատանքների տեսակները»

3. «Շինարարական աշխատանքների կառուցվածքը»

4. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալներն ըստ պատվիրատուների»

5. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը»


6. «Գործարկված օբյեկտների տեսակները» բաժնում լրացվում են գործարկված բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և արտադրական նշանակության օբյեկտների շինարարության (ներառյալ սեփական օբյեկտների շինարարությունը) վերաբերյալ տվյալները` անկախ ֆինանսավորման աղբյուրից, իսկ 1-3 սյունակներում համապատասխանաբար` տարեսկզբից, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում, 1-ին սյունակից` գյուղական վայրերում գործարկված օբյեկտները:

7. «Շինարարական աշխատանքների տեսակները» բաժնի 20 տողում` «շինարարական աշխատանքներ», լրացվում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված բոլոր շինարարական, ներառյալ կապալային, աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները (ինչպես նաև հաշվետու կազմակերպության սեփական ուժերով կատարած շինարարությունը):

Կապալային աշխատանքների ծավալը լրացվում է փաստացի գներով, որից հանվում են կապալառու կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական և կառույցները սարքավորումներով հագեցնելու համար կատարված աշխատանքների ծավալները:

Ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը շինարարական աշխատանքների ծավալների մեջ չեն ներառվում:

8. 21 տողում լրացվում են շինարարական տարածքի նախապատրաստման աշխատանքների ծավալները` շենքերի կազմատում և քանդում, հողային աշխատանքներ, հետախուզական հորատում և գայլիկոնում:

9. 22 տողում լրացվում են շենքերի և շինությունների շինարարական աշխատանքների ծավալները` ընդհանուր շինարարական աշխատանքներ, ծածկերի տեղադրում, ճանապարհների, սպորտային և ջրային կառույցների շինարարություն, կապիտալ և ընթացիկ նորոգում և այլն:

10. 23 տողում լրացվում են շենքերի և շինությունների ճարտարագիտական սարքավորանքի տեղադրման աշխատանքների ծավալները` էլեկտրամոնտաժման, մեկուսացման, սանիտարատեխնիկական աշխատանքներ և այլ ճարտարագիտական սարքավորանքի տեղադրում:

11. 24 տողում լրացվում են հարդարման աշխատանքների ծավալները` սվաղի, ատաղձագործական աշխատանքներ, հատակների, ծածկերի տեղադրում և պատերի երեսպատում, ներկարարական և ապակեպատման աշխատանքներ և այլն:

12. 25 տողում լրացվում են շինարարական սարքավորանքի վարձակալում սպասարկող անձնակազմի հետ կապված տվյալները:

13. «Շինարարական աշխատանքների կառուցվածքը» բաժնի 30 տողի բոլոր սյունակների տվյալները հավասար են համապատասխանաբար «Շինարարական աշխատանքների տեսակները» բաժնի 20 տողի սյունակների տվյալներին:

14. 31 տողում լրացվում են կապալային աշխատանքների ծավալները, դրանցից` 32 տողում բնակչության պատվերով կատարված աշխատանքների ծավալները:

15. 31 տողից` 33 տողում առանձնացվում են սեփական ուժերով և 34 տողում ներգրավված բոլոր կազմակերպությունների կողմից կատարված կապալային աշխատանքների ծավալները:

16. 30 տողից` 35 տողում առանձնացվում են կապիտալ նորոգման և 36 տողում ընթացիկ նորոգման աշխատանքները:

Կապիտալ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորումների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները:

Ընթացիկ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորումների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ:

17. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալներն ըստ պատվիրատուների» բաժնի 40-47 տողերում լրացվում են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալներն ըստ պատվիրատուների:

18. 5-րդ բաժնի «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տարեսկզբից հաշվարկվում է` հաշվետու տարվա ամիսների աշխատողների միջին ցուցակային թվաքանակների գումարը ամիսների թվի վրա բաժանելով:

19. 4-րդ և 5-րդ բաժինների ցուցանիշները լրացվում են եռամսյակային պարբերականությամբ:

Ներմուծեք նկարագրությունը_17995

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման
ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն
2.
Ազգային վիճակագրական ծառայության
մարզային գործակալություն (տարածքային
բաժին)

Կապալային աշխատանքներ իրականացվող
իրավաբանական անձինք, հիմնարկները,
անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու
ժամանակաշրջանին հաջորդող
ամսվա 5-ը

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________

_________________________________________________

Գտնվելու վայրը ______________________________________

_____________________________________   
I   I   I   I   I   I   I
(փոստային դասիչ)
Մարզը ______________ Համայնքը_______________________

Պետական ռեգիստրում գրանցված համարը  I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   I   I   I   I   I   I   I   I   I

Հարկ վճարողի հաշվառման համարը                       I   I   I   I   I   I   I   I   I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
1-ԿՇ
(ամսական)

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
18 նոյեմբերի 2005 թ.
թիվ 27-Ն որոշման





 

Չլրացնել             Ներմուծեք նկարագրությունը_17998

ՏԳՏԴ  I   I   I   I   I   I

Մարզը         
I   I   I

Համայնքը    I   I   I   I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

200__թ. հունվար-________-ին

1. Գործարկված օբյեկտների տեսակները

Անվանումը Տողի
համարը
Չափի
միավորը

Գործարկվել են

տարե-
սկզբից

նախորդ
տարվա
համապա-
տասխան
ժամանակա-
շրջանում

1-ին
սյունակից
գյուղական
վայրերում

Ա

Բ

Գ

1

2

3

Բնակելի շենքեր և
հանրակացարաններ
10 քառ. մ. ընդհանուր
մակերես
     
Հանրակրթական
հաստատություններ
11 աշակերտական տեղ      
Նախադպրոցական
հաստատություններ
12 տեղ      
Հիվանդանոցներ 13 մահճակալ      
Ամբուլատոր-
պոլիկլինիկական
հաստատություններ
14 հաճախումներ մեկ
հերթափոխում
     
Մշակութային
հաստատություններ
15 տեղ      
Արտադրական
նշանակության
օբյեկտներ
         
  16        
  17        

2. Շինարարական աշխատանքների տեսակները

(փաստացի գներով` հազար դրամ` առանց ԱԱՀ)
Անվանումը Տողի
համարը

Կատարվել են

տարե-
սկզբից

նախորդ տարվա
համապատասխան
ժամանակաշրջանում

Ա

Բ

1

2

Շինարարական աշխատանքներ
ընդամենը (21+22+23+24+25)
20    

այդ թվում`

     
շինարարական տարածքի
նախապատրաստում
21    
շենքերի և շինությունների
շինարարություն
22    
շենքերի և շինությունների
ճարտարագիտական սարքավորանքի
տեղադրում
23    
հարդարման աշխատանքներ 24    
շինարարական սարքավորանքի
վարձակալում սպասարկող
անձնակազմի հետ
25    

(Աղյուսակը փոփ. 05.03.07 N 03-Ն)

3. Շինարարական աշխատանքների կառուցվածքը

(փաստացի գներով` հազար դրամ` առանց ԱԱՀ)
Անվանումը Տողի
համարը

Կատարվել են

տարե-
սկզբից

նախորդ տարվա
համապատասխան
ժամանակաշրջանում

Ա

Բ

1

2

Շինարարական աշխատանքներ, ընդամենը 30    

որից`

     
կապալային աշխատանքներ (33+34) 31    
որից`

բնակչության պատվերով

32    
31 տողից`

սեփական ուժերով

33    

ներգրավված կազմակերպությունների կողմից

34    
30 տողից`

կապիտալ նորոգում

35    

ընթացիկ նորոգում

36    

(Աղյուսակը փոփ. 05.03.07 N 03-Ն)

4. Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալներն ըստ պատվիրատուների

(փաստացի գներով` հազար դրամ` առանց ԱԱՀ)
Պատվիրատուների անվանումը Տողի համարը Կատարված շինարարական
աշխատանքների ծավալները
տարեսկզբից
 

40

 
 

41

 
 

42

 
 

43

 
 

44

 
 

45

 
 

46

 
 

47

 

(Աղյուսակը փոփ. 05.03.07 N 03-Ն)

5. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, տարեսկզբից ________________ մարդ

Ղեկավար

_______________
(Ազգանուն, անուն)

_______________
(Ստորագրություն)

Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

_______________
(Ազգանուն, անուն)
_______________
(Հեռախոսահամար(ներ))

_______________
(Պաշտոն)
__ _______ 200_թ.
(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ _________________@______________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.12.2007, թիվ 21-Ն 01.03.2008, N 27-Ն
05.03.2007, N 03-Ն 26.04.2007, N 27-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան