Գլխավոր տեղեկություն
Номер
N 708-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.04/34(558) Հոդ.780
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.06.2007
Дата вступления в силу
05.07.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2007 թվականի N 708-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 496-Ն ԵՎ N 513-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2007/2008 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա, դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» N 496-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «362» թիվը փոխարինել «377» թվով, իսկ 2-րդ ենթակետում` «224» թիվը՝ «229» թվով.

2) որոշման հավելվածի`

ա. վերջին «Ընդամենը» տողի 6-րդ սյունակում «224» թիվը փոխարինել «229» թվով, իսկ 8-րդ սյունակում «362» թիվը՝ «377» թվով,

բ. 3-րդ տողի 6-րդ սյունակը լրացնել «1» թվով,

գ.  6-րդ տողի 6-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով,

դ. Երևանի պետական համալսարանի «Ընդամենը» տողի 6-րդ սյունակում «41» թիվը փոխարինել «43» թվով,

ե. 137-րդ տողի 6-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով,

զ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ընդամենը» տողի 6-րդ սյունակում «6» թիվը փոխարինել «7» թվով,

է. 174-րդ տողի 2-րդ սյունակը լրացնել «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» բառերով,

ը. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ընդամենը» տողի 8-րդ սյունակում «5» թիվը փոխարինել «9» թվով,

թ. 223-րդ տողի 6-րդ սյունակում «12» թիվը փոխարինել «20» թվով, իսկ 8-րդ սյունակը լրացնել «20» թվով,

ժ. 224-րդ տողի 6-րդ սյունակից հանել «1» թիվը,

ժա. 225-րդ տողի 6-րդ սյունակում «34» թիվը փոխարինել «29» թվով, իսկ 8-րդ սյունակում «15» թիվը` «6» թվով,

ժբ. «Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բուհերում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով նախատեսված տեղեր, այդ թվում՝» տողի 6-րդ սյունակում «47» թիվը փոխարինել «49» թվով, իսկ 8-րդ սյունակում` «27» թիվը՝ «38» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2007/2008 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 513-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «5881» թիվը փոխարինել «5861» թվով,

2) որոշման հավելվածի 3-րդ աղյուսակի 28-րդ տողի 4-րդ սյունակում «200» թիվը  փոխարինել «180» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 18
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան