040.0762.16.08.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2001 թվականի N 762
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը (կցվում է)։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեվորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
ավտոբուս՝ ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց.
միկրոավտոբուս՝ փոքր դասի՝ 9-15 նստատեղ ունեցող ավտոբուս.
ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի՝ ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին.
կանոնավոր երթուղի՝ ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի.
միջպետական երթուղի՝ պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում.
միջմարզային երթուղի՝ երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում.
ներմարզային երթուղի՝ միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով, և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում.
ներքաղաքային երթուղի՝ Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում.
չվացուցակ՝ աղյուսակ (ժամանակացույց), որը պարունակում է ավտոբուսների շարժման ժամանակի, տեղի և երթուղու իրականացման հաջորդականության մասին տվյալներ։
3. Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են միայն մրցութային կարգով ընտրված կազմակերպություններին կանոնավոր երթուղիների (այսուհետև՝ երթուղի) սպասարկումը հատկացնելու միջոցով:
4. Մրցույթները կազմակերպում և անցկացնում է մրցութային հանձնաժողովը:
5. Միջպետական և միջմարզային երթուղիների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետև՝ տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմին):
6. Երևանի ներքաղաքային երթուղիների հատկացման մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է Երևանի քաղաքապետը՝ նախապես համաձայնեցնելով տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի հետ: Քաղաքային համայնքների երթուղային ցանցը և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը:
7. Ներմարզային երթուղիների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է համապատասխան տարածքային կառավարման մարմինը՝ նախապես համաձայնեցնելով տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի հետ:
8. Ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են միայն ավտոկայաններից և երթակարգավարական կետերից:
II. Մրցութային հանձնաժողովի կազմավորումը եվ գործունեությունը
9. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից:
10. Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է՝
միջպետական և միջմարզային երթուղիների հատկացման համար՝ տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը.
Երևան քաղաքի և քաղաքային համայնքների ներքաղաքային երթուղիների հատկացման համար՝ Երևանի քաղաքապետը և համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը.
ներմարզային երթուղիների հատկացման համար՝ համապատասխան տարածքային կառավարման մարմինը:
11. Մրցութային հանձնաժողովների կազմերում պետք է ընդգրկվեն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հանձնաժողովում՝ նաև Երևանի քաղաքապետարանի ու համապատասխան տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչները:
12. Մրցութային հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգի պահանջներով:
13. Մրցութային հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ տեղակալը: Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը նշանակվում են մրցութային հանձնաժողովի կազմը հաստատող մարմնի ղեկավարի կողմից:
14. Մրցութային հանձնաժողովի նախագահը նշանակում է քարտուղար՝ հանձնաժողովի կազմից, որը հանձնաժողովի անդամի պարտականություններից բացի իրականացնում է մրցույթների անցկացման նախապատրաստական, ինչպես նաև հանձնաժողովի անդամների տեղեկացման, նիստերի արձանագրման և մրցույթին վերաբերող նյութերի պահպանման աշխատանքները:
15. Մրցութային հանձնաժողովը՝
ա) նախապատրաստում և հաստատման է ներկայացնում մրցույթների անցկացման ժամանակացույցը.
բ) համաձայն հաստատված ժամանակացույցի՝ հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին՝ ներկայացնելով մրցույթին մասնակցելու մասին սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը.
գ) նախապատրաստում է մրցութային փաթեթը և սույն կարգին համապատասխան տրամադրում մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպություններին։
Մրցութային փաթեթն ընդգրկում է հետևյալ փաստաթղթերը՝
մրցույթին ներկայացված երթուղիների չվացուցակները,
մրցույթի մասնակցության հայտը,
սույն կարգը՝ իր հավելվածներով.
դ) կազմակերպում է մրցույթի հայտերի (ձևը կցվում է) ընդունումը, ուսումնասիրում ներկայացված փաստաթղթերի փաթեթը, որոշում դրա համապատասխանությունը սույն կարգի պահանջներին.
ե) մրցույթի անցկացման համար ապահովում է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման համար անհրաժեշտ հետևյալ պայմանները՝
տրանսպորտային միջոցների հավաքատեղի (հրապարակ),
էստակադ կամ զննման փոս,
հրապարակ՝ արգելակների արդյունավետությունը որոշելու համար,
էկրան կամ սարքեր՝ լուսարձակների կարգավորումն ստուգելու համար,
արտանետվող գազերի թունայնության և ծխայնության ստուգման սարքեր.
զ) իրականացնում է մրցույթին մասնակցող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների և արտադրական բազայի գնահատումը՝ համաձայն հավելվածի.
է) ամփոփում է մրցույթի արդյունքները և դրանց հիման վրա որոշում մրցույթի հաղթողին (հաղթողներին):
16. Մրցութային հանձնաժողովների նախագահները մրցույթների ժամանակացույցերին համապատասխան պարբերաբար տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմին են ներկայացնում գրավոր ամփոփ տեղեկատվություն մրցույթների արդյունքների մասին:
17. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն 5 անդամ: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
III. Տեղեկատվության հրապարակումը
18. Մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով՝ մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ, նշելով՝
մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը,
մրցույթին ներկայացված երթուղիների ցանկը, սպասարկման համար պահանջվող տրանսպորտային միջոցների մակնիշները, սպասարկման ժամկետները, պայմաններն ու պահանջները,
մրցույթի մասնակցության պայմանները,
ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը,
հայտը ներկայացնելու վերջին ժամկետը,
հեռախոսահամարը՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
IV. Մրցույթի մասնակցության պայմանները
19. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում հայտը և պահանջվող փաստաթղթերը (ցանկը կցվում է) ներկայացրած այն կազմակերպությունները, որոնք ունեն՝
ա) սեփականության և (կամ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված ուղևորատար տրանսպորտային միջոցներ.
բ) մրցույթին ներկայացված տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ թվով տրանսպորտային միջոցներ (սահմանվում է նախատեսված թիվն առնվազն 20 տոկոս համամասնությամբ գերազանցող պահուստային տրանսպորտային միջոցների հաշվարկով).
գ) տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների, ընթացիկ նորոգումների և դրանց պահպանման համար անհրաժեշտ արտադրական բազա կամ նման արտադրական բազա ունեցող մասնագիտացված կազմակերպության հետ կնքված պայմանագիր։
20. Կազմակերպության կողմից մրցույթի անցկացման օրը տրանսպորտային միջոցները չներկայացվելու դեպքում կազմակերպությունը պահպանում է մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե՝
նախկին պայմանագրով կազմակերպությունն իրականացնում է երթուղու (երթուղիների) սպասարկում,
տրանսպորտային միջոցները չեն ներկայացվել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) պատճառով,
ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մրցույթի վայր ժամանման հնարավոր ընթացուղով:
Կազմակերպությունը պարտավոր է մինչև մրցույթի անցկացման օրը նշված հանգամանքների մասին տեղեկացնել մրցութային հանձնաժողովին, որը տվյալ կազմակերպության տրանսպորտային միջոցների գնահատումը պետք է իրականացնի տեղաբաշխման վայրում:
21. Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները՝
ա) տրանսպորտային միջոց վարողները պետք է ունենան տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ որակավորում և սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ.
բ) տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության պահանջներին:
22. Կազմակերպությունը մրցույթին մասնակցելու համար մրցութային հանձնաժողովից ստանում է մրցութային փաթեթ:
23. Կազմակերպություններին թույլատրվում է այլ հայտով մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցներով (կամ դրանց մի մասով) մասնակցել նույն մրցույթի այլ երթուղու հատկացման մրցույթին:
24. Կազմակերպությունների կողմից մրցույթին ներկայացված և երթուղու սպասարկման իրավունք շահած տրանսպորտային միջոցներն այլ երթուղիների հատկացման մրցույթին չեն կարող ներկայացվել (մասնակցել):
25. Մրցույթի մասնակցության հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 օր առաջ:
26. Մրցույթի մասնակիցը հայտի հետ միասին փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը: Ծրարը բացվում է մրցույթի կայացման օրը:
27. Մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցները տեղաբաշխման վայրում գնահատելու դեպքում մրցութային հանձնաժողովի գործունեության տեխնիկական կազմակերպումն իրականացնում է մրցույթին մասնակցող կազմակերպությունը:
V. Մրցույթի հաղթողին որոշելու հիմնական սկզբունքները
28. Մրցույթում առավելություն է տրվում այն մասնակցին, որի կողմից՝
ա) առաջարկվում է առավել բարձր տեխնիկական հատկանիշներ ունեցող տրանսպորտային միջոցներ (որոշվում է հավաքած միավորներով) և սպասարկման նվազագույն փոխադրավարձ.
բ) մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցները կազմակերպությանը պատկանում են սեփականության իրավունքով.
գ) ներկայացվում է ուղևորների ապահովագրության պայմանագիր.
դ) ներկայացված տրանսպորտային միջոցների տեղաբաշխման արտադրական բազան ստացել է գնահատման առավել բարձր միավոր:
VI. Մրցույթի արդյունքների ամփոփումը
29. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է մրցույթի կայացումից 10 օրվա ընթացքում և ամփոփիչ նիստում որոշում մրցույթի հաղթողին (հաղթողներին) կամ սույն կարգին համապատասխան՝ մրցույթը համարում է չկայացած:
30. Մրցութային հանձնաժողովը մրցույթը հայտարարում է չկայացած, եթե՝
ա) սահմանված ժամկետներում ներկայացված պայմանները բավարարող ոչ մի հայտ չի ստացել.
բ) մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կարգով սահմանված պահանջները.
գ) մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված տրանսպորտային միջոցները գնահատման արդյունքներով (առանց լրացուցիչ միավորների) ստացել են հնարավորի 60 տոկոսից ցածր գումարային միավոր:
31. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է նիստի արձանագրությամբ: Այն կազմվում է 2 օրինակից՝ ստորագրված մրցութային հանձնաժողովի անդամների կողմից: Արձանագրության մեկ օրինակը մնում է մրցութային հանձնաժողովի մոտ, մյուսն ուղարկվում է ավտոկայարանային (երթակարգավարական) սպասարկում իրականացնող կազմակերպություն:
32. Մրցութային հանձնաժողովի արձանագրությունն ուժի մեջ է մտնում յուրաքանչյուր մրցույթի մասին համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ:
33. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքների մասին տեղեկացնում է մրցույթի մասնակիցներին։
34. Մրցույթին վերաբերող բոլոր նյութերն ամրակարվում են, ստորագրվում մրցութային հանձնաժողովի անդամների կողմից, կնքվում և պահպանվում երթուղու սպասարկման ամբողջ ընթացքում:
35. Երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են համապատասխան կառավարման մարմնի կողմից՝ առնվազն 3 տարի ժամկետով:
36. Կազմակերպությունները երթուղիների սպասարկման ամբողջ ժամանակահատվածում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կարգի և ուղևորափոխադրումներին վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջներով:
VII. Որոշման բողոքարկման կարգը
37. Երթուղու հատկացման մասին մրցութային հանձնաժողովի որոշումը մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել՝ օրենքով սահմանված կարգով:
Ձև
Հ Ա Յ Տ N _____
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
Հայտատու _______________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)
_________________________________________________________
Խնդրում եմ թույլատրել մասնակցել __ ___________ 200 թ. կայանալիք ավտոբուսային
(միկրոավտոբուսային) ______________________ մրցույթին:
(երթուղու անվանումը, համարը)
Կից ներկայացնում եմ`
1. Տրանսպորտային միջոցների մասին տվյալները
NN |
Վարորդի անունը, |
Տրանսպորտային միջոցի |
Ինչ իրավունքով | ||
մակնիշը |
պետհամարանիշը |
թողարկման | |||
1. |
|||||
2. |
|||||
3. |
|||||
4. |
|||||
5. |
|||||
6 |
|||||
7. |
|||||
8. |
|||||
9. |
|||||
10. |
|||||
|
|||||
2. Պահանջվող փաստատղթերը
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկություններ ____________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
Նախապես ծանոթացել եմ մրցութային կարգի պայմաններին և ուղևորափոխադումների գործընթացին ներկայացվող պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Ներկայացված փոստաթղթերի իսկությունը հավաստում եմ`
___ __________ 200 թ.
Կ.Տ.
Հայտատու |
_______________ |
___________________________ |
Գործերն ընդունեց |
_______________ |
___________________________ |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեվորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթին ներկայացվող փաստաթղթերի
1. Հայտ
2. Պետական գրանցման վկայականը
3. Կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների ցուցակը՝ հայտում ներկայացված ձևով
4. Օգտագործման իրավունքով ձեռք բերված տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագրերը
5. Ուղևորների ապահովագրության պայմանագիրը (եթե առկա է)
6. Տրանսպորտային միջոցներին ամրակցված վարորդների վարորդական իրավունքի (միջպետական երթուղիների մրցույթի համար՝ միջազգային ավտոմոբիլային երթևեկության համար նախատեսված) վկայականները, սահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված՝ առողջական վիճակի մասին տեղեկանքները և տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը
7. Կարգի հավելվածում նշված՝ կազմակերպության արտադրական բազայի մասին տվյալները
8. Տրանսպորտային միջոցն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) օրինականությունը հաստատող փաստաթուղթը
9. Սեղմված բնական գազով աշխատելու թույլտվությունը:
———————————------------
Ծանոթագրություն։ Ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները և պատճենները: Փաստաթղթերի բնօրինակները մրցութային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելուց հետո վերադարձվում են:
Հավելված
Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգի |
Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեվորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների եվ արտադրական բազայի գնահատման կարգը
I. Տրանսպորտային միջոցների գնահատման ձեվը եվ չափանիշները
1. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսներին (միկրոավտոբուսներին) տված իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում (N 1 ձևը կցվում է)։
2. Տրանսպորտային միջոցների գնահատումը կատարվում է 5-բալանոց թվային համակարգով:
3. Մրցութային թերթիկում գրանցվում են՝
ա) 3-5-րդ սյունակներում՝ տրանսպորտային միջոցը բնութագրող ընդհանուր տվյալները (մակնիշը, պետհամարանիշը, թողարկման տարեթիվը).
բ) 6-10-րդ սյունակներում՝ տեխնիկական վիճակի (արգելակային և ղեկային կառավարման համակարգերի, լուսաազդանշանային միջոցների, դռների փականքների հուսալիության և ամրության) գնահատականը, ընդ որում, անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության պահանջները չբավարարելու դեպքում տրանսպորտային միջոցն ստանում է 0 գնահատական և հանվում մրցույթից.
գ) 11-15-րդ սյունակներում՝ տրանսպորտային միջոցների գնահատականներն ըստ՝
արտաքին տեսքի,
ապակիների վիճակի,
ուղևորասրահի կահավորման և հարմարադասման,
անվադողերի մաշվածության աստիճանի,
կառուցվածքային փոփոխությունների.
դ) 16-րդ սյունակում՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր գնահատականը։
4. Մրցույթին մասնակցող կազմակերպության տրանսպորտային միջոցները գնահատման ընդհանուր հաշվարկով լրացուցիչ ստանում են՝
ա) սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր մեկ տոկոսի համար՝ 0,2 միավոր.
բ) ուղևորների ապահովագրության պայմանագրի համար՝ 5 միավոր.
գ) արտադրական բազայի համար ըստ N 2 ձևով (կցվում է) սահմանված կարգի։
II. Կազմակերպությունների արտադրական բազայի գնահատման ձեվը եվ չափանիշները
5. Կազմակերպությունների արտադրական բազան գնահատվում է տրանսպորտային միջոցների տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար տեխնոլոգիական նախագծման նորմատիվներին համապատասխան սպասարկման ու նորոգման կետերի (պոստեր) և արտադրական տարածքների մակերեսների, ինչպես նաև բնապահպանական նորմերի պահանջների բավարարման համար անհրաժեշտ կառույցների առկայությունը ճշտելու և գնահատելու նպատակով:
6. Կազմակերպության արտադրական բազան բնութագրող հիմնական ցուցանիշներ են ընդունվում՝
ա) տեխնիկական սպասարկումների ու ընթացիկ նորոգումների (ՏՍ և ԸՆ) կետերի թիվը.
բ) ՏՍ և ԸՆ գոտու (զոնա) մակերեսը.
գ) արտադրամասերի մակերեսները.
դ) տրանսպորտային միջոցների կայանատեղերի ընդհանուր մակերեսը.
ե) բնապահպանական նորմերի պահանջների կատարման համար անհրաժեշտ կառույցների ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը:
7. Ուղևորների կանոնավոր փոխադրումների մրցույթին մասնակցող կազմակերպությունները ներկայացնում են կազմակերպության արտադրական բազայի գնահատման համար անհրաժեշտ տվյալները (կցվում է)։
8. Կազմակերպությունների արտադրական բազայի համապատասխանությունն առկա շարժակազմի տեսակին և թվին գնահատվում է ելնելով տվյալ կազմակերպության համար որպես բազային ընտրված ավտոբուսների վերածված թվից:
Բազային մակնիշի վերածված ավտոբուսների թիվը որոշելու համար նախ որոշվում է տվյալ դասի ավտոբուսները մինչև 2 տարի ծառայության ժամկետ ունեցող ավտոբուսների վերածված թիվը (աղյուսակ N 1):
Աղյուսակ N 1
NN |
Ավտոբուսների տարիքային խմբերը |
Ավտոբուսի տարիքը հաշվի առնող ուղղիչ գործակիցը |
Տվյալ տարիքային խմբի ավտոբուսների թիվը |
Ավտոբուսների վերածված թիվը |
1. |
Մինչև 2 տարի |
1,0 |
||
2. |
2 - 4 տարի |
1,6 |
||
3. |
4 - 6 տարի |
2,0 |
||
4. |
6 - 8 տարի |
2,6 |
||
5. |
8 -10 տարի |
2,8 |
||
6. |
10 - 12 տարի |
3,0 |
||
7. |
12 և ավելի տարի |
3,6 |
||
|
Ընդամենը |
|
Բազային մակնիշի վերածված ավտոբուսների թիվը որոշվում է հաշվի առնելով տվյալ դասի ավտոբուսների տեխնիկական սպասարկումների ու ընթացիկ նորոգումների (ՏՍ և ԸՆ) աշխատատարության գործակիցը (աղյուսակ N 2):
Աղյուսակ N 2
Ավտոբուսի դասը |
ՏՍ և ԸՆ աշխատատարության գործակիցը |
Վերածված ավտոբուսների թիվը |
ՏՍ և ԸՆ աշխատատարության գործակցի հարաբերությունը բազային մակնիշի գործակցին |
Բազային մակնիշի վերածված ավտոբուսների թիվը |
Հատուկ փոքր դասի(մինչև 15 նստատեղ) |
0,63 |
|||
Փոքր դասի |
0,81 |
|||
Միջին դասի |
1,0 |
|||
Բարձր դասի |
1,13 |
|||
Ընդամենը |
Արտադրական գոտիների և կայանատեղերի մակերեսների մեծությունների գնահատման համար հաշվի են առնվում նաև տվյալ դասի ավտոբուսների եզրաչափքերը և շրջադարձի արտաքին շառավիղների միջին արժեքները հաշվի առնող K3 գործակիցը (աղյուսակ N 3):
Աղյուսակ N 3
Ավտոբուսի դասը | Ավտոբուսի եզրաչափքերը և շրջադարձի շառավիղը հաշվի առնող գործակիցը |
Հատուկ փոքր դասի (մինչև 15 նստատեղ) |
0,55 |
Փոքր դասի (16-30 նստատեղ) |
0,86 |
Միջին դասի (31-40 նստատեղ) |
1,0 |
Բարձր դասի (40-ից բարձր նստատեղ) |
1,2 |
Ընդամենը |
9. Կազմակերպության արտադրական բազայի գնահատումը կատարվում է գնահատման համար սահմանված ցուցանիշներն ավտոտրանսպորտային ձեռնարկությունների տեխնոլոգիական նախագծման նորմատիվային ցուցանիշների հիման վրա սահմանված նորմատիվներով (աղյուսակ N 4) հաշվարկվող ցուցանիշների հետ համեմատելու (հարաբերելու) միջոցով (N 2 ձև):
Աղյուսակ N 4
Տրանսպորտային միջոցների համալիր սպասարկող եվ պահպանող կազմակերպության արտադրական բազայի նորմատիվային ցուցանիշները 100 միավոր միջին դասի («ԼԱԶ» մակնիշի) ավտոբուսի համար (տարեկան 45,0 հազ.կմ միջին վազքի դեպքում)
NN |
Ցուցանիշները |
Մեծությունը |
1. |
Արտադրության մեջ աշխատող բանվորների թիվը |
59 |
2. |
Բանվորական կետերի թիվը |
10,6 |
3. |
ՏՍ և ԸՆ գոտիների ընդհանուր մակերեսը (քառ.մ) |
610 |
4. |
Արտադրամասերի ընդհանուր մակերեսը (քառ.մ) |
166 |
5. |
Ավտոբուսների կայանատեղի մակերեսը (քառ.մ) |
4600 |
6. |
Հողատարածքի մակերեսը (քառ.մ) |
15300 |
10. Եթե կազմակերպության համապատասխան ցուցանիշի փաստացի արժեքի հարաբերությունը նորմատիվայինին ստացվում է մեկից ավելի, ապա ընդունվում է 1.0 գործակիցը, մեկից փոքր ստացվելու դեպքում գործակիցն ընդունվում է նշված հարաբերության մեծությամբ:
11. Արտադրական բազայի գնահատման նպատակով ընդունված յուրաքանչյուր ցուցանիշի համար սահմանվում է առավելագույնը 5 միավոր: Գնահատման միավորը որոշվում է տվյալ ցուցանիշի համապատասխանության գործակցի և 5 առավելագույն միավորի արտադրյալով:
12. Կեղտաջրերի մաքրման կայանի, էկոլոգիական անձնագրի, արտանետվող գազերի վերահսկման-կարգավորման կետի (ՎԿԿ) և ջրօգտագործման-ջրահեռացման փաստաթղթերի առկայության դեպքում դրանց համապատասխան միավորներն ընդունվում են 1.0, իսկ բացակայության դեպքում՝ 0, կեղտաջրերի մաքրման կայանի չգործելու դեպքում միավոր չի տրվում:
III. Մրցույթի արդյունքների ամփոփման կարգը
13. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են մրցութային ամփոփիչ թերթիկում (N 3 ձևը կցվում է):
14. Ընդհանուր հաշվարկով առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը (մասնակիցները) ճանաչվում է (են) մրցույթի հաղթող (հաղթողներ):
15. Մրցույթի արդյունքներով հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է ստորև նշված գործոնների առաջնահերթությամբ՝
ա) բարձր է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին տրված գնահատականը.
բ) բարձր է կազմակերպության արտադրական բազայի սույն կարգով սահմանված գնահատականը.
գ) բարձր է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների տոկոսային տեսակարար կշիռը.
դ) ներկայացված է ուղևորների ապահովագրության պայմանագիր.
ե) մասնակցի կողմից առաջարկվել է նվազագույն փոխադրավարձ:
16. Մրցույթի արդյունքներով 15-րդ կետում նշված բոլոր գործոնների հաշվառմամբ հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ձև N 1
Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն Թ Ե Ր Թ Ի Կ
ներկայացված տրանսպորտային միջոցների գնահատման
Մրցութային հանձնաժողովի անդամ ______________________
|
___ __________ 200 թ. |
NN |
Երթուղին |
Ավտոբուսի |
Գանահատականը | ||||||||||||
մակ- |
պետհա- |
թողարկ- |
տեխնիկական վիճակը |
||||||||||||
բանվո- |
կայան- |
ղեկային |
լուսա- |
դռների |
արտաքին տեսքի |
ապակի- |
ուղևորասրահի |
անվա- |
կառուց- |
ընդ- | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Կազմակերպության անվանումը | |||||||||||||||
1. |
|||||||||||||||
2. |
|||||||||||||||
3. |
|||||||||||||||
4. |
|||||||||||||||
Ընդամենը *) |
*) Լրացվում են միայն 6-10-րդ և 16-րդ սյունակները:
_______________ |
___________________________ |
Ձև N 2
Թ Ե Ր Թ Ի Կ
___________________________ |
արտադրական բազայի գնահատման |
NN |
Ցուցանիշների անվանումները |
Գնահատման հաշվարկը | |||
նորմատիվային |
փաստացի |
համապատասխանության |
գնահատման միավորը | ||
1. |
Տեխնիկական սպասարկումների և ընթացիկ նորոգումների (ՏՍ և ԸՆ) կետերի թիվը |
||||
2. |
ՏՍ և ԸՆ գոտու մակերեսը (քառ. մ) | ||||
3. |
Արտադրամասերի ընդհանուր մակերեսը (քառ. մ) | ||||
4. |
Ավտոմեքենաների կայանատեղի մակերեսը (քառ. մ) | ||||
5. |
Բնապահպանական կառույցների և փաստաթղթերի առկայությունը | ||||
ա) |
կեղտաջրերի մաքրիչ կայանի առկայությունը և տեխնիկական վիճակը |
X |
X |
||
բ) |
էկոլոգիական անձնագրի առկայությունը |
X |
X |
||
գ) |
արտանետվող գազերի ՎԿԿ առկայությունը |
X |
X |
||
դ) |
ջրօգտագործման-ջրահեռացման վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը |
X |
X |
||
|
Ընդհանուր միավորը |
_______________ |
_________________________ | |
_______________ |
_________________________ | |
|
_______________ |
_________________________ |
Ձև N 3
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՄՓՈՓԻՉ ԹԵՐԹԻԿ
___ ____________ 200 թ.
Կազ- |
Տրանսպորտային |
Կազմակեր- |
Հանձնաժողովի անդամների անունը, ազգանունը, գումարային գնահատականները |
Լրացուցիչ միավորներ | ||||||||||||||
ընդհանուր |
սեփականության |
սեփականության |
մրցույթին |
|
ընդամենը |
միավոր տրանսպորտային միջոցի միջին միավորը |
տոկոսը` հնարավորից |
սեփակա- |
ապահովա- |
արտա- | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
Երթուղու անվանումը | ||||||||||||||||||
_______________ |
_________________________ | |
_______________ |
_________________________ | |
|
_______________ |
_________________________ |
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
կազմակերպության արտադրական բազայի գնահատման համար
1. Արտադրական բազայում սպասարկվող շարժակազմը
Մակնիշը |
Տարիքը |
Թիվը |
Նախատեսված են |
Ծանոթագրություն |
Մինչև 2 տարի | ||||
2-4 տարի | ||||
4-6 տարի | ||||
6-8 տարի | ||||
10-12 տարի | ||||
12 և ավելի տարի |
2. Արտադրական բազայի հողատարածքը _________________________ հա:
3. Արտադրական բազայում կատարվող հիմնական աշխատանքները`
ա) մաքրման-լվացման,
բ) NN 1, 2 և սեզոնային տեխնիկական սպասարկում,
գ) ավտոբուսների ընթացիկ նորոգում,
դ) այլ աշխատանքներ (նշել):
4. Սպասարկման և նորոգման կետերի (ամբարձիչ, զննման առուներ, էստակադներ) թիվը _____________
5. Սպասարկման և նորոգման գոտիների ընդհանուր մակերեսը` _____ քառ. մ
6. Արտադարամասերը (տեղամասերը)
Անվանումը |
Մակերեսը |
Հիմնական |
Ինչպես է իրականացվում |
Աշխատողների թիվը |
Ծանոթա- | |
օդափոխությունը |
լուսավորությունը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
7. Մաքրման-լվացման աշխատանքների գոտին`
ա) արտադրամասի ընդհանուր մակերեսը` ___________________ քառ. մ
բ) լվացման աշխատանքների կատարման եղանակը ________________________
__________________________________________________________
գ) օգտագործվող սարքավորումը ___________________________________
դ) կեղտաջրերի մաքրման կայանի առկայությունը և տեխնիկական վիճակը
______________________________________________________________________________
8. Ավտոբուսների կայանատեղը
NN |
Տեսակը |
Մակերեսը |
Կայանա- |
Կայանող ավտոբուսների թիվը |
Ծանոթա- | |
ընդամենը |
գազաբալոնային | |||||
1. |
||||||
2. |
9. Պահեստային, օժանդակ և ծառայողական սենյակներ
NN |
Անվանումը |
Թիվը |
Ընդհանուր մակերեսը |
Ծանոթագրություն |
1. |
Պահեստային | |||
2. |
Օժանդակ | |||
3. |
Ծառայողական |
10. էկոլոգիական անձնագրի առկայությունը և գործողության ժամկետը ___:
11. Արտանետվող գազերի թունավոր բաղադրիչների արտանետման վերահսկման-կարգավորման կետի առկայությունը և համապատասխան կազմակերպության անվանումը, որի հետ կնքված պայմանագրով իրականացվում են այդ աշխատանքները _________________
__________________________________________________________
__________________________________________________________
12. Ջրօգտագործման և ջրահեռացման հաշվարկային փաստաթղթերի առկայությունը և գործողության ժամկետը ____________________________
13. Վարորդների նախաեթերային բժշկական կետի սարքավորումները, աշխատողների որակավորումը և թիվը (բժշկական կետի բացակայության դեպքում կցել մասնագիտացված բժշկական կետ ունեցող այլ կազմակերպություններում ստուգում կատարելու մասին պայմանագրի պատճենը) __________________________________________
__________________________________________________________
__________________________________________________________
14. Տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործումը կազմակերպող անձնակազմը
Պաշտոնը |
Ազգանունը, |
Մասնագիտությունը |
Ինչ ուս. հաստ. է ավարտել, երբ |
Աշխ. ստաժը |
Երբ և վերապատրաստման |
Ծանոթա- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
Հայտատու |
_______________ |
___________________________ |
Կ. Տ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|