Գլխավոր տեղեկություն
Номер
N 2024-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.01.2005-26.08.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.52
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Дата вступления в силу
16.01.2003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2024-Ն

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ) ԵՎ վերահսկողության իրականացման ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 30.12.04 N 1863-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազիֆիկացումը և գազամատակարարումը վերականգնելու մասին» N 11 որոշումը, ինչպես նաև նշված որոշմամբ ամրագրված գործընթացները հանրապետությունում առավել արդյունավետ իրականացնելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) և վերահսկողության իրականացման ժամանակավոր կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 30.12.04 N 1863-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 5-ի N 2024-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Կ Ա Ր Գ

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ) ԵՎ վերահսկողության իրականացման

(Վերնագիրը լրաց. 30.12.04 N 1863-Ն)

 

1. Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) աշխատանքները` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտի բարեփոխումների մասին» N 1384-Ն որոշմամբ հաստատված կարգով շենքերում ջերմամատակարարման իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) ժամանակ նախկինում գործող շինարարական նորմերի համաձայն լողասենյակներում տեղադրված ջրատաքացուցիչները գազիֆիկացվում են գազային տնտեսության շահագործող տեղական կազմակերպության հետ համաձայնեցված նախագծային լուծմամբ` լողասենյակներին ներկայացվող հետևյալ պահանջների բավարարման դեպքում`

բարձրությունը` առնվազն 2,2 մետր.

ծավալը` առնվազն 7,5 խոր. մետր.

մեկուսացված` ջրատաքացուցչի ծխանցքին հավասար կամ մեծ տրամաչափ ունեցող ծխատար, և արտածող օդատար` շենքի տանիքից վեր դուրս բերված պահանջվող բարձրության, որոնց գործունակությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հաստատված լինի համապատասխան արտոնագիր ունեցող հրշեջ ընկերության կողմից վավերացված փաստաթղթով.

դուռը պետք է բացվի դեպի դուրս.

դռան ներքևի մասում` օդի ներածման համար, պետք է լինի ճեղք` 4-5 սմ բարձրությամբ (0,02 քառ. մետր կենդանի կտրվածքով ցանց):

3. Կենտրոնացված ջեռուցման բացակայության դեպքում սենքերի (այդ թվում` նաև բնակելի` բացի ննջասենյակներից) սեզոնային ջեռուցման նպատակով առաջարկվում է տեղադրել ճառագայթման և կոնվեկտիվ գործողության գազային սարքեր (բուխարի, կալորիֆեր և այլն): Տեղադրվող գազասարքերը պետք է լինեն գործարանային արտադրության` այրման արգասիքների ծխատարով հեռացմամբ:

Տվյալ սարքերի գազայրիչները պետք է ունենան, բոցի հանգչելու դեպքում, այրիչի անջատման ավտոմատ սարքավորում:

Վերոհիշյալ ջեռուցման սարքավորումների տեղադրման սենքերը պետք է ունենան օդանցքով լուսամուտներ (բացվող վերնափեղկով) կամ ջեռուցվող սենքի 1 քառ. մետր մակերեսի հաշվով 3 խոր. մետր օդի արտածման ծավալ ապահովող, շենքի տանիք դուրս եկող խողովակ (կանալ):

Օդի ներածումն ապահովելու համար սենքի դռան ներքևի մասում տեղադրվում է ցանց կամ հատակի ու դռան միջև թողնվում է ճեղք:

Արտածման խողովակի և ներածման ճեղքի չափերը յուրաքանչյուր դեպքում որոշվում է հաշվարկով:

Փայտե հատակի վրա տեղադրելիս ջեռուցման սարքավորումն անհրաժեշտ է մեկուսացնել մետաղյա թերթով, որի չափերը բոլոր կողմերից պետք է 10 սանտիմետրից ավելի լինի:

4. Ջեռուցվող սենքերում նոր ծխատարների տեղադրումը պետք է ապահովի շենքի հիմնական կառուցվածքային մասերի, ճարտարապետական տեսքի անձեռնմխելիությունը և համաձայնեցված լինի համայնքի ճարտարապետական ու քաղաքաշինական ծառայության հետ:

5. Բաժանորդի և ներտնային գազահամակարգն սպասարկող ընկերության միջև կնքվող պայմանագրում պարտադիր նշվում է օգտագործվող գազասարքի տեխնիկական հնարավորություններին համապատասխան շահագործման կանոնների` բաժանորդի կողմից անվերապահ կատարման մասին:

6. Բաժանորդի հետ պայմանագրի կնքումից հետո կատարվում է համակարգի տեխնիկական զննում, կանխարգելիչ հետազննում և դրանցից օգտվելու անվտանգության կանոնների հրահանգավորում, այնուհետև տեխնիկական սպասարկումն իրականացվում է ժամանակացույցով, որտեղ նշվում է սպասարկման աշխատանքների կատարման պարբերականությունը:

7. Բազմաբնակարան շենքերում կենցաղային գազասարքերի (գազասալիկ, ջրատաքացուցիչ, ջեռուցման սարք) տեղադրումը թույլատրվում է անկախ հարկայնությունից, եթե դրանց տեղադրման սենքերն ապահովում են գործող շինարարական նորմերի և համապատասխան տեխնիկական պայմանների պահանջները: Ջրատաքացուցիչ և ջեռուցման գազային սարքերը տասը և ավելի հարկայնության շենքերում տեղադրելու դեպքում պարտադիր է աշխատունակ ներքին հակահրդեհային ջրացանցերի և ծխահեռացման ինքնաշխատ համակարգերի առկայությունը:

8. Բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև անհատական բնակելի տներում սույն կարգով նախատեսված պահանջների իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության (վարչության) կողմից:

(8-րդ կետը լրաց. 30.12.04 N 1863-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան