Գլխավոր տեղեկություն
Номер
N 914-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.07.2005-10.11.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.08.13/41(276) Հոդ.761
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.2003
Дата вступления в силу
14.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2003 թվականի N 914-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ, ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին` դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող պաշտոնային դրույքաչափերը ներկայումս գործող դրույքաչափերի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում են դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործող դրույքաչափերը:

4. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների նախագահներին աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային նվազագույն դրույքաչափերից բարձր աշխատավարձ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. հուլիսի 23
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 914-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

NN ը/կ

Հաստիքային միավորի անվանումը

Պաշտոնային նվազագույն դրույքաչափը (դրամ)

1

2

3

1.

Աշխատակազմի ղեկավար

70000

2.

Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական

40000

3.

Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար

40000

4.

Աուդիտոր

30000

5.

Գրասենյակի պետ

40000

6.

Գրասենյակի ավագ մասնագետ

32000

7.

Գրասենյակի քարտուղար

24000

8.

Տնտեսական - շահագործման վարչության պետ

40000

9.

Գլխավոր հաշվապահ

56000

10.

Հաշվապահ

32000

11.

Գանձապահ

24000

12.

Գնումների գծով մասնագետ

25000

13.

Դատավորի օգնականներ

36000

14.

Դատական նիստերի քարտուղարներ

24000

15.

Գործավարներ

24000

16.

Արխիվապահ

28000

17.

Իրավական փորձաքննությունների  վարչության պետ

56000

18.

Իրավական փորձաքննությունների  վարչության ավագ մասնագետ

40000

19.

Իրավական փորձաքննությունների  վարչության մասնագետ

32000

20.

Իրավական փորձաքննությունների  վարչության քարտուղար

25000

21.

Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար

65000

22.

ԴՆԽ-ի քարտուղարության բյուջետային բաժնի պետ

40000

23.

ԴՆԽ-ի քարտուղարության բյուջետային բաժնի մասնագետ

25000

24.

ԴՆԽ-ի քարտուղարության կադրերի գծով մասնագետ

25000

25.

ԴՆԽ-ի քարտուղարության դատական պրակտիկայի - դատական վիճակագրության բաժնի պետ

56000

26.

ԴՆԽ-ի քարտուղարության դատական պրակտիկայի - դատական վիճակագրության բաժնի մասնագետ

32000

27.

ՀՀ դատարանների արխիվի պետ

56000

28.

ՀՀ դատարանների արխիվի մասնագետ

25000

29.

ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի պետ

40000

30.

ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի ավագ մասնագետ

32000

31.

ԴՆԽ-ի քարտուղարության իրավաբանական բաժնի մասնագետ

25000

32.

Դատավորների վերապատրաստման կենտրոնի տնօրեն

56000

33.

Դատավորների վերապատրաստման կենտրոնի ավագ մասնագետ

32000

34.

Դատավորների վերապատրաստման կենտրոնի մասնագետ

25000

35.

Պարետ

32000

36.

Հավաքարար

18000

37.

Ցրիչ, շենքի և սարքավորումների սպասարկման գծով աշխատողներ և այլ սպասարկող անձնակազմ

23000

(Հավելվածը լրաց. 22.07.04 N 1035-Ն, խմբ. 23.06.05 N 818-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 914-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Անվանումը

Պաշտոնային
նվազագույն
դրույքաչափը
(դրամ)

 

Աշխատակազմի ղեկավար

40000

 

 

Գլխավոր հաշվապահ, գրասենյակի պետ, օգնական

35000

 

 

Աուդիտոր

30000

 

 

Դատական նիստերի քարտուղար, գրասենյակի քարտուղար, տնտեսության վարիչ, գանձապահ, համակարգչի ավագ օպերատոր

23000

 

 

Պարետ, վարորդ

22000

 

 

Արխիվապահ

20000

 

 

Հավաքարար

18000

 

 

Ցրիչ

16000

 

(Հավելվածը լրաց. 22.07.04 N 1035-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան