Գլխավոր տեղեկություն
Номер
N 914-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.08.2004-01.07.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.08.13/41(276) Հոդ.761
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.2003
Дата вступления в силу
14.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2003 թվականի N 914-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ, ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին` դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող պաշտոնային դրույքաչափերը ներկայումս գործող դրույքաչափերի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում են դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործող դրույքաչափերը:

4. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների նախագահներին աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային նվազագույն դրույքաչափերից բարձր աշխատավարձ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. հուլիսի 23
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 914-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Անվանումը

Պաշտոնային
նվազագույն
դրույքաչափը
(դրամ)

 

Աշխատակազմի ղեկավար

70000

 

Գլխավոր հաշվապահ

56000

 

Գրասենյակի պետ, ավագ խորհրդատու

40000

 

Օգնական

36000

 

Խորհրդատու

34000

 

Առաջին կարգի մասնագետ, շինարար-ճարտարագետ

32000

 

Աուդիտոր

30000

 

Արխիվապահ

28000

 

Երկրորդ կարգի մասնագետ, հաշվապահ, տնտեսագետ

25000

 

Գրասենյակի քարտուղար, դատական նիստերի քարտուղար, դատական նիստերի կարգադրիչ, վիճակագիր, տնտեսվար, պահեստապետ, գանձապահ, համակարգչի օպերատոր, պարետ

24000

 

Տեխնիկ, գործավար, էլեկտրիկ, հյուսն, փականագործ, վերելակավար, վարորդ

23000

 

Հավաքարար

18000

 

Ցրիչ, այլ տեխնիկական սպասարկողներ

16000

 

(Հավելվածը լրաց. 22.07.04 N 1035-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 914-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Անվանումը

Պաշտոնային
նվազագույն
դրույքաչափը
(դրամ)

 

Աշխատակազմի ղեկավար

40000

 

 

Գլխավոր հաշվապահ, գրասենյակի պետ, օգնական

35000

 

 

Աուդիտոր

30000

 

 

Դատական նիստերի քարտուղար, գրասենյակի քարտուղար, տնտեսության վարիչ, գանձապահ, համակարգչի ավագ օպերատոր

23000

 

 

Պարետ, վարորդ

22000

 

 

Արխիվապահ

20000

 

 

Հավաքարար

18000

 

 

Ցրիչ

16000

 

(Հավելվածը լրաց. 22.07.04 N 1035-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան