Գլխավոր տեղեկություն
Номер
N 289-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.11.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.459
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.03.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.03.2004
Дата вступления в силу
17.04.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2004 թվականի N 289-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 2183-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`

ա) որոշման վերնագիրը, 1-ին և 2-րդ կետերը «բնապահպանության նախարարության» բառերից հետո լրացնել «աշխատակազմի» բառով.

բ) որոշմամբ հաստատված`

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կանոնադրության վերնագիրը և 1-ին կետը «բնապահպանության նախարարության» բառերից հետո լրացնել «աշխատակազմի» բառով,

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կառուցվածքի վերնագիրը «բնապահպանության նախարարության» բառերից հետո լրացնել «աշխատակազմի» բառով և Միջուկային անվտանգության հետազոտությունների և գնահատման բաժինը միավորել Տեխնիկական ու Ճառագայթային անվտանգության և վթարային պլանավորման կարգավորման ու հսկողության բաժիններին, և այդ կապակցությամբ հանել «Միջուկային անվտանգության հետազոտությունների և գնահատման բաժին» տողը:

(1-ին կետը լրաց. 14.10.04 N 1410-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 10
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.10.2004, N 1410-Ն 13.11.2004, N 289-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան