Գլխավոր տեղեկություն
Номер
N 709-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.07.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.04/34(558) Հոդ.781
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.05.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.06.2007
Дата вступления в силу
05.07.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2007 թվականի N 709-Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի և 75-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի ծրագծի մասին» N 1340-Ն որոշման 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարբեր նպատակային նշանակության 88.88 հեկտար հողերը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում`

1) Ագարակի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի այլ հողերից` 1.68 հեկտար` համաձայն N 1 հավելվածի.

2) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` Մեղրիի քաղաքային համայնքին կառավարման լիազորություններով հանձնված, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 0.46 հեկտար, անտառային հողերից` 5.04 հեկտար անտառներ` համաձայն N 2 հավելվածի.

3) Կարճևանի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից` 13.48 հեկտար` համաձայն N 3 հավելվածի.

4) Կուրիսի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից` 4.28 հեկտար` համաձայն N 4 հավելվածի.

5) Գուդեմնիսի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից` 3.8 հեկտար` համաձայն N 5 հավելվածի.

6) Լեհվազի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 2.25 հեկտար` համաձայն N 6 հավելվածի.

7) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` Լեհվազի գյուղական համայնքին կառավարման լիազորություններով հանձնված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 3.43 հեկտար, որից` 0.12 հեկտար խոտհարքներ, 3.31 հեկտար այլ հողատեսքեր` համաձայն N 7 հավելվածի.

8) Վահրավարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 6.37 հեկտար` համաձայն N 8 հավելվածի, այդ թվում`

ա. քաղաքացիների սեփականությունը հանդիսացող վարելահողերից` 0.21 հեկտար,

բ. համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 6.16 հեկտար, որից` 2.9 հեկտար արոտավայրեր, 3.26 հեկտար այլ հողատեսքեր.

9) Լիճքի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 8.29 հեկտար` համաձայն N 9 հավելվածի, այդ թվում`

ա. քաղաքացիների սեփականությունը հանդիսացող վարելահողերից` 1.84 հեկտար,

բ. համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 5.94 հեկտար, որից` 0.51 հեկտար վարելահողեր, 0.39 հեկտար խոտհարքներ, 4.58 հեկտար արոտավայրեր և 0.46 հեկտար այլ հողատեսքեր,

գ. պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից` 0.51 հեկտար անտառներ.

10) Տաշտունի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 11.82 հեկտար` համաձայն N 10 հավելվածի, այդ թվում`

ա. քաղաքացիների սեփականությունը հանդիսացող վարելահողերից` 0.14 հեկտար,

բ. համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից` 11.68 հեկտար.

11) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` Տաշտունի գյուղական համայնքին կառավարման լիազորություններով հանձնված պետական սեփականություն հանդիսացող հողերից` 6.19 հեկտար` համաձայն N 11 հավելվածի, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողերից` 3.04 հեկտար, որից` 0.53 հեկտար վարելահողեր և 2.51 հեկտար այլ հողատեսքեր,

բ. անտառային հողերից` 3.15 հեկտար թփուտներ.

12) Լեռնաձորի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 11.55 հեկտար` համաձայն N 12 հավելվածի, այդ թվում`

ա. համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 8.56 հեկտար, որից` 1.08 հեկտար խոտհարքներ, 4.16 հեկտար արոտավայրեր և 3.32 հեկտար այլ հողատեսքեր,

բ. անտառային հողերից` 2.99 հեկտար անտառներ.

13) համայնքների վարչական սահմաններից դուրս` Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերից` 10.24 հեկտար` համաձայն N 13 հավելվածի, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 2.88 հեկտար,

բ. անտառային հողերից` 7.36 հեկտար անտառներ:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`

1) սույն որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետով փոխադրված պետական սեփականություն հանդիսացող հողերն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի և Մեղրիի քաղաքային ու Կարճևանի, Կուրիսի, Գուդեմնիսի, Լեհվազի, Վահրավարի, Լիճքի, Տաշտունի և Լեռնաձորի գյուղական համայնքների ղեկավարների միջոցով ապահովել սույն որոշմամբ փոխադրված համայնքային սեփականությունը և կառավարման լիազորություններով հանձնված պետական սեփականություն հանդիսացող հողերի` անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրումը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը:

3. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու այլ դեպքերում սահմանել անհատույց մշտական սերվիտուտի իրավունք:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 18
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՃԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՒՐԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՒԴԵՄՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՀՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՀՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՀՐԱՎԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 10
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՇՏՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 11
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՇՏՈՒՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 12
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 13
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 709-Ն որոշման


Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան