Գլխավոր տեղեկություն
Номер
N 78
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.08.2000-17.02.2001)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.02.28/3(101)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.02.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.02.2000
Дата вступления в силу
09.03.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 փետրվարի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2000 թվականի N 78
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումն ապահովելու նպատակով և «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4, 8 և 15 հոդվածներին ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի անցկացման ժամկետը փոփոխելու մասին» N 761 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում մարդահամարն անցկացնել 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ը ներառյալ:

2. Փորձնական մարդահամարն անցկացնել 2000 թվականի սեպտեմբերի 6-15-ը ներառյալ` Սպիտակ քաղաքում և Արարատի մարզի Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Բաղրամյան, Մրգավան գյուղերում:

(2-րդ կետը փոփ. 11.04.00 N 164) 

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի կազմը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` մեկամսյա ժամկետում կազմել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման աշխատանքների ժամանակացույցն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովին:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` համակողմանիորեն աջակցել վիճակագրական մարմիններին Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների կատարման գործում:

6. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և Սպիտակի քաղաքապետին` ապահովել գործուն օժանդակություն փորձնական մարդահամարի նախապատրաստման և անցկացման ամբողջ ժամանակաընթացքում:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության առանձին խմբերի (զինծառայողներ, քննչական մեկուսարաններում գտնվող, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում պատիժ կրող անձինք, հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկների անձնակազմեր) հաշվառման կարգերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
փետրվարի 19-ի N 78 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի կազմակերպական եվ անցկացման համապետական հանձնաժողովի

 

ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող

նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (նախագահի տեղակալ), (համաձայնությամբ)

 

ՀՀ վիճակագրության պետական լիազոր մարմնի ղեկավար (նախագահի տեղակալ)

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

 

ՀՀ վարչապետի խորհրդական

 

ՀՀ Ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ

 

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ

Երևանի քաղաքապետի տեղակալ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության պետ

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն

 

Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր

 

ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ

 

ՀՀ վիճակագրության պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ

 

ՀՀ վիճակագրության պետական լիազոր մարմնի մարդահամարի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ

 

«Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

       (կազմը խմբ. 11.04.00 N 164, փոփ., լրաց. 15.08.00 N 475)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.02.2001, N 113 17.02.2001, N 78
15.08.2000, N 475 15.08.2000, N 78
11.04.2000, N 164 08.05.2000, N 78
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան