Գլխավոր տեղեկություն
Номер
N 1791-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2006-24.11.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.12/2(374) Հոդ.44
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2004
Дата вступления в силу
22.01.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 դեկտեմբերի 2004 թվականի N 1791-Ն

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 22
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1791-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները:

2. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիան տրվում է բարդ ընթացակարգով, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմնի (այսուհետ` կարգավորող մարմին) կողմից:

3. Սույն կարգը մշակված է «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

4. Սույն կարգի դրույթները տարածվում են կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներին (այսուհետ` ազատման մակարդակ) հավասար կամ դրանք գերազանցող բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման վրա:

Փոխադրվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակները սահմանվում են ճառագայթային անվտանգության նորմերով:

5. Ազատման մակարդակներից ցածր բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման համար լիցենզիա չի պահանջվում:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որտեղ նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրում է նախատեսվում իրականացնել.

բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրում է նախատեսվում իրականացնել:

(6-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

7. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

բ) օգտագործվելիք փոխադրամիջոցների մանրամասն նկարագրությունը.

գ) փոխադրամիջոցները շահագործող անձնակազմի մասնագիտական որակավորումը, այդ թվում` ճառագայթային անվտանգության իմացությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.

դ) օգտագործվելիք փոխադրամիջոցի, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունը.

ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

8. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը հաստատելու մասին» N 931-Ն որոշման պահանջներին համապատասխան:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

9. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտը քննարկվում է կարգավորող մարմնի կողմից` հայտը մուտքագրվելու օրվանից 30 օրվա ընթացքում:

10. Ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ու գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) հայտատուի իրավունքը` զբաղվելու հայտավորված գործունեության տեսակով.

գ) փոխադրամիջոցների համապատասխանությունը ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին.

դ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման հետ կապված անձնակազմի որակավորումն ու անվտանգության նորմերի ու կանոնների իմացությունը:

11. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ, ներկայացված տվյալների ճշտման կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, կարգավորող մարմինն իրավասու է անցկացնելու փոխադրամիջոցների և փոխադրումների իրականացման ապահովման համար նախատեսված շենքերի ու միջոցների տեսչական ստուգում:

12. Կարգավորող մարմինը քննարկման արդյունքների հիման վրա ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման հիմքերն են`

ա) ներկայացված փաստաթղթերի թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված լինելը.

բ) սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը.

գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման հետ կապված գործունեությամբ.

դ) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման հետ կապված գործունեությամբ:

14. Ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ու գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման լիցենզիան կարգավորող մարմնի կողմից տրվում է անժամկետ` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

15. Տրված լիցենզիայի գործողությունը կարող է դադարել`

ա) լիցենզավորված անձի դիմումի հիման վրա.

բ) լիցենզավորված իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում.

գ) լիցենզիա ստացած ֆիզիկական անձի մահվան դեպքում.

դ) եթե լիցենզիան տրամադրվել է կեղծ կամ խեղաթյուրված փաստաթղթերի հիման վրա.

ե) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:

16. Ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ու գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման լիցենզիան վերաձևակերպվում, գործողությունը կասեցվում է` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ու գեներացնող ճառագայթման աղբյուրների փոխադրման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ  _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատուն _____________________________________________________

(իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

______________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, անձնագրի սերիան և համարը)

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն) _________________________
______________________________________________________________
3. Փոխադրամիջոցները`
3.1.
ա) տեսակը _______________________________________________________
բ) տիպը _____________
գ) քանակը _____________
3.2.
ա) տեսակը _______________________________________________________
բ) տիպը _____________
գ) քանակը _____________
4. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ` ________________________

________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը կամ ֆիզիկական անձի

կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)


_____ __________ 200  թ.

Կ.Տ.

(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն)


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 9-ի N 1791-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը ________________________________________________________________
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
________________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ

_______________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան