Գլխավոր տեղեկություն
Номер
N 556-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.05.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2007
Дата вступления в силу
23.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2007 թվականի N 556-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 304-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության համայնքների փոխարեն` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման և արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի համաֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 481754.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության համայնքների փոխարեն` Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների զարգացման ծրագրի համաֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 28470.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության համայնքների փոխարեն` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի համաֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 179694.3 հազ. դրամ (75930.0 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» և 103764.3 հազ. դրամը «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածներով)` համաձայն N 4 հավելվածի.».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով`

«5) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձորի, Գետափի, Վերնաշենի գյուղական համայնքների գազատարերի կառուցման և Խաչիկի գյուղական համայնքի տնակաշինության իրականացման նպատակով Վայոց ձորի մարզպետարանին` 64180.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով), որից` համապատասխանաբար 10000.0 հազ. դրամ, 9000.0 հազ. դրամ, 10680.0 հազ. դրամ և 34500.0 հազ. դրամ.

6) սահմանել, որ սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված գումարները փոխանցում է կենտրոնական գանձապետարանը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից կենտրոնական գանձապետարան ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա` առանց միջգանձապետական փոխանցագրերը և ծախսերը հիմնավորող լրացուցիչ փասատաթղթերը ներկայացնելու».

3) որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 18
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 26-ի N 556-Ա որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 1-ի N 304-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Գումարը
(հազ. դրամ)

1

Բազմաղբյուր, Ղազարավան

10680.0

2

Արեգ

10680.0

3

Արտենի

22400.0

1780.0

4

Արագածավան

31000.0

5

Ծաղկահովիտ

23140.0

6

Արա, Ափնագյուղ, Վարդենուտ, Վարդենիս, Սանգյառ, Ռյա-Թազա

8900.0

7

Իրինդ

890.0

8

Ոսկեվազ

10680.0

9

Ագարակ

7832.0

10

Օշական

12460.0

11

Դավթաշեն-Կաթնաղբյուր

14240.0

12

Հացաշեն-Զառինջա-Ցամաքասար-Նոր Արթիկ

17800.0

13

Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ

16020.0

14

Աշոցք (Ամասիա) տարածաշրջանի 18 գյուղ

18156.0

15

Լուսակերտ, Սարատակ, Հոռոմ

21360.0

16

Զառիթափ, Փոռ

12460.0

17

Ազատեկ

14240.0

18

Արտաբույք

5340.0

19

Զառիթափ, Փոռ

17800.0

20

Հերհեր

7120.0

21

Վերին Գետաշեն

11100.0

22

Ներքին Գետաշեն

15000.0

23

Հովտաշեն

15600.0

24

Արաքսավան

20000.0

25

Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Սարալանջ, Գեղասար, Սարահարթ, Շենավան, Գոգարան

24920.0

26

Գավառ, Սարուխան, Լանջաղբյուր, Գանձակ, Գեղարքունիք

28480.0

27

Մարտունու տարածաշրջան

24920.0

28

Ծափաթաղ

3000.0

29

Արծվաբերդ

6408.0

30

Բերդ, Թովուզ, Ներքին Կարմիր աղբյուր, Վերին Կարմիր աղբյուր, Մովսես

17800.0

31

Պուշկինո

4628.0

32

Դսեղ

10680.0

33

Արևաշող

8188.0

34

Վահագնի

6052.0

Ընդամենը

481754.0

»:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 26-ի N 556-Ա որոշման

 

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 1-ի N 304-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Գումարը
(հազ. դրամ)

1

Արտաշատ

10660.0

2

Ոստան

2240.0

3

Դալար

2120.0

4

Ավշար

2360.0

5

Քաղցրաշեն

11090.0

Ընդամենը

28470.0

»:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 26-ի N 556-Ա որոշման

 

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 1-ի N 304-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Գումարը
(հազ. դրամ)

1

Նոր Ամանոս

2500.0

2

Նիգավան

2545.2

3

Չքնաղ

900.0

4

Ծաղկաշեն

1080.0

5

Մելիքգյուղ

6000.0

6

Զարինջա

1000.0

7

Ցամաքասար

1000.0

8

Սուսեր

500.0

9

Հնաբերդ

7066.8

10

Իրինդ

4500.0

11

Կարմրաշեն

3400.0

12

Ոսկեթաս

2500.0

13

Զովասար

2500.0

14

Լեռնարոտ

1000.0

15

Շղարշիկ

2500.0

16

Գառնահովիտ

2000.0

17

Թթուջուր

1000.0

18

Ջիլ

2500.0

19

Լուսակունք

2478.6

20

Վահան

2500.0

21

Գեղարքունիք

5000.0

22

Արծվանիստ

5500.0

23

Ակունք

7000.0

24

Միխայլովկա

3000.0

25

Լորուտ

2000.0

26

Հաղպատ

1500.0

27

Ճոճկան

3500.0

28

Բովաձոր

1200.0

29

Մարց

1500.0

30

Ծաղկաբեր

2500.0

31

Արջուտ

1909.8

32

Քարինջ

2500.0

33

Նորաշեն

3173.4

34

Ահնիձոր

1200.0

35

Աթան

1500.0

36

Գեղանիստ

3864.0

37

Լեռնակերտ

2434.3

38

Ձիթհանքով

2237.8

39

Քարաբերդ

1831.2

40

Սառնաղբյուր

5097.1

41

Մեղրաշեն

4579.2

42

Մեղրաշատ

1500.0

43

Ջրառատ

2064.6

44

Լուսաղբյուր

2500.0

45

Գուսանագյուղ

2000.0

46

Հարճիս

1495.8

47

Նորավան

2500.0

48

Քարահունջ

2257.2

49

Ախլաթյան

1058.4

50

Հարթաշեն

2500.0

51

Ույծ

2000.0

52

Բռնակոթ

3785.4

53

Գորայք

1061.8

54

Հացավան

471.6

55

Խոտ

1602.0

56

Խնածախ

4000.0

57

Վերին Խոտանան

1200.0

58

Չորաթան

3655.7

59

Նորաշեն

2000.0

60

Վերին Կարմիր աղբյուր

4212.6

61

Այգեհովիտ

7500.0

62

Արճիս

3839.3

63

Չինչին

1283.4

64

Ոսկեպար

1710.0

65

Թովուզ

3000.0

66

Նավուր

3000.0

67

Դեղձավան

1000.0

68

Վազաշեն

1500.0

69

Ձորագլուխ

2499.1

Ընդամենը

179694.3

»:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան