Գլխավոր տեղեկություն
Номер
N 478
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2007-02.10.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.1998
Дата вступления в силу
30.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.06.2009

040.0478.30.07.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 1998 թվականի N 478

քաղ. Երևան

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 08.08.03 N 997-Ն)

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 08.08.03 N 997-Ն)

գ) բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը (կցվում է).

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 03.07.03 N 832-Ն)

ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 02.05.03 N 608-Ն)

(1-ին կետը փոփ. 02.05.03 N 608-Ն, 03.07.03 N 832-Ն, 08.08.03 N 997-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

տարածքային հատակագծման ուրվագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

 

(Կարգն ուժը կորցրել է 08.08.03 N 997-Ն)

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

տարածքային հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

 

(Կարգն ուժը կորցրել է 08.08.03 N 997-Ն)


 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը մշակվում է քաղաքի ու գյուղի համար:

Գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է երկու փուլով`

ա) գլխավոր հատակագծի հայեցակարգ (մինչև 10000 բնակչությամբ քաղաքի և գյուղի համար կարող է համատեղվել գլխավոր հատակագծի հետ).

բ) գլխավոր հատակագիծ, ներառյալ բնակավայրի սահմանների նկարագիրը:

Մինչև 10000 բնակչությամբ քաղաքի և գյուղի գլխավոր հատակագծի նախագիծը կարող է համատեղվել մանրամասն հատակագծման նախագծի հետ:

2. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի պատվերով (Երևանի համար` Երևանի քաղաքապետի պատվերով):

 

II. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակումը

 

3. Պատվիրատուն`

սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողին (այսուհետև` կատարող) է հանձնում մարզպետի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված նախագծման առաջադրանքը.

կատարողին է տրամադրում նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութեր.

կատարողի հետ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:

Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը, նախագծի համաձայնեցումը:

 

III. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի «Գլխավոր հատակագծի հայեցակարգ» փուլի հաստատումը

 

4. Պատվիրատուն «Գլխավոր հատակագծի հայեցակարգ» փուլի ավարտից հետո այն ներկայացնում է համայնքի ավագանուն և այնուհետև մարզպետին` հավանության:

5. Մարզպետը գլխավոր հատակագծի հայեցակարգը համաձայնեցման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, որից հետո այն հաստատում է պատվիրատուն:

Երևանի գլխավոր հատակագծի հայեցակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Գլխավոր հատակագծի հայեցակարգը հիմք է հանդիսանում բնակավայրի «Գլխավոր հատակագիծ» փուլի մշակման համար:

 

Iv. Բնակավայրի գլխավոր հատակագծի փորձաքննությունը

 

7. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է համալիր փորձաքննության:

Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքված պայմանագրով:

 

v. Բնակավայրի գլխավոր հատակագծի համաձայնեցումը

 

8. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց և համայնքի ավագանու կողմից հավանության արժանանալուց հետո նախագծի մասին սահմանված կարգով իրազեկում է հասարակայնությանը և այն ներկայացնում մարզպետին:

9. Մարզպետը նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն, Հայաստանի Հանրապետության` համաձայնեցման:

(9-րդ կետը լրաց. 10.08.01 N 738, փոփ. 03.05.07 N 573-Ն)

 

vI. Բնակավայրի գլխավոր հատակագծի հաստատումը

 

10. Մարզպետը նախագիծը սույն կարգի 9-րդ կետում նշված մարմինների և իր համաձայնություններով սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի «Բնակավայրի սահմանների նկարագիր» մասը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Բնակավայրի սահմանների նկարագիր» մասի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատումից հետո հաստատում է բնակավայրի գլխավոր հատակագծի նախագիծը` «Գլխավոր հատակագիծ» փուլի «Գլխավոր հատակագիծ` հիմնական գծագիր» մասով:

 

vII. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի փոփոխությունները

 

13. Բնակավայրի գլխավոր հատակագծի «Բնակավայրի սահմանների նկարագիր» և «Գլխավոր հատակագիծ` հիմնական գծագիր» մասերում փոփոխությունները կատարվում են սույն կարգին համապատասխան:

14. Բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մյուս մասերում փոփոխությունները կատարվում են քաղաքաշինության բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված և ծրագրվող փոփոխությանն առնչվող այլ պետական կառավարման մարմինների համաձայնությամբ:

(14-րդ կետը փոփ. 16.12.00 N 829)

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

բնակավայրի կամ դրա առանձին հատվածի մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

 

(Կարգը լրաց. 16.12.00 N 829,  ուժը կորցրել է 03.07.03 N 832-Ն)


 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

բնակավայրի կամ դրա առանձին հատվածի կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման եվ փոփոխման

 

(Կարգն ուժը կորցրել է 02.05.03 N 608-Ն)