Գլխավոր տեղեկություն
Номер
N 219
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.03.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Дата вступления в силу
20.03.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2001 թվականի N 219

 

ԳՅՈՒՄՐԻԻ «ՄԱՆՎԱԾՔԱՅԻՆ ՖԱԲՐԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 30-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 613 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`

ա) 1990-1991 թվականներին որպես օգնություն ստացված գերմանական «Տեքսիմա» ֆիրմայի ժապավենային չորս չկոմպլեկտավորված մեքենաները` դրանք հանձնելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար: Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` ստեղծել հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում ավարտել հանձնման-ընդունման աշխատանքները.

բ) N 1 հանրակացարանի գույքը (քաղ. Գյումրի, Գարեգին Նժդեհի 22) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց օտարել Գյումրիի քաղաքային համայնքին` կնքելով համապատասխան պայմանագիր:

2.1. Սահմանել Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 307898 հազ. դրամ, որը համապատասխանում է 307898 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.2. Մասնավորեցման ենթակա Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 246318 հազ. դրամ, որը համապատասխանում է 246318 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետև` գնորդ):

2.4. Սահմանել մասնավորեցման ենթակա Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 41 մլն դրամ:

2.5. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գումարը գնորդի կողմից ամբողջովին վճարվում է մասնավորեցման պայմանագրի կնքման պահից 10 բանկային օրվա ընթացքում:

2.6. Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 193126 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) 10-օրյա ժամկետում գնորդի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնագետների պատրաստման և աշխատանքով ապահովման նպատակով 2007 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել 5 մլն դրամ:

(բ ենթակետը խմբ. 05.04.07 N 379-Ն)

2.8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր:

2.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան