Գլխավոր տեղեկություն
Номер
N 2040-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.07.2004-09.11.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.60
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.2002
Дата вступления в силу
16.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 2040-Ա

 
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում հանրապետության մարզերում և Երևան քաղաքում ազատված շենքերի ու տարածքների արդյունավետ և նպատակային օգտագործումը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի օպտիմալացման արդյունքում վերակազմակերպված առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել ազատված շենքերն ու տարածքները` համաձայն հավելվածի, ու դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը.

բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների կանոնադրական կապիտալներում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 1-ամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի 11-րդ կետում նշված տարածքից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել նշված կազմակերպությանը` կնքելով համապատասխան պայմանագիր:

(1.1 կետը լրաց. 23.07.03 N 912-Ա)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. դեկտեմբերի 25
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 2040-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN
ը/կ
Պետական կառավարման մարմնի անվանումը Ընկերության անվանումը, որի կազմից առանձնացվում է օպտիմալացման ծրագրի արդյունքում ազատված շենքը (տարածքը) Շենքի (տարածքի) մակերեսը
(քառ. մ)
1. Կոտայքի մարզպետարան «Աբովյանի շտապ օգնության կայան» ԱՊ ՓԲԸ (շենք) 580
2. Կոտայքի մարզպետարան «Նաիրի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ (ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենք) 336
3. Արարատի մարզպետարան «Արտաշատի մանկական պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (շենք) 1500
4. Արագածոտնի մարզպետարան «Ծաղկահովտի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ (մանկական բաժանմունքի, շտապ օգնության ծառայության, լվացքատան շենքեր) 400
5. Տավուշի մարզպետարան «Իջևանի շտապ օգնության ծառայություն» ԱՊ ՓԲԸ (շենք) 200
6. Գեղարքունիքի մարզպետարան «Գավառի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ (սննդի բլոկ և կաթսայատուն) 240 + 700
7. Գեղարքունիքի մարզպետարան «Սևանի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ (մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենք, ինֆեկցիոն բաժանմունքների, խոհանոցի, հականեխիչ կայանի շենքեր) 6828 + 968
8. Երևանի քաղաքապետաան «Թիվ 19 պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ («Թիվ 8 մանկական պոլիկլինիկա» և «Թիվ 19 մեծահասակների պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ-ների վերակազմակերպում) 1000
9. Երևանի քաղաքապետաան «Թիվ 2 պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ («Թիվ 2 մեծահասակների պոլիկլինիկա» և «Թիվ 6 մանկական պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ-ների վերակազմակերպում) 1000
10. Գեղարքունիքի մարզպետարան «Գավառ մանկական պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (շենք, շինություններ) 8738.2
11. Արմավիրի մարզպետարան «Վաղարշապատի պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (Սպանդարյան 1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկ)

1050

 

(Ցանկը լրաց. 23.07.03 N 912-Ա, խմբ. 08.07.04 N 998-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան