Գլխավոր տեղեկություն
Номер
N 452-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.04.2007-01.08.2008)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.03.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.04.2007
Дата вступления в силу
24.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2007 թվականի N 452-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Սևան քաղաքի նախկին N 2 միջնակարգ դպրոցի` 1574 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 4620000 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը և դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.45 հեկտար հողատարածքը հետ վերցնել և առանց օտարման իրավունքի նվիրաբերել Սևանի քաղաքային համայնքին` մշակութային կրթօջախներ ստեղծելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` Սևանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած, ինչպես նաև դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, շենքի և հողի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրի կնքումը և առաջարկել Սևանի քաղաքային համայնքի ղեկավարին իրականացնել գույքային իրավունքների պետական գրանցումը Սևանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 19
Երևան