«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
15 մարտի 2007 թվականի N 451-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑՈՐԵՆԻ ՈՒ ԳԱՐՈՒ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում հացահատիկի արտադրության ծավալների ավելացման և ինքնաբավության մակարդակի բարձրացման նպատակով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2007-2011 թվականների ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրով 2007 թվականին նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2007 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 105100.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (50000.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» և 55100.0 հազ. դրամը` «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 451-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ԵՎ ԳԱՐՈՒ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հացահատիկային մշակաբույսերն իրենց նշանակությամբ և զբաղեցրած տարածքներով հանրապետության բնակլիմայական բոլոր գոտիներում մշակվող ամենակարևոր մշակաբույսերն են: 2000-2006 թթ. հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները տատանվել են 175-210 հազար հեկտարի սահմաններում` ապահովելով հեկտարից 18.0-20.0 ցենտներ միջին բերք1: Հետազոտություններից պարզվել է, որ ցորենի և գարու մշակաբույսերի արտադրության և սերմնաբուծության ոլորտում ստեղծված իրավիճակն ու հիմնախնդիրները նույնն են: Մասնավորապես, նույնական է նաև էլիտային սերմերի արտադրության կազմակերպման, նոր սորտերի փորձարկումների, սերմերի որակի ստուգման և հավաստագրման բնագավառում ստեղծված իրավիճակը:
Վերջին տարիների ուսումնասիրությունները վկայում են հետևյալի մասին`
1. Հանրապետությունում առկա են անհրաժեշտ նախադրյալներ ցանքատարածքների նույն ծավալների պայմաններում` բերքատվության բարձրացման միջոցով, հացաբույսերի արտադրության ծավալների զգալի ավելացման և առաջիկա 4-5 տարիների ընթացքում ինքնաբավության մակարդակի ապահովման համար:
2. Հացահատիկային մշակաբույսերի ցածր բերքատվության հիմնական պատճառը որակյալ սերմացուների պահանջարկի բավարարման չափազանց ցածր մակարդակն է, այն ապահովվում է առավելագույնը 15-20%-ով:
3. Հացահատիկի ապրանքային խմբաքանակները գնվում են վերամշակող ձեռնարկությունների կողմից ցածր գներով` օրինակ, ցորենի մեկ կիլոգրամը 70-85 դրամով, մինչդեռ որակյալ սերմացուները վաճառվում են բավականին բարձր` 160-200 դրամով: Հացահատիկի արտադրության ցածր եկամտաբերության պատճառով խիստ սահմանափակ է բարձրորակ սերմացուների նկատմամբ վճարունակ պահանջարկը և դեռևս նախադրյալներ չեն ստեղծվել ոլորտի արդյունավետ զարգացման համար:
4. Հանրապետությունում արտադրվող պարենային ցորենի վերամշակումից ստացված ալյուրը հացաթխման որակով նկատելիորեն զիջում է արտերկրներից ներմուծվող հումքից ստացվող ալյուրին, որի հետևանքով ցորենի արտադրությունն ապրանքային նպատակով դառնում է նվազ շահութաբեր կամ վնասաբեր, իսկ ճյուղն ամբողջությամբ արտերկրների հումքի նկատմամբ՝ ցածր մրցունակ:
5. Ցանքատարածությունների գերակշռող մասի բուսասանիտարական վիճակը դեռևս բավարար չէ: Զանգվածային բնույթ է կրում սնկային հիվանդություններով և վնասակար մոլախոտերով վարակման երևույթը: Համապատասխան տեխնիկական բազայի և պայմանների բացակայության հետևանքով արտադրվող հացահատիկի հիմնական մասն իրացվում է առանց նախնական վերամշակման, հետևաբար` ցածր ապրանքային տեսքով:
6. Ներկայումս հանրապետությունում գոյություն ունեցող առաջնային սերմնաբուծության օղակին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի գիտահետազոտական հաստատություններին և մասամբ նաև սերմնաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններին չի հաջողվում բավարարել նախահիմնային և հիմնային սերմերի նկատմամբ հանրապետությունում առկա պահանջարկը: Վերջիններիս կողմից օգտագործվող տեխնիկական միջոցների ֆիզիկական ու բարոյական մաշվածությունը, ֆինանսական միջոցների անբավարարությունն արգելակում են ճյուղի բնականոն զարգացմանը:
Հացահատիկի շրջանացված սորտերի կազմը հիմնականում բավարարում է բուսաբուծության պահանջները, սակայն հրատապ է դարձել բարձր որակ ունեցող նոր սորտերի շրջանացման և սերմարտադրության կազմակերպման խնդիրը:
________________
1Սույն ծրագրում այսուհետ կիրառվող «ցորեն» և «գարի» հասկացությունները համապատասխանաբար վերաբերում են աշնանացան և գարնանացան ցորեններին ու գարիներին:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԵՆԹԱՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ծրագրի հիմնական նպատակը հացահատիկային ճյուղի արդյունավետության բարձրացման միջոցով հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների և ինքնապահովության մակարդակի էական ավելացումն է:
Սույն ծրագրի իրականացման ենթանպատակներն են`
- ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով հացահատիկային ճյուղի կայունության ապահովումը,
- հանրապետությունում սերմնաբուծության բնագավառի բարելավման արդյունքում մինչև 2011 թ. հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը 25 ց/հա-ի հասցնելը.
- ծրագրի իրականացումից հետո պայմաններ ստեղծելը` արտերկրներից ցորենի և գարու սերմերի ներկրման դադարեցման համար.
- ցորենի և գարու արտադրության արդյունավետության բարձրացման շնորհիվ ոլորտի շահութաբերությունն ու արտերկրներից ներկրվող հումքի նկատմամբ մրցունակությունը բարձրացնելը.
- նոր սորտերի բուծման, փորձարկման, ներդրման և էլիտային սերմերի արտադրության ժամանակակից, ինքնավերարտադրվող համակարգը ձևավորելը.
- սերմերի պահուստային խմբաքանակների ապահովման մեխանիզմները ձևավորելը:
3. ՑՈՐԵՆԻ ԵՎ ԳԱՐՈՒ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ցորենի ու գարու մշակության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված հետազոտությունների արդյունքները և բնագավառում կուտակված փորձը ցույց են տալիս, որ հացահատիկային տնտեսությունում սերմնաբուծության զարգացման առաջնահերթություններն են`
- ոլորտի գիտատեխնիկական և տեխնոլոգիական կարիքների բացահայտումը և դրանց ապահովման համար իրական նախադրյալների ստեղծումը.
- սուպերէլիտային և էլիտային սերմերի արտադրության տեխնոլոգիական փուլերին ներկայացվող պահանջների պահպանման և այդ գործընթացի ապահովման արդյունավետ մեխանիզմի կիրառումը:
3.1. ՈԼՈՐՏԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Ցորենի և գարու սերմնաբուծության ու մշակության հետ կապված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է կատարել իրավիճակի ուսումնասիրության, գիտատեխնիկական և տեխնոլոգիական կարիքների բացահայտման համապարփակ հետազոտություններ:
ՀՀ ագրարային ոլորտում պետական քաղաքականության մեջ ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման հիմնական նախադրյալներից մեկը համարվում է գիտատեխնիկական և տեխնոլոգիական կարիքների բացահայտումը, որը հնարավորություն կտա`
- առավել խնայողական և արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները.
- խուսափել ցածրարդյունավետ հետազոտական և փորձարարական ծրագրերի տևական իրականացումից.
- ուժեղացնել և լիարժեք օգտագործել առաջնային սերմնաբուծությամբ զբաղվող գիտական կենտրոնների և ֆերմերային տնտեսությունների կարողությունները:
Ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման առաջնահերթությունները և կազմակերպական միջոցառումներն ամփոփված են 1-ին աղյուսակում:
Աղյուսակ 1
Ցորենի ԵՎ գարու սերմնաբուծության զարգացման 2007-2011 թթ. կազմակերպական միջոցառումները
NN ը/կ
Միջոցառումը
Պատասխանատուն
Կատարման ժամկետը
1
2
3
4
1.
Ծրագրային յուրաքանչյուր տարվա համար առաջնահերթ խնդիրների բացահայտում և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների համակարգում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ճյուղային վարչություններ
տարվա ընթացքում
2.
Սերմնաբուծության բնագավառում արտադրողների կարիքների բացահայտում հանրապետության բոլոր մարզերում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի գիտական կենտրոններ, գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն, մարզային աջակցության կենտրոններ
տարվա ընթացքում
3.
Նոր սորտերի փորձարկումների արդյունքների ամփոփում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ
սեպտեմբեր-հոկտեմբեր
4.
Բնագավառին վերաբերվող մեթոդական, ընթացակարգային և նորմատիվային փաստաթղթերի նախապատրաստում և համապատասխանեցում միջազգային չափանիշներին
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ճյուղային վարչություններ, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ
տարվա ընթացքում
5.
Սերմնաբուծության վերաբերյալ խորհրդատվական նյութերի հրապարակում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն, մարզային աջակցության կենտրոններ
տարվա ընթացքում
6.
Ցուցադրական փորձարկումների կազմակերպում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի գիտական կենտրոններ, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ
տարվա ընթացքում
7.
Ծրագրի իրականացման արդյունքների մոնիթորինգ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ճյուղային վարչություններ
տարվա ընթացքում
Բնագավառում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ 2007-2008թթ. համար առաջնային լուծում պահանջող գիտատեխնիկական և տեխնոլոգիական կարիքներ են համարվում`
- նոր սորտերի տնտեսական օգտակարության փորձարկումների ծրագրի շարունակումը և դրա ծավալների ընդլայնումը.
- հացահատիկային մշակաբույսերի սերմերի հավաստագրման համակարգի ու ԵՄ անդամ երկրներում գործող սերմերի որակի ստանդարտների ներդրումը.
- ՀՀ մարզերում բուսասանիտարական իրավիճակի խորացված ուսումնասիրությունների իրականացումը:
Ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման առաջնային նշանակություն ունեցող հիմնախնդիր է սերմերի արտադրության ոլորտի կառավարման և համակարգման արդյունավետ մեխանիզմների ձևավորումը:
Կձեռնարկվեն սերմնաբուծության առաջնային օղակի կազմակերպման և հզորացման նպատակային միջոցառումներ, որտեղ վճռորոշ գործոնը կլինի սուպերէլիտային և էլիտային սերմերի արտադրության համար լրավճարների համակարգի ներդրումը, իսկ զանգվածային բազմացման փուլում առաջնությունը կտրվի սերմնաբուծության կազմակերպման տարածաշրջանային համակարգերի ձևավորմանը` այդ գործընթացին ցույց տալով նյութական որոշակի աջակցություն:
Ծրագիրը ներկայացնում է սերմնաբուծության համակարգի այն անհրաժեշտ բաղադրիչների ամբողջությունը, որոնք ժամանակավորապես, մինչև հանրապետությունում համապատասխան համակարգի լիարժեք կայացումը, հանդես կգան որպես օժանդակող ենթակառույցներ:
Սերմարտադրության ծավալների կայունացման և ոլորտի զարգացման համար արտաբյուջետային միջոցների ներգրավման կարևորագույն աղբյուր է համարվում մասնավոր հատվածի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, խնդիր է դրվում սուպերէլիտային սերմերի արտադրության և էլիտային սերմերի բազմացման գործընթացում ընդլայնել ֆերմերների և նրանց միավորումների մասնակցությունը: Ցորենի և գարու սերմնաբուծության համակարգում առաջնային դեր է հատկացվում հետևյալ կազմակերպություններին`
- Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն՝ Արարատյան հարթավայրի և նրա նախալեռնային գոտու համար էլիտային սերմերի արտադրության կազմակերպում.
- Գյումրու սելեկցիոն կայան` աշնանացան ցորենի, գարնանացան ցորենի և գարնանացան գարու, հանրապետության լեռնային, նախալեռնային գոտիների համար, էլիտային սերմերի արտադրություն.
- Մասնավոր սերմնաբուծական տնտեսություններ՝ էլիտային սերմերի արտադրություն` հանրապետության բնակլիմայական բոլոր գոտիների համար:
3.2. ՍՈՒՊԵՐԷԼԻՏԱՅԻՆ ԵՎ ԷԼԻՏԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Նախատեսվում է շարունակել ցորենի և գարու էլիտային սերմերի արտադրության դասական տարբերակի կիրառումը, իսկ սուպերէլիտային սերմադաշտերից ստացված սերմնանյութի որակի գնահատման ժամանակ նաև կիրառել տվյալ վերարտադրության սերմերը ելակետային սերմերի խմբին դասելու մեթոդը: Վերջինս կարող է կիրառվել սերմերի հավաստագրման համակարգի ներդրման գործընթացի ավարտից հետո, բացառապես ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատման արդյունքների հիման վրա:
Ծրագրային առաջին տարում ցորենի և գարու էլիտային սերմերի արտադրության տեխնոլոգիական հաջորդականությունն ու ծավալները 2007 թ. համար ամփոփված են 2-րդ աղյուսակում:
Աղյուսակ 2
Հացահատիկային մշակաբույսերի էլիտային սերմերի արտադրության տեխնոլոգիական Հաջորդականությունն ու ծավալները 2007 թ.
Աշնանացան ցորեն
Գարնանացան ցորեն
Գարնանացան գարի
Սերմադաշտերի ծագումը
Զբաղեցրած տարածու-թյունը, հեկտար
Սերմացուի ելը միավոր տարածու-թյունից, տոննա
Ընդամենը կարտադրվի հաջորդ վերարտա-դրության սերմ, տոննա
Զբաղեցրած տարածու-թյունը, հեկտար
Սերմացուի ելը միավոր տարածու-թյունից, տոննա
Ընդամենը կարտադրվի հաջորդ վերարտա-դրության սերմ, տոննա
Զբաղեցրած տարածու-թյունը, հեկտար
Սերմացուի ելը միավոր տարածու-թյունից,
տոննաԸնդամենը
կարտադրվի
հաջորդ վերարտա-դրության սերմ, տոննա
1-ին տարվա տնկարաններ
0.84
-
-
0.02
-
-
0.23
-
-
2-րդ տարվա տնկարաններ
2.69
-
-
0.16
-
-
1.45
-
-
Բազմացման վերջին տարվա տնկարան` նախահիմնային սերմերի ստացման համար
3.4
2.5
8.5
0.8
2.0
1.6
3.7
1.89
7
Նախահիմնային սերմերի ցանք` սուպերէլիտային սերմերի արտադրության համար
31.6
2.7
85.0
2
2.0
4
6.6
2.5
16.6
Սուպերէլիտայի ցանք` էլիտային սերմերի ստացման համար
168
3.0
502.01
10
2.0
242
40
3.0
120.03
___________________________
1 502.0 տոննա էլիտային սերմերը կզբաղեցնեն շուրջ 2000 հեկտար տարածություն կամ կարող է արտադրվել առնվազն 5020 տոննա առաջին վերարտադրության սերմ:
2 24 տոննա էլիտային սերմերը կզբաղեցնեն 120 հեկտար, կամ կարտադրվի 240 տոննա առաջին վերարտադրության սերմ:
3 120 տոննա էլիտային սերմերը կզբաղեցնեն 600 հեկտար, կամ կարտադրվի 1200 տոննա առաջին վերարտադրության սերմ:
Տնկարաններում բազմացվող սորտերի կազմն ու տեսակարար կշիռը սահմանվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: 2007 թ. համար ելակետային սերմնանյութն առկա է:
Աշնանացան գարու էլիտային սերմերի արտադրության համար 2006 թվականի աշնանը ստեղծվել է 0.075 հա 1-ին տարվա տնկարան:
Հանրապետությունում 2007-2011 թթ. աշնանացան ցորենի և գարնանացան գարու բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման միտումներն արտահայտված են 1-4 գծապատկերներում:
Գծապատկեր 1
Գծապատկեր 2
Գծապատկեր 3
Գծապատկեր 4
Աշնանացան ցորենի, գարնանացան ցորենի, գարնանացան գարու, աշնանացան գարու նախահիմնային և հիմնային սերմերի արտադրության հերթագայության սխեման և տարեկան ծավալները 2007-2011 թթ. համար ներկայացված են NN 8-11 աղյուսակներում:
Հացահատիկային մշակաբույսերի սուպերէլիտային սերմերի արտադրության առաջին փուլերում պահանջվում է բարձր որակավորում ունեցող աշխատանք, որի արտադրողականությունը, տեխնոլոգիական օբյեկտիվ պատճառներով, ցածր է: Այդ պատճառով արտադրված սուպերէլիտային սերմերի ինքնարժեքը բարձր է լինում դրանց իրացման գնից, որի հետևանքով նման սերմերի արտադրությունը դառնում է տնտեսապես վնասաբեր:
Առաջնորդվելով ցորենի մշակության ռազմավարական նշանակությամբ՝ անհրաժեշտություն է առաջանում արտադրողներին բարձրորակ սերմերի արտադրության համար փոխհատուցել կատարվող լրացուցիչ ծախսերն ու արդյունքում ապահովել սերմարտադրողների արդյունավետ գործունեությունը և հետագա վերարտադրությունը: Ընդ որում, նախատեսվում է լրավճարները կատարել միայն փաստացի արտադրված սուպերէլիտային և էլիտային սերմերի համար: Այդ աշխատանքներն անհրաժեշտ է հստակ ծրագրել յուրաքանչյուր տարվա համար, և ծախսերը ծրագրային հետագա տարիների համար չնվազեցնել 2007թ. համար հաշվարկվող գումարից /գծապատկեր 5/:
Գծապատկեր 5
Նախնական հաշվարկների համաձայն՝ սուպերէլիտային սերմերի արտադրության առաջարկվող մեխանիզմի ներդրման շնորհիվ այդ կարգի սերմերի ինքնարժեքը կարող է յուրաքանչյուր արտադրական շրջապտույտից հետո որոշակի նվազել, սակայն ոլորտի կայուն զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է 3-4 տարի ծրագրի իրականացման մոտեցումներում փոփոխություններ չկատարել:
Հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի սուպերէլիտային սերմերի ծավալների հաշվարկը ներկայացված է 3-րդ աղյուսակում:
Աղյուսակ 3
Հացահատիկային մշակաբույսերի սուպերէլիտային սերմերի արտադրության ծավալների հաշվարկը
Սերմադաշտերի
ծագումը, զբաղեցրած տարածքը և արտադրվող սերմի քանակըաշնանացան ցորեն
գարնանացան ցորեն
գարնանացան գարի
աշնանացան գարի
2007
2008
2009
2010
2011
2007
2008
2009
2010
2011
2007
2008
2009
2010
2011
2007
2008
2009
2010
2011
Նախահիմնային սերմերի ցանք` սուպերէլիտային սերմերի արտադրության համար, հեկտար
31.6
34
48
80
80
2
5
5
5
5
6.6
35
40
50
50
-
-
-
8
8
Ընդամենը` կարտադրվի սուպերէլիտային սերմ, տոննա
85
85
120
200
200
4
10
10
10
10
16.6
70
80
100
100
-
-
-
16
16
Ծրագրի իրականացման ավարտին կարտադրվի 200 տոննա աշնանացան ցորենի, 10 տոննա գարնանացան ցորենի, 100 տոննա գարնանացան գարու և 16 տոննա աշնանացան գարու սուպերէլիտային սերմացու:
Հացահատիկային մշակաբույսերի սուպերէլիտային սերմերի արտադրության համար պահանջվող լրավճարների հաշվարկը տրված է 4-5 աղյուսակներում:
Հանրապետությունում ցորենի և գարու սուպերէլիտային սերմերի արտադրության արդյունավետությունը հնարավոր է գնահատել հաջորդ երկու վերարտադրություններում ստացվող բերքի հավելման արժեքով:
Աշնանացան ցորենի և գարնանացան գարու սուպերէլիտային և էլիտային սերմերի արտադրության փուլերում կատարված լրավճարների արդյունավետությունը գնահատվում է 1-ին վերարտադրությունում ստացվող հավելյալ բերքի արժեքով /գծապատկեր 6-7/:
Գծապատկեր 6
Գծապատկեր 7
Փորձագիտական գնահատումների համաձայն, բարձրորակ սորտային սերմերի օգտագործման շնորհիվ միջին հաշվով էլիտային սերմերի արտադրության ծավալները կարող են ավելանալ շուրջ մեկ երրորդով: Սակայն այս փուլում նույնպես պահանջվում է լրավճարների կիրառումը՝ ելնելով սերմարտադրող սուբյեկտների վճարունակությունը բարձրացնելու, մասնագիտացումը խորացնելու, արտադրության կայուն պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից:
Ծրագրային ժամանակահատվածում հացահատիկային մշակաբույսերի տարբեր վերարտադրության սերմերի արտադրության արդյունավետության հաշվարկները ներկայացված է 6-7-րդ աղյուսակներում:
Աղյուսակ 4
Հացահատիկային մշակաբույսերի սուպերէլիտային սերմերի արտադրության համար պահանջվող լրավճարների հաշվարկը
Տարիները
աշնանացան ցորեն
գարնանացան ցորեն
գարնանացան գարի
աշնանացան գարի
Սուպեր-էլիտային սերմերի քանակը, տոննա
Մեկ տոննայի ինքնար-
ժեքը + շահույթը, հազար դրամ Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ
Պահանջ-
վում է լրավճար մեկ
տոննայի համար, հազար
դրամ Ընդա-
մենը պահանջ-
վում է լրավճար, հազար դրամ Սուպեր-էլիտային սերմերի քանակը, տոննա
Մեկ տոննայի ինքնարժեքը + շահույթը, հազար դրամ
Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ
Պահանջ-
վում է լրավճար մեկ
տոննայի համար, հազար
դրամ Ընդա-
մենը պահանջ-
վում է լրավճար, հազար
դրամ Սուպեր-էլիտային սերմերի քանակը, տոննա
Մեկ տոննայի ինքնար-
ժեքը + շահույթը, հազար դրամ Մեկ տոննայի իրացման գինը հազար դրամ,
Պահանջ-
վում է լրավճար մեկ
տոննայի համար, հազար
դրամ Ընդա-
մենը պահանջ-
վում է լրավճար, հազար դրամ Սուպեր-էլիտային սերմերի քանակը, տոննա
Մեկ տոննայի ինքնար-
ժեքը + շահույթը, հազար դրամ Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ
Պահանջ-
վում է լրավճար մեկ
տոննայի համար, հազար
դրամ Ընդա-
մենը պահանջ-
վում է լրավճար, հազար դրամ
2007
85
277.0
160
117.0
9945
4
280.0
160
120.0
480
16.6
383.0
140
243.0
4033.8
-
-
-
-
-
2008
85
277.0
160
117.0
9945
10
280.0
160
120.0
1200
70
383.0
140
243.0
17010
-
-
-
-
-
2009
120
277.0
160
117.0
14040
10
280.0
160
120.0
1200
80
383.0
140
243.0
19440
-
-
-
-
-
2010
200
277.0
160
117.0
23400
10
280.0
160
120.0
1200
100
383.0
140
243.0
24300
16
383.0
140
243.0
3888
2011
200
277.0
160
117.0
23400
10
280.0
160
120.0
1200
100
383.0
140
243.0
24300
16
383.0
140
243.0
3888
Ընդամենը
80730
5280
89083.8
7776
Աղյուսակ 5
Հացահատիկային մշակաբույսերի էլիտային սերմերի արտադրության համար պահանջվող լրավճարների հաշվարկը
Տարիները | աշնանացան ցորեն | գարնանացան ցորեն | գարնանացան գարի | աշնանացան գարի | ||||||||||||||||
Էլիտային սերմերի քանակը, տոննա |
Մեկ տոննայի ինքնար- ժեքը + շահույթը, հազար դրամ |
Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ |
Պահանջ- վում է լրավճար մեկ տոննայի համար, հազար դրամ |
Ընդա- մենը պահանջ- վում է լրավճար, հազար դրամ |
Էլիտային սերմերի քանակը, տոննա |
Մեկ տոննայի ինքնար- ժեքը + շահույթը, հազար դրամ |
Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ |
Պահանջ- վում է լրավճար մեկ տոննայի համար, հազար դրամ |
Ընդա- մենը պահանջ- վում է լրավճար, հազար դրամ |
Էլիտային սերմերի քանակը, տոննա |
Մեկ տոննայի ինքնար- ժեքը + շահույթը, հազար դրամ |
Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ |
Պահանջ- վում է լրավճար մեկ տոննայի համար, հազար դրամ |
Ընդա- մենը պահանջ- վում է լրավճար, հազար դրամ |
Էլիտային սերմերի քանակը, տոննա |
Մեկ տոննայի ինքնար- ժեքը + շահույթը, հազար դրամ |
Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ |
Պահանջ- վում է լրավճար մեկ տոննայի համար, հազար դրամ |
Ընդա- մենը պահանջ- վում է լրավճար, հազար դրամ | |
2007 | 502 | 212 | 160 | 52 | 26104 | 20 | 215 | 160 | 55 | 1100 | 120 | 252 | 140 | 112 | 13440 | |||||
2008 | 850 | 212 | 160 | 52 | 44200 | 40 | 215 | 160 | 55 | 2200 | 166 | 252 | 140 | 112 | 18592 | |||||
2009 | 850 | 212 | 160 | 52 | 44200 | 100 | 215 | 160 | 55 | 5500 | 700 | 252 | 140 | 112 | 78400 | |||||
2010 | 1200 | 212 | 160 | 52 | 62400 | 100 | 215 | 160 | 55 | 5500 | 800 | 252 | 140 | 112 | 89600 | |||||
2011 | 2000 | 212 | 160 | 52 | 104000 | 100 | 215 | 160 | 55 | 5500 | 1000 | 252 | 140 | 112 | 112000 | 160 | 250 | 140 | 110 | 17600 |
Ընդամենը | 280904 | 19800 | 312032 | 17600 |
Աղյուսակ 6
Հացահատիկային մշակաբույսերի էլիտային սերմերի արտադրության արդյունավետության հաշվարկը
Տարիները | աշնանացան ցորեն | գարնանացան ցորեն | գարնանացան գարի | աշնանացան գարի | ||||||||||||||||
էլիտային սերմերի քանակը, տոննա | Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվին հաջորդ տարի սպասվող բերքի հավելումը, տոննա |
Մեկ տոննա 1-ին վերարտա-դրության ցորենի հավելյալ բերքի իրացման գինը, հազար դրամ |
Հավելյալ բերքի արժեքը, հազար դրամ |
էլիտային սերմերի քանակը, տոննա | Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվին հաջորդ տարի սպասվող բերքի հավելումը, տոննա |
Մեկ տոննա 1-ին վերարտա-դրության ցորենի հավելյալ բերքի իրացման գինը հազար դրամ |
Հավելյալ բերքի արժեքը, հազար դրամ |
էլիտային սերմերի քանակը | Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվին հաջորդ տարի սպասվող բերքի հավելումը, տոննա |
Մեկ տոննա 1-ին վերարտա-դրության գարու հավելյալ բերքի իրացման գինը հազար դրամ |
Հավելյալ բերքի արժեքը, հազար դրամ |
էլիտային սերմերի քանակը տոննա |
Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվին հաջորդ տարի սպասվող բերքի հավելումը տոննա* |
Մեկ տոննա 1-ին վերարտա-դրության գարու հավելյալ բերքի իրացման գինը հազար դրամ |
Հավելյալ բերքի արժեքը, հազար դրամ | |||||
Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվով | Ամբողջ բերքի հաշվով | Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվով | Ամբողջ բերքի հաշվով | Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվով | Ամբողջ բերքի հաշվով | Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվով | Ամբողջ բերքի հաշվով | |||||||||||||
2007 | 502 | 3.2 | 156 | 499.2 | 250598.4 | 20 | 3.2 | 156 | 499.2 | 998.4 | 120 | 2.1 | 124.0 | 260.4 | 31248 | |||||
2008 | 850 | 3.2 | 156 | 499.2 | 424320.0 | 40 | 3.2 | 156 | 499.2 | 19968 | 166 | 2.1 | 124.0 | 260.4 | 43226.4 | |||||
2009 | 850 | 3.2 | 156 | 499.2 | 424320.0 | 100 | 3.2 | 156 | 499.2 | 49920 | 700 | 2.1 | 124.0 | 260.4 | 182280 | |||||
2010 | 1200 | 3.2 | 156 | 499.2 | 599040 | 100 | 3.2 | 156 | 499.2 | 49920 | 800 | 2.1 | 124.0 | 260.4 | 208320 | |||||
2011 | 2000 | 3.2 | 156 | 499.2 | 998400 | 100 | 3.2 | 156 | 499.2 | 49920 | 1000 | 2.1 | 124.0 | 260.4 | 260400 | 160 | 2.1 | 124.0 | 260.4 | 41664 |
Ընդամենը | 2696678.4 | 170726.4 | 725474.4 | 41664 |
էլիտային սերմերով ցանված 1 հեկտար աշնանացան կամ գարնանացան ցորենի դաշտում բերքի հավելումը կազմում է 8 ց, որի 20%-ը /1.6 ց/ կիրացվի որպես կեր` 60 դրամ, արժեքով, իսկ մնացած 6.4ց-ը՝ կիրացվի որպես 1-ին վերարտադրության սերմ՝ 180 դրամ արժեքով: 1 տոննա հավելյալ բերքի իրացման գինը՝ 156.0 հազ. դրամ: 1 տոննա աշնանացան կամ գարնանացան ցորենի էլիտային սերմով կարելի է ցանել 4 հա, ուստի՝ 1 տոննայի հաշվով հավելյալ բերքի քանակը կկազմի 3.2 տոննա: էլիտային սերմերով ցանված 1 հեկտար աշնանացան կամ գարնանացան գարու դաշտում բերքի հավելումը կազմում է 4.2 ց, որի 20%-ը /0.84 ց/ կիրացվի որպես կեր` 60 դրամ, արժեքով, իսկ մնացած 3.16 ց-ը՝ կիրացվի որպես 1-ին վերարտադրության սերմ՝ 140 դրամ արժեքով: 1 տոննա հավելյալ բերքի իրացման գինը՝ 124.0 հազ. դրամ: 1 տոննա աշնանացան կամ գարնանացան գարու էլիտային սերմով կարելի է ցանել 5 հա, ուստի՝ 1 տոննայի հաշվով հավելյալ բերքի քանակը կկազմի 2.1 տոննա:
Աղյուսակ 7
Հացահատիկային մշակաբույսերի 1-ին վերարտադրության սերմերի արտադրության արդյունավետության հաշվարկը
Տարի-
ներըաշնանացան ցորեն
գարնանացան ցորեն
գարնանացան գարի
աշնանացան գարի
1-ին վերար-
տադրու-
թյան սերմերի քանակը, տոննաՄեկ տոննա 1-ին վերար-
տադրու-
թյան սերմերի հաշվին հաջորդ տարի սպաս-
վող բերքի հավե-
լումը, տոննաՄեկ տոննա հավելյալ բերքի իրացման գինը, հազար դրամ
Հավելյալ բերքի
արժեքը,
հազար դրամ1-ին վերար-
տադրու-
թյան սերմերի քանակը, տոննաՄեկ տոննա
1-ին վերար-
տադրու-
թյան սերմերի հաշվին հաջորդ տարի սպաս-
վող
բերքի հավե-
լումը, տոննաՄեկ տոննա հավելյալ բերքի իրացման գինը, հազար դրամ
Հավելյալ բերքի
արժեքը,
հազար դրամ1-ին վերար-
տադրու-
թյան սերմերի քանակըՄեկ տոննա
1-ին վերար-
տադրու-
թյան սերմերի հաշվին հաջորդ տարի սպաս-
վող
բերքի հավե-
լումը, տոննաՄեկ տոննա հավելյալ բերքի իրաց-
ման գինը, հազար դրամՀավելյալ բերքի
արժեքը,
հազար դրամ1-ին վերար-
տադրու-
թյան սերմերի քանակը, տոննաՄեկ տոննա
1-ին վերար-
տադրու-
թյան սերմերի հաշվին հաջորդ տարի սպաս-
վող բերքի հավե-
լումը, տոննա*Մեկ տոննա հավե-
լյալ բերքի իրաց-
ման գինը, հազար դրամՀավելյալ բերքի
արժեքը,
հազար դրամ
Մեկ տոննա
1-ին վերար-
տադրու-
թյան սերմերի հաշվովԱմբողջ բերքի հաշվով
Մեկ տոննա
1-ին վերար-
տադրու-
թյան սերմերի հաշվովԱմբողջ բերքի հաշվով
Մեկ տոննա
1-ին վերար-
տադրու-
թյան սերմերի հաշվովԱմբողջ բերքի հաշվով
Մեկ տոննա
1-ին վերար-
տադրու-
թյան սերմերի հաշվովԱմբողջ բերքի հաշվով
2007
5020
3.2
85.0
272
1365440
200
3.2
85.0
272
54400
1200
2.1
80.0
168.0
201600
2008
8500
3.2
85.0
272
2312000
400
3.2
85.0
272
108800
1660
2.1
80.0
168.0
278880
2009
8500
3.2
85.0
272
2312000
1000
3.2
85.0
272
272000
7000
2.1
80.0
168.0
1176000
2010
12000
3.2
85.0
272
3264000
1000
3.2
85.0
272
272000
8000
2.1
80.0
168.0
1344000
2011
20000
3.2
85.0
272
5440000
1000
3.2
85.0
272
272000
10000
2.1
80.0
168.0
1680000
1600
2.1
80.0
168
268800
Ընդամենը
14693440
979200
4680480
4. ՍՈՒՊԵՐԷԼԻՏԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ
Ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման ծրագրի իրականացման ընթացքում 1-ին վերարտադրության սերմերի ստացման գործընթացն արագացնելու նպատակով անհրաժեշտ է 2007-2010 թվականներին, յուրաքանչյուր տարի, արտերկրից հանրապետություն ներկրել 25-30-ական տոննա աշնանացան ցորենի և գարնանացան գարու սուպերէլիտային սերմացու: Ներկրված սուպերէլիտային սերմերով հնարավոր է տարեկան արտադրել`
- 300-360 տոննա աշնանացան ցորենի և 250-300 տոննա գարնանացան գարու էլիտային սերմացու,
- սկսած 2009 թվականից՝ 4500-5400 տոննա աշնանացան ցորենի ու 2500-3000 տոննա գարնանացան գարու 1-ին վերարտադրության սերմացու:
2009 թվականից ներկրված սերմերի հաշվին տարեկան լրացուցիչ կստացվի 2000-2640 տոննա հացահատիկի բերք:
Սերմերի ներկրումը պայմաններ կապահովի նաև հանրապետությունում սորտափոխանակության և սորտաթարմացման իրականացման համար:
Աղյուսակ 8
Աշնանացան ցորենի էլիտային սերմերի արտադրության ծավալները 2007-2011 թթ.
NN
ը/կՍերմադաշտերի ծագումը, զբաղեցրած տարածքը և արտադրված սերմերի քանակները
2007
2008
2009
2010
2011
Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/
1.
1-ին տարվա տնկարաններ
0.84
-
1.2
-
1.2
-
1.2
-
1.2
-
2.
2-րդ տարվա տնկարաններ
2.69
-
3.0
-
3.0
-
3.0
-
3.0
-
3.
Բազմացման վերջին տարվա տնկարան` նախահիմնային սերմերի արտադրության համար
3.4
8.5
6
12
10
20
10
20
10
20
4.
Նախահիմնային սերմերի ցանք` սուպերէլիտային սերմերի արտադրության համար
31.8
85.0
34
85
48
120
80
200
80
200
5.
Սուպերէլիտային սերմերի ցանք` Էլիտային սերմերի արտադրության համար
168
502
340
850
340
850
480
1200
800
2000
Աղյուսակ 9
Գարնանացան ցորենի էլիտային սերմերի արտադրության ծավալները 2007-2011 թթ.
NN
ը/կՍերմադաշտերի ծագումը, զբաղեցրած տարածքը և արտադրված սերմերի քանակները
2007
2008
2009
2010
2011
Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/
1.
1-ին տարվա տնկարաններ
0.02
-
0.1
-
0.1
-
0.1
-
0.1
-
2.
2-րդ տարվա տնկարաններ
0.16
-
0.3
-
0.3
-
0.3
-
0.3
-
3.
Բազմացման վերջին տարվա տնկարան` նախահիմնային սերմերի արտադրության համար
0.8
1.6
0.5
1
0.5
1
0.5
1
0.5
1
4.
Նախահիմնային սերմերի ցանք` սուպերէլիտային սերմերի արտադրության համար
2
4
5
10
5
10
5
10
5
10
5.
Սուպերէլիտային սերմերի ցանք` Էլիտային սերմերի արտադրության համար
10
20
20
40
50
100
50
100
50
100
Աղյուսակ 10
Գարնանացան գարու էլիտային սերմերի արտադրության ծավալները 2007-2011 թթ.
NN
ը/կՍերմադաշտերի ծագումը, զբաղեցրած տարածքը և արտադրված սերմերի քանակները
2007
2008
2009
2010
2011
Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/
1.
1-ին տարվա տնկարաններ
0.23
-
0.4
-
0.4
-
0.4
-
0.4
-
2.
2-րդ տարվա տնկարաններ
1.45
-
1.5
-
1.8
-
2.0
-
2.0
-
3.
Բազմացման վերջին տարվա տնկարան` նախահիմնային սերմերի արտադրության համար
3.7
7
4
8
5
10
5
10
5
10
4.
Նախահիմնային սերմերի ցանք` սուպերէլիտային սերմերի արտադրության համար
6.6
16.6
35
70
40
80
50
100
50
100
5.
Սուպերէլիտային սերմերի ցանք` Էլիտային սերմերի արտադրության համար
40
120.0
83
166
350
700
400
800
500
1000
Աղյուսակ 11
Աշնանացան գարու էլիտային սերմերի արտադրության ծավալները 2007-2011 թթ.
NN
ը/կՍերմադաշտերի ծագումը, զբաղեցրած տարածքը և արտադրված սերմերի քանակները
2007
2008
2009
2010
2011
Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/Տարածքը
/հա/Արտադրված սերմի քանակը
/տոննա/
1.
1-ին տարվա տնկարաններ
0.075
-
0.075
-
0.075
-
0.075
-
0.075
-
2.
2-րդ տարվա տնկարաններ
-
-
0.15
-
0.15
-
0.15
-
0.15
-
3.
Բազմացման վերջին տարվա տնկարան` նախահիմնային սերմերի արտադրության համար
-
-
-
-
0.8
1.6
0.8
1.6
0.8
1.6
4.
Նախահիմնային սերմերի ցանք` սուպերէլիտային սերմերի արտադրության համար
-
-
-
-
-
-
8
16
8
16
5.
Սուպերէլիտային սերմերի ցանք` Էլիտային սերմերի արտադրության համար
-
-
-
-
-
-
-
-
80
160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|