Գլխավոր տեղեկություն
Номер
N 462-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.04.2007
Дата вступления в силу
27.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2007 թվականի N 462-Ա

 

ՄԵՂՐԻ-ՇՎԱՆԻՁՈՐ-ՎԵՐԻՇԵՆ-ԾԱՎ-ԿԱՊԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 2,483,223.6 հազ. դրամ, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` 2,440,223.6 հազ. դրամ, որից` Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի Կապան-Ծավ ճանապարհահատվածի թեքությունները և հորիզոնական կորերը երրորդ տեխնիկական կարգի ավտոճանապարհի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով իրականացվելիք շինարարական աշխատանքների համար 2007 թվականի առաջին կիսամյակում` 1,550,485.2 հազ. դրամ և ինն ամսում 1,750,485.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով), նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար 2007 թվականի առաջին կիսամյակում` 48,800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), տեխնիկական հսկողության համար 2007 թվականի առաջին կիսամյակում` 17,505.0 հազ.դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), հեղինակային հսկողության համար 2007 թվականի առաջին կիսամյակում` 3,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի շինարարության կապալառու ընկերություններին բիտումի գնի աճի հետ կապված փոխհատուցումներ կատարելու համար 2007 թվականի առաջին կիսամյակում` 619,933.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` այդ թվում` «Մեղրու ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերությանը (2005 թվականի ապրիլի 26-ի N ԱՇՁԲ-05/54-1 պայմանագիր)՝ 51,493.3 հազ. դրամ, «Կապանի ՃՇՇ» բաց բաժնետիրական ընկերությանը (2005 թվականի ապրիլի 26-ի N ԱՇՁԲ-05/54-2 պայմանագիր)` 79,833.7 հազ. դրամ, «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (2005 թվականի ապրիլի 26-ի N ԱՇՁԲ-05/54-3 պայմանագիր)` 160,035.4 հազ. դրամ, «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (2005 թվականի ապրիլի 28-ի N ԱՇՁԲ-05/54-4 պայմանագիր)` 190,101.7 հազ. դրամ և «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (2005 թվականի մայիսի 17-ի N ՄԲԱՇՁԲ-05/70 պայմանագիր)՝ 138,469.3 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2007 թվականի առաջին կիսամյակում` 43,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրասֆերտային վճարներ» հոդվածով)` կառուցվող Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների, օժանդակ շինությունների, հողամասերի իրացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման համար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքների կատարման ժամկետները երկարաձգել մինչև 2007 թվականի սեպտեմբեր ամիսը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 25
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան