Գլխավոր տեղեկություն
Номер
N 392-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.25/22(546) Հոդ.534
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.04.2007
Дата вступления в силу
26.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 392-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 2018-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) «1. Գլխավոր խմբի պաշտոններ» աղյուսակի բաժնի պետի պաշտոնին հավասարեցված պաշտոնների սյունակը «ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հանրապետական գնդակապարկուճադարանի պետ» բառերից հետո լրացնել «, սպայական գումարտակի հրամանատար» բառերով.

2) «2. Ավագ խմբի պաշտոններ» աղյուսակի բաժնի պետի տեղակալի պաշտոնին հավասարեցված պաշտոնների սյունակը «առանձին գումարտակի հրամանատար,» բառերից հետո լրացնել «սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ,» բառերով.

3) «2. Ավագ խմբի պաշտոններ» աղյուսակի բաժանմունքի պետի պաշտոնին հավասարեցված պաշտոնների սյունակը «առանձին գումարտակի հրամանատարի տեղակալ,» բառերից հետո լրացնել «սպայական վաշտի հրամանատար,» բառերով.

4) «3. Միջին խմբի պաշտոններ» աղյուսակի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնին հավասարեցված պաշտոնների սյունակը «առանձին (հատուկ) վաշտի հրամանատար,»  բառերից հետո լրացնել «սպայական վաշտի հրամանատարի տեղակալ,» բառերով.

5) «3. Միջին խմբի պաշտոններ» աղյուսակի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոններին հավասարեցված պաշտոնների սյունակը «վաշտի հրամանատար,» բառերից հետո լրացնել «սպայական դասակի հրամանատար,» բառերով.

6) «3. Միջին խմբի պաշտոններ» աղյուսակի ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազորի պաշտոններին հավասարեցված պաշտոնների սյունակը «վաշտի հրամանատարի տեղակալ» բառերից հետո լրացնել «սպայական ջոկի հրամանատար,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 7
Երևան