«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2007 թվականի N 581-Ն
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԱՎԱՐՏԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին մասի 91-րդ և 92-րդ կետերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 | |
|
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
Բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող
_____________________________________________________________ (կազմակերպության անվանումը) |
կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)` ի դեմս ղեկավարի` ռեկտոր (անունը, հայրանունը, ազգանունը) |
|
______________________________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
մյուս կողմից, ովքեր ստորև հիշատակվում են որպես «կողմ» և միասին` որպես «կողմեր», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
1. Պայմանագրի իրավական հիմքերը
Սույն պայմանագրի իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշումը, ____________________ կազմակերպության կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտեր:
2. Պայմանագրի առարկան
Սույն պայմանագրի առարկան կազմակերպությունում ուսումնառության իրականացման, ինչպես նաև ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետին աշխատանքի տեղավորելու պայմաններն են:
3. Կողմերի պարտավորությունները և իրավունքները
3.1. Կազմակերպությունը պարտավորվում է`
3.1.1. մրցույթի արդյունքում ընդունված դիմորդին ղեկավարի հրամանով ձևակերպել որպես ասպիրանտ` նշելով ասպիրանտուրայում ուսուցման (առկա, հեռակա) և ֆինանսավորման (անվճար, վճարովի) ձևերը, տարկետման իրավունքը (տարկետման իրավունքով, առանց տարկետման իրավունքի),
3.1.2. դիմորդի հրամանագրման օրվանից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել ատենախոսության թեման և գիտական ղեկավար,
3.1.3. ասպիրանտուրայում ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար` սահմանված կարգով հաստատել ասպիրանտի աշխատանքային պլանը,
3.1.4. դիմորդի համար ասպիրանտուրայում ուսումնառության տարիներին ստեղծել գիտակրթական գործընթացն ապահովող անհրաժեշտ բոլոր պայմանները,
3.1.5. առկա ուսուցմամբ դիմորդին տարեկան մեկ անգամ` ուսումնական տարվա վերջին տրամադրել երկամսյա արձակուրդ` կրթաթոշակի պահպանմամբ,
3.1.6. աշխատանքային պլանին համապատասխան` ներկայացված հաշվետվության հիման վրա յուրաքանչյուր տարի ատեստավորել ասպիրանտին,
3.1.7. ուսումնական պլանները կատարած և ամփոփիչ ատեստավորումն անցած ասպիրանտին շնորհել համապատասխան որակավորում և տալ ավարտական փաստաթուղթ,
3.1.8. պետական պատվերի շրջանակներում ընդունված դիմորդին ուսումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում տեղավորել աշխատանքի համապատասխան մասնագիտությամբ` կրտսեր գիտական աշխատողի (կամ ասիստենտի) պաշտոնում՝ առնվազն 3 տարի ժամկետով:
3.2. Կազմակերպությունն իրավունք ունի`
3.2.1. ատեստավորում չանցած ասպիրանտին ղեկավարի հրամանով ազատելու ասպիրանտուրայից,
3.2.2. լուծելու աշխատանքային պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
3.3. Դիմորդը պարտավորվում է`
3.3.1. պահպանել կազմակերպության կանոնադրությունը և ներքին կանոնները,
3.3.2. կազմակերպության գիտական խորհրդի հաստատմանը ներկայացնել ասպիրանտի աշխատանքային պլանը,
3.3.3. ասպիրանտի աշխատանքային պլանին համապատասխան` յուրաքանչյուր տարի ներկայացնել հաշվետվություն,
3.3.4. սահմանված կարգով հանձնել որակավորման քննությունները:
3.4. Պետական պատվերի շրջանակներում ընդունված դիմորդը պարտավոր է ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի աշխատել կազմակերպությունում:
3.5. Պետական պատվերի շրջանակներում ուսումն ավարտելուց հետո աշխատանքից հրաժարվելու դեպքում դիմորդը պարտավորվում է կազմակերպությանը փոխհատուցել ուսումնառության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իր վրա ծախսված գումարը:
3.6. Դիմորդն իրավունք ունի`
3.6.1. տարեկան մեկ անգամ` ուսումնական տարվա վերջին ձևակերպելու երկամսյա արձակուրդ` կրթաթոշակի պահպանմամբ,
3.6.2. գիտական հետազոտություններ կատարելիս` կազմակերպության աշխատողների հետ հավասարապես օգտվելու գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարանից, գործուղումների իրավունքից, հանրակացարանից:
4. Ուսման վճարի չափը և վճարման կարգը
(վճարովի հիմունքներով սովորողների համար)
4.1. Վճարովի հիմունքներով սովորող ասպիրանտի ուսման վարձը սահմանվում է ______դրամ:
4.2. Ուսման վարձի չափը սահմանվում է ասպիրանտի ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար:
4.3. Ուսման վարձը վճարվում է կանխիկ կամ փոխանցման կարգով` բանկում կազմակերպության բացած հաշվարկային հաշվին:
4.4. Ասպիրանտուրայից ազատվելու դեպքում վճարված ուսման վարձը ենթակա չէ վերադարձման:
5. Պայմանագիրն ուժի մեջ մտնելը և դրա գործողության ժամկետը
Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է ասպիրանտուրայի կրթական ծրագրով նախատեսված ամբողջ ժամանակահատվածի համար` բացառությամբ սույն պայմանագրի 6-րդ բաժնում նշված դեպքերի:
6. Պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը
6.1. Սույն պայմանագիրը ենթակա է վաղաժամկետ լուծման`
6.1.1. ասպիրանտի կողմից տարբեր պատճառներով կազմակերպությունում ասպիրանտուրայի գիտակրթական գործընթացի ընդհատման,
6.1.2. ասպիրանտի կողմից աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների չկատարման,
6.1.3. ասպիրանտի կողմից սույն պայմանագրով նախատեսված ֆինանսական պայմանների խախտման,
6.1.4. կազմակերպության կողմից սույն պայմանագրով նախատեսված գիտակրթական գործընթացի չապահովման, ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետին համապատասխան մասնագիտությամբ աշխատանքի տեղավորելու պայմանների խախտման դեպքերում:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Սույն պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակ ի պահ է հանձնված կողմերին:
7.2. Կողմերի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Կողմերի գտնվելու, բնակության վայրերը, ստորագրությունները և այլ տվյալներ
Կ.Տ.
_________________________________________________ (Պայմանագրի կնքման վայրը) |
________ ______________________ 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԱՎԱՐՏԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետներին (այսուհետ` մասնագետ) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում (այսուհետ՝ կազմակերպություն) համապատասխան մասնագիտությամբ աշխատանքի տեղավորելու կարգը:
2. Կազմակերպությունն ասպիրանտուրայի ընդունելության դիմում ներկայացրած դիմորդի հետ կնքում է աշխատանքի տեղավորման պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ միասին և նախապես տրամադրվում դիմորդին:
3. Կազմակերպությունը`
1) պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում մասնագետին տեղավորել աշխատանքի համապատասխան մասնագիտությամբ` կրտսեր գիտական աշխատողի (կամ ասիստենտի) պաշտոնում,
2) իրավունք ունի լուծելու մասնագետի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով,
3) մասնագետին աշխատանքի չտեղավորելու դեպքում կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
4. Մասնագետը՝
1) պարտավորվում է առնվազն 3 տարի աշխատել կազմակերպությունում,
2) իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջելու համապատասխան մասնագիտությամբ գիտամանկավարժական աշխատանք,
3) պայմանագրով նախատեսված աշխատանքից հրաժարվելու դեպքում պարտավորվում է կազմակերպությանը փոխհատուցել ուսումնառության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իր վրա ծախսված գումարը:
5. Կազմակերպությունը յուրաքանչյուր տարի ապրիլին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում հաջորդ տարում ասպիրանտուրան ավարտող մասնագետների ցուցակը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ` նախարար)`
1) ասպիրանտուրան ավարտող մասնագետների ցուցակներին համապատասխան` հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսում է բազային ֆինանսավորմամբ կրտսեր գիտական աշխատողի հաստիքներ,
2) ասպիրանտուրան ավարտած մասնագետի համար, տվյալ տարվա բյուջետային հատկացումների սահմաններում, կազմակերպությանը հատկացնում է բազային ֆինանսավորմամբ կրտսեր գիտական աշխատողի հաստիք:
7. Մասնագետի համար Հայաստանի Հանրապետության բուհերի ամբիոններում ասիստենտի հաստիք հատկացվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից:
8. Նախարարը` միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով այլ պետությունների կազմակերպություններում ասպիրանտուրայի ընդունելության դիմում ներկայացրած դիմորդի հետ կնքում է աշխատանքի տեղավորման պայմանագիր:
9. Այլ պետությունների կազմակերպություններում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի ծրագրերով ասպիրանտական ուսուցման մեկնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ նախարարություն դիմելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպությունում համապատասխան մասնագիտությամբ տեղավորվում են աշխատանքի` նախարարության կողմից բազային ֆինանսավորմամբ նախատեսված պահուստային հաստիքների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.11.2009, N 1345-Ն | 10.12.2009, N 581-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|