Գլխավոր տեղեկություն
Номер
N 746-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2006-24.11.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.836
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2005
Дата вступления в силу
16.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2005 թվականի N 746-Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 16
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 746-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

2. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիա ստանալու նպատակով կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի միջուկային նյութերի փոխադրում է նախատեսվում իրականացնել:

(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

5. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իրավաբանական անձի կառավարման համակարգի սխեման և կառուցվածքային ստորաբաժանումների միջև անվտանգության ապահովման գործառույթների բաշխման մասին տեղեկություններ.

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) օգտագործվելիք փոխադրամիջոցների նկարագրությունը (տեսակը, տիպը, քանակը, փոխադրման կոնտեյների սերտիֆիկատը, յուրաքանչյուր փոխադրամիջոցի տեխնիկական բնութագրերը, այդ թվում` իոնացնող ճառագայթումից պաշտպանության համակարգը).

դ) փոխադրամիջոցները շահագործող անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

ե) միջուկային վառելիքի բեռնավորման և բեռնաթափման հրահանգները.

զ) փոխադրման ժամանակ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և վթարային հակազդման ապահովումը հավաստող փաստաթղթերը.

է) միջուկային նյութերի փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների տեխնիկական զննման մասին ակտի պատճենը.

ը) սույն կետի «զ» ենթակետում նշված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունները:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է կարգավորող մարմինը` փաստաթղթերն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում:

7. Ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարգավորող մարմինը կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ և անվտանգության գնահատման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

8. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիայի հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:

 

IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

9. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե միջուկային նյութերի փոխադրման անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

10. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում.

11. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

12. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

14. Միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման լիցենզիա ստացած անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ  N _ _ _ _ 

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուն ___________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը)
____________________________________________________________
____________________________________________________________

 

2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)

գ)

դ)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն

______________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

_____ __________ 200  թ.

 

 

Կ.Տ.  

 

(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 746-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _ 

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ` ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
_______________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ___ _________ 200  թ.

ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան