Գլխավոր տեղեկություն
Номер
N 06-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.05.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.05.02/12(252) Հոդ.197
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
23.03.2007
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
23.03.2007
Дата вступления в силу
12.05.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307175

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

23 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 06-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 7-ի «Առևտրի շրջանառության ծավալի մասին» ձև թիվ 1-Առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 21- Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1. Որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշման 1-ին կետով հաստատված հրահանգի (այսուհետ` հրահանգ) վերնագրից և հրահանգի 1.1 կետից, «Առևտրի շրջանառության ծավալի մասին» ձև թիվ 1-Առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևից հանել «ծավալ» բառը` համապատասխան հոլովաձևերով:

2. Հրահանգի 2-րդ` «Հիմնական հասկացություններ» բաժնի 2.3 կետում «երբ գնորդն ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի կամ մասնագիտական (վերամշակում և հետագա վաճառք) օգտագործման նպատակով» բառերը փոխարինել «երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով» բառերով:

3. Հրահանգի 3-րդ` «Լրացման կարգը» բաժնի.

ա) 3.1 կետում «(ընդունված ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 24.07.2001 թ. 58 որոշմամբ և հրապարակված ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 14.11.2001 թ. թիվ 19 տեղեկագրում)» բառերը փոխարինել «(հաստատված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2006 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 231-Ն հրամանով և հրապարակված Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 301 տեղեկագրում)» բառերով:

բ) 3.2, 3.3 և 3.5 կետերում նշված «վաճառքի ծավալները» բառերը փոխարինել «վաճառքը» բառով:

գ) 3.6 կետը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Ցուցանիշը ներառում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված մեծածախ առևտուրը»:

Նախագահ

Ս. Մնացականյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան