Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Գիտելիքների տարածման ԵՎ մեծահասակների կրթության բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի հունվարի 17-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին
Գիտելիքների տարածման և մեծահասակների կրթության բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի հունվարի 17-ի համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունները` ի դեմ իրենց պետությունների (այսուհետ` Կողմեր),
հաստատելով Համաձայնագրով նախատեսված նպատակներին հասնելու իրենց հետևողականությունը,
հաշվի առնելով, որ Անկախ Պետությունների Համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական դաշտ ձևավորելու մասին 1997 թվականի հունվարի 17-ի համաձայնագրով ստեղծվել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցման խորհուրդ,
ղեկավարվելով Համաձայնագրի 11-րդ հոդվածով, համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված աշխատանքների համակարգումը կատարում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհուրդը, որը ստեղծվել է Անկախ Պետությունների Համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական դաշտ ձևավորելու մասին 1997 թվականի հունվարի 17-ի համաձայնագրին համապատասխան»:
Հոդված 2
Սույն Արձանագրության իրականացման համար Կողմերը կհամաձայնեցնեն և անհրաժեշտ փոփոխություններ ու լրացումներ կկատարեն Անկախ Պետությունների Համագործակցության միասնական (ընդհանուր) կրթական դաշտ ձևավորելու մասին 1997 թվականի հունվարի 17-ի Համաձայնագրում:
Հոդված 3
Գիտելիքների տարածման և մեծահասակների կրթության միջպետական կոմիտեի մասին դրույթը, որը Համաձայնագրի անբաժանելի մասն է, դադարեցնում է իր գործողությունը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից:
Հոդված 4
Գիտելիքների տարածման և մեծահասակների կրթության միջպետական կոմիտեի գործունեության դադարեցմամբ պայմանավորված գույքային և այլ հարցերը Կողմերը լուծում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 5
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Նշված ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Կատարված է Քիշինև քաղաքում 2008 թվականի նոյեմբերի 14-ին մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Սույն Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից, Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից, Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից, Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից, Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտել 15.06.2010թ.:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|