Գլխավոր տեղեկություն
Номер
N 449-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.04.2007
Дата вступления в силу
22.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2007 թվականի N 449-Ա

 

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 22-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «10. Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրատարակման պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 17
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

ապրիլի 12-ի N 449-Ա որոշման

 

2 0 0 7  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր`

 

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ

 

Հրապարակման անվանումը Թողարկման քանակը (հատ) Տարեկան տպագրության ենթակա համարների թիվը (հատ) Մեկ համարի տպագրության չափը
(քառ. սմ)
Մեկ քառ. սմ-ի արժեքը (դրամ) Մամուլի տարեկան տպագրության չափը
(քառ. սմ)
Տարեկան գումարը (հազ. դրամ)
Մասնավորեցվող (օտարվող, աճուրդով վաճառք, մրցույթով, ուղղակի վաճառք, բաժնետոմսերի ազատ բաճանորդագրություն) պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման գծով պետական պատվեր 53 53 2000 170.0 106000.0 18020.0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-նԱԽԱՐԱՐ

Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ