Գլխավոր տեղեկություն
Номер
N 447-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.04.2007
Дата вступления в силу
22.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2007 թվականի N 447-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը՝ 717872.0 հազ. դրամով:

2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 խմբի 03 ենթախմբի «01. «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցում» ծախսային ծրագրով նախատեսված 717872.0 հազ. դրամը հատկացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես կանոնադրական կապիտալի ավելացում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ ֆինանսական կազմակերպությունների վարկավորում» հոդվածով)` «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Կոջեմա Լոջիստիկս» ֆրանսիական կազմակերպության միջև 2005 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 17
Երևան