Գլխավոր տեղեկություն
Номер
N 210-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.10.2006-29.03.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.278
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2003
Дата вступления в силу
27.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2003 թվականի N 210-Ն

 

Հայաuտանի Հանրապետության աշխատանքի ԵՎ uոցիալական հարցերի ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 14.09.06 N 1288-Ն)

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 14.09.06 N 1288-Ն)

2. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 1350,32 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 25054,79 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

(2-րդ կետը փոփ. 14.09.06 N 1288-Ն)

3. Սահմանել, որ`

ա) Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումն է:

Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան մինչև 18 տարեկան երեխաների բժշկավերականգնողական, սոցիալ-հոգեբանական և ինտեգրման աշխատանքների իրականացումը, նրանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նյութական և կենցաղային պահանջների բավարարումը, խնամքի ու դաստիարակության ապահովումը, ուսուցման և բժշկական օգնության կազմակերպումն է.

բ) Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

սոցիալական վճարովի ծառայությունների մատուցում` բնակության ապահովմամբ,

սոցիալական այլ վճարովի ծառայությունների մատուցում:

(3-րդ կետը փոփ. 14.09.06 N 1288-Ն)

4. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 14.09.06 N 1288-Ն)

5. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին`

ա) Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.

բ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը:

(5-րդ կետը փոփ. 14.09.06 N 1288-Ն)

6. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի պատրաստման թույլտվության, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված կարգով:

(6-րդ կետը փոփ. 14.09.06 N 1288-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. մարտի 11
Երևան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան