Գլխավոր տեղեկություն
Номер
N 471-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (07.01.2006-27.11.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.05.29/30(265) Հոդ.469
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.04.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.05.2003
Дата вступления в силу
30.05.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2003 թվականի N 471-Ն

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` իրենց իրավասությունների սահմաններում:

(1-ին կետը փոփ. 01.12.05 N 2068-Ն)

2. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «զ» մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասով, 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:

3. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածով և 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4. Սահմանել, որ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

ա) 17-րդ հոդվածի «զ» մասով նախատեսված աշխատանքները Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ.

բ) 59-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի կատարման պատասխանատու պետական մարմիններն են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը` իրենց իրավասությունների սահմաններում.

գ) 59-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետի կատարման պատասխանատու պետական մարմինն է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 23-ի «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 592 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մայիսի 5
Երևան