Գլխավոր տեղեկություն
Номер
N 761-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.02.2007-18.04.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.06.21/32(487) Հոդ.672
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.05.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.06.2006
Дата вступления в силу
22.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 12 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2006 թվականի N 761-Ն

«ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

գ) նախնական մասնագիտական (արհեստագործական) և հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

3. «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն,

բ) ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց),

գ) կրթություն` մեծահասակների համար, և ուրիշ կարգերում չներառված այլ կրթություն,

դ) հրատարակչական գործ,

ե) սովորողների սննդի կազմակերպում,

զ) սովորողների համար հանրակացարանների շահագործում,

է) սպորտի բնագավառի այլ գործունեություն`

բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների (պրոֆեսիոնալների և սիրողների համար) կազմակերպում և անցկացում.

սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն:

4. «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը: 

6. «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 197 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի մի մասը` 1296.0 քառ. մետր մակերեսով երկրորդ և երրորդ հարկերն ամբողջությամբ, 148.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղային մարզադահլիճը, 410 քառ. մետր ընդհանուր մակերեսով բացօթյա մարզահրապարակը և  Մարտի 8-ի 2 հասցեում գտնվող` 1937.0 քառ. մետր ընդհանուր տարածքով ուսումնաարտադրական մասնաշենքը 171.1 քառ. մետր մակերեսով պահեստը, 203.3 քառ. մետր մակերեսով ավտոտնակները, 156.7 քառ. մետր մակերեսով խորդանոցը, 12.0 քառ. մետր մակերեսով պահակակետը (այսուհետ` գույք)` դրանք հետ վերցնելով «Ալավերդու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:

(6-րդ կետը լրաց. 01.02.07 N 96-Ա) 

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետին` մեկամսյա ժամկետում «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:

8. «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել նշված պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունիսի 6
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.08.2015, N 976-Ն 10.09.2015, N 761-Ն
10.03.2015, N 302-Ն 18.04.2015, N 761-Ն
01.02.2007, N 96-Ա 08.02.2007, N 761-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան