Գլխավոր տեղեկություն
Номер
N 361-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.05.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.25/22(546) Հոդ.514
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.03.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2007
Дата вступления в силу
05.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2007 թվականի N 361-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՎՇԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ավշարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական տարածքում գտնվող` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից` համաձայն հավելվածի, 0.603 հեկտարը, որից` 0.315 հեկտար` վարելահող, 0.288 հեկտար` խաղողի այգի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար:

2. Առաջարկել Ավշարի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, սահմանված կարգով փոփոխելու դեպքում հողամասի կադաստրային արժեքների նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը համապատասխան բյուջե մուծելը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 6
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 22-ի N 361-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՎՇԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան