Գլխավոր տեղեկություն
Номер
N 02-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.02.15/5(245) Հոդ.47
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
22.01.2007
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
22.01.2007
Дата вступления в силу
25.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

22 հունվարի 2007 թ.
ք. Երևան

N 02-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՁԵՎ ԹԻՎ 1-ՄՍ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Օգտագործված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների) և պաշարների վերաբերյալ» միանվագ հետազոտության Ձև թիվ 1-ՄՍ հարցաթերթը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

Հավելված
  
Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2007 թ. հունվարի 22-ի
թիվ 2-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

1. Ընդհանուր դրույթներ

Հրահանգը սահմանում է «Օգտագործված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների) և պաշարների վերաբերյալ» (Ձև թիվ 1-ՄՍ) միանվագ հետազոտության (հետազոտություն) հարցաթերթի լրացման կարգը:

Հետազոտության հարցաթերթը լրացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները, հիմնարկները (այսուհետ` կազմակերպություններ) հարցազրուցավարի օգնությամբ:

Հարցաթերթում լրացվում են կազմակերպության 2005 թվականի վերաբերյալ տարեկան տվյալները:

Հարցաթերթում տվյալները լրացվում են հազար դրամներով առանց տասնորդական նիշի:

Հարցաթերթը լրացվում է կազմակերպության սկզբնական (ապրանքների, հումքի ու նյութերի հաշվառման գրքերի, հաշիվ-ապրանքագրերի, պահանջագրերի, պահեստային հաշվառման քարտերի, նյութական գույքագրման և այլն) և հաշվապահական (շրջանառու գրանցամատյանների, հումքի և նյութերի շարժի մասին հաշվետվությունների,  հաշվապահական մատյանների և այլն)  հաշվառման տվյալներով:

Հարցաթերթը լրացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե վիճակագրությունը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով դրանց կիրառման այլ առանձնահատկություններ չեն նախատեսվում:

Հարցաթերթում պարունակվող տվյալներն (տեղեկություններն) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

Հարցաթերթի 1-4-րդ սյուներում լրացվում են արտադրանքի (ինչպես սեփական արտադրության, այնպես էլ ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների) ընթացիկ ծախսերը, որոնք օգտագործվել են կազմակերպության կողմից հիմնական և երկրորդային (ոչ հիմնական) գործունեության ընթացքում արտադրանքի արտադրության կամ ծառայության մատուցման, այսպես կոչված միջանկյալ սպառման համար:

Ընթացիկ ծախսերի (հումք և նյութեր, գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ, վառելիք, էներգիա, արտադրական բնույթի աշխատանքների և տարբեր ծառայությունների դիմաց վճարները` տրանսպորտային, փոստի և հեռահաղորդակցության, կոմունալ և սպասարկումների ոլորտի, տեղեկատվական, ներկայացուցչական, կադրերի պատրաստման, վերապատրաստման և գործուղման, բանկային և ապահովագրական, դատական, իրավաբանական, այլ խորհրդատվական և կառավարման ծախսերը, շենքերի, շինությունների, մեքենաների ու սարքավորումների դիմաց վարձավճարները և այլն)  վերաբերյալ տվյալները լրացվում են ըստ ապրանքների և ծառայությունների տեսակների:

Կազմակերպության օգտագործած արտադրանքը իրենից ներկայացնում է ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ, որոնք հաշվետու տարում  տնտեսական գործունեության ընթացքում ձևափոխվել կամ ամբողջությամբ սպառվել են որպես արտադրության ծախսեր: Ապրանքը, աշխատանքը կամ  ծառայությունը հաշվառվում է արտադրության գործընթաց մուտք գործելու, այլ ոչ թե արտադրողի կողմից վերջիններիս ձեռք բերելու պահին: Հարցաթերթում պետք է ներկայացնել թե կազմակերպությունը ինչպիսի և ինչ ծավալի ապրանքներ և ծառայություններ է օգտագործել իր արտադրական գործունեության ընթացքում:

Կազմակերպությունների մեկից ավելի գործունեության տեսակ ունենալու հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև գործունեության ֆինանսատնտեսական վերլուծության բարելավման և ծախսերի իրական ուղղությունները ճիշտ սահմանելու համար, հարցաթերթի ընդամենը ցուցանիշներից առանձնացվում են գործունեության միայն հիմնական տեսակի ցուցանիշներն` ըստ ապրանքների և ծառայությունների:

Արտադրության  ընթացիկ ծախսերի մեջ ներառվում են  ինչպես սեփական արտադրության, այնպես էլ գնովի ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների արժեքները: Գնովի ապրանքների ու ծառայությունների ծախսը ներկայացվում է ձեռքբերման արժեքով, իսկ սեփական արտադրությանը` ըստ ինքնարժեքի:

Հարցաթերթի 6 և 7-րդ սյուներում լրացվում են սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող ապրանքանյութական պաշարների առկայությունը (ներառյալ` ավելացված արժեքի հարկ և ակցիզ) տարվա սկզբի և վերջի դրությամբ, որոնք հաշվառվում են կազմակերպության հաշվապահական հաշվառման 21-րդ խմբի հաշիվներում: Ապրանքանյութական պաշարները նույնպես լրացվում են ըստ ապրանքատեսակների:

Արտադրանքի ծախսերը և պաշարներն ըստ արտադրատեսակների (ապրանքներ, աշխատանքներ ու ծառայություններ) ճիշտ բաշխելու համար անհրաժեշտ է օգտագործել «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ) դասակարգչի դասակարգման քառանիշ մակարդակը (ցանկը կտրամադրվի հարցազրուցավարի կողմից):

 

2. Լրացման կարգ

 

Հարցաթերթի 01 «Ընդամենը» տողում լրացվում է կազմակերպության կողմից արտադրական գործունեության ընթացքում օգտագործված արտադրանքի (ապրանքների, աշխատանքների և ծառայությունների) ամփոփ արժեքը (սյուն 1) ըստ ծագման աղբյուրների (սյուներ 2-4), դրանց վրա հաշվարկված ավելացված արժեքի հարկը (սյուն 5), ինչպես նաև ապրանքանյութական պաշարների առկայությունը տարվա սկզբի և վերջի դրությամբ (սյուն 6,7): Այս տողում տվյալներն ընդգրկում են  կազմակերպության ինչպես հիմնական  (տող 02), այնպես էլ երկրորդային գործունեության տեսակների արդյունքները:

01 տողի սյուն 1-ի ցուցանիշը պետք է համընկնի «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» ձև թիվ 1-ՏԳ պետական վիճակագրական հաշվետվության (հաստատվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 259-Ն որոշմամբ, հրապարակվել է գերատեսչական նորմատիվ ակտերի 2003 թվականի փետրվարի 28-ի թիվ 41 տեղեկագրում) սյուն 3-ի համապատասխան տողերի հանրագումարի հետ:

02 տողում լրացված ցուցանիշները, բացառությամբ 6 և 7 սյուների, պետք է հավասար լինեն տողից ներքև տեղաբաշխված համապատասխան ցուցանիշների հանրագումարին:

Ապրանքանյութական պաշարների առկայությունը տարվա սկզբի ու վերջի դրությամբ, ինչպես նաև դրանց ապրանքային կառուցվածքը լրացվում է ընդամենը կազմակերպության մակարդակով: Այս սյուների համար բոլոր դատարկ տողերում լրացված ցուցանիշների հանրագումարը հավասար է 01 տողի համապատասխան ցուցանիշներին:

02 տողի սյուն 1-ի ցուցանիշը պետք է համընկնի «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» ձև թիվ 1-ՏԳ պետական վիճակագրական հաշվետվության սյուն 5-ի համապատասխան տողերի հանրագումարի հետ:

 


 

Ներմուծեք նկարագրությունը_17995

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ

 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով
սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական
աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի 
«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________

____________________________________      I   I   I   I   I   I

Գտնվելու վայրը ______________________________________

_____________________________________   
I   I   I   I   I
(փոստային դասիչ)
Մարզը ______________   I   I   I  Համայնքը_________  I   I   I   I   I

Պետական ռեգիստրում գրանցված համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I

Հարկ վճարողի հաշվառման համարը                       I   I   I   I   I   I   I   I   I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից



ՁԵՎ  ԹԻՎ  1-ՄՍ

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 22 հունվարի 2007թ.
թիվ 2-Ն որոշմամբ


Ներկայացնում են
Հայաստանի Հանրապետության
ազգային վիճակագրական
ծառայության կողմից
ընտրանքային կարգով ընտրված
առևտրային և ոչ առևտրային
կազմակերպությունները

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ


 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ

 

(հազար դրամով, առանց տասնորդական նիշի)

NN Ապրանքի, աշխատանքի և ծառայության անվանումը Ապրանքի, աշխա-տանքի և ծառա-յության ծածկա-գիրը (ըստ ԱԴԳՏ-ի) Ընդամենը օգտագործված ապրանքի, աշխատանքի և ծառայության արժեքը ընթացիկ գներով (ներառյալ առևտրա-տրանսպորտային հավելագինը, առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզի)
1=2+3+4
այդ թվում՝ Ավելաց-ված արժեքի հարկ և  ակցիզ Ապրանքա-
նյութական
պաշարներ
(ներառյալ ավելացված արժեքի հարկ և ակցիզ)  
տեղական արտա-դրողների (բացի սեփական արտա-դրանքից) ներ-մուծ-ված սեփա-կան արտա-դրու-թյան տարվա սկզբի դրու-թյամբ տար-վա վերջի դրու-թյամբ
Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7
01 Ընդամենը X              
02

որից`
հիմնական

գործունեության համար
X           X X
 

այդ թվում`
ըստ ապրանքի, աշխատանքի և ծառայության տեսակի

               
                   

 

NN  

Ապրանքի,
աշխատանքի և
ծառայության անվանումը  

Ապրանքի,
աշխա-
տանքի և ծառա-
յության ծածկա-
գիրը
(ըստ ԱԴԳՏ-ի)

Ընդամենը
օգտագործ-
ված ապրանքի,
աշխատանքի
և ծառա-
յության
արժեքը
ընթացիկ
գներով
(ներառյալ
առևտրա-
տրանսպորտային հավելագինը,
առանց
ավելացված
արժեքի
հարկի և
ակցիզի)
1=2+3+4

այդ թվում՝    

Ավելաց-
ված
արժեքի
հարկ և
ակցիզ

Ապրանքանյու-
թական
պաշարներ
ներառյալ
ավելացված
արժեքի հարկ
և ակցիզ)

տեղական
արտա-
դրողների
(բացի
սեփական արտա-
դրանքից)

ներ-մուծ-ված

սեփա-
կան
արտա-դրու-
թյան

տարվա սկզբի
դրու-
թյամբ

տար-
վա
վերջի
դրու-թյամբ

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

___________________________
կատարողի  անունը, ազգանունը և հեռախոսի  համարը
(գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

________________________
(ստորագրություն)

                                           
      ______ ______________ 2007 թ.

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հարցազրուցավար _______________________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան