603.0098.20.11.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 նոյեմբերի 2001 թ. |
N 98 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.11.05 N 22-Ն)
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Հողերի բարելավման մասին» ձև թիվ 1-հողային պաշարներ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը:
(որոշումը փոփ. 18.11.05 N 22-Ն)
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ ԹԻՎ 1 - ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 18.11.05 N 22-Ն)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հրահանգը սահմանում է «Հողերի բարելավման մասին» ձև թիվ 1- հողային պաշարներ ամփոփ պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը (այսուհետ` հաշվետվություն):
Հաշվետվությունը կազմում են ՀՀ մարզպետարանները:
Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:
Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի ազգանունն ու հեռախոսի համարը: Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն մինչև փետրվարի 25-ը:
Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից` 1. «Հողերի պահպանության և վերականգնման միջոցառումներ» և 2. «Հողերի բաշխումն ըստ նպատակային նշանակության»:
Բ Ա Ժ Ի Ն 1.
ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Սյունակ 1-ում բերվում են հողերի այն տարածքները, որոնց պահպանման համար կատարվել են համապատասխան ագրոտեխնիկական և հիդրոտեխնիկական միջոցառումներ ըստ տողեր (1.1-1.8)-ի: 2.1.1 և 2.1.2 տողերում բերվում են մեկ հեկտարի հաշվով օգտագործվող պարարտանյութերի քանակները, իսկ 2.2 տողում` մեկ հեկտարի հաշվով օգտագործվող թունաքիմիկատների քանակը: (3.1-3.6) տողերում բերվում են հողերի պահպանության և ռացիոնալ օգտագործման համար կատարված ծախսերը:
Բ Ա Ժ Ի Ն 2.
ՀՈՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
Սյունակ 1-ում բերվում է ըստ նպատակային նշանակության հողերի զբաղեցրած տարածքը, (2-12) սյունակներում բերվում են ըստ նպատակային նշանակության հողերի զբաղեցրած տարածքները, որոնք բարելավման կարիք ունեն:
Հաշվետվությունը լրացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ սահմանումներով.
● գյուղատնտեսական նշանակության հողեր` գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքեր,
● հատուկ պահպանվող տարածքների հողեր` գեղագիտական, բնապահպանական, գիտական, պատմական և մշակութային, հանգստյան, առողջարարական և այլ արժեքավոր նշանակություն ունեցող հողամասերը, որոնց համար սահմանված է հատուկ իրավական ռեժիմ,
● անտառային հողեր` անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար նախատեսված հողեր,
● ջրային հողեր` ջրային օբյեկտներով` գետերով, բնական և արհեստական ջրամբարներով, լճերով զբաղեցրած, ինչպես նաև ջրային օբյեկտների օգտագործման և պահպանության համար անհրաժեշտ հիդրոտեխնիկական, ջրատնտեսային և այլ օբյեկտների համար առանձնացված տարածքներ,
● պահուստային հողեր` համայնքներին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման իրավունքով չտրամադրված պետական հողերը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով կոնսերվացիայի արդյունքում տնտեսական շրջանառությունից հանված հողամասեր:
(հրահանգը փոփ. 18.11.05 N 22-Ն)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի» | |||
Ում է ներկայացվում _____________________
Գտնվելու վայրը _______________________
էլեկտրոնային փոստի |
Ձև N 1-հողային պաշարներ
Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության 20 նոյեմբերի 2001 թ.
Ներկայացվում է՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն
Ներկայացնում են՝
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ | ||
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։ |
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ
առ 1-ը հունվարի 2002 թ.
(վերնագիրը փոփ. 18.11.05 N 22-Ն)
Բ Ա Ժ Ի Ն 1.
ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Անվանումը |
Ընդամենը | ||
Ա |
Բ |
1 | |
1. Ագրոտեխնիկական և հիդրոտեխնիկական միջոցառումներ |
1.1. ոռոգում, հա | ||
1.2. չորացում հա | |||
1.3. հակասելավային և հողատարման այլ միջոցառումներ, հա | |||
1.4. հողի մաքրում թփուտներից, քարերից և թափոններից, հա | |||
1.5. հողերի վերականգնում (ռեկուլտիվացիա), հա | |||
1.6. հանված է հողի բերրի շերտ, հա | |||
1.7. հողերի աղազերծում, հա | |||
1.8. այլ միջոցառումներ, հա | |||
2. Քիմիական և կենսաբանական միջոցառումներ |
2.1. պարարտանյութերի օգտագործում, կգ/հա |
2.1.1. օրգանական | |
2.1.2. հանքային | |||
2.2. թունաքիմիկատների օգտագործում, կգ/հա | |||
2.3. այլ միջոցառումներ (նշել) | |||
2.4. | |||
2.5. | |||
3. Հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման համար կատարված ծախսերը, հազ. դրամ |
3.1. հողատարման կանխման հիդրոտեխնիկական կառուցվածքներ | ||
3.2. հակասելավային կառուցվածքներ | |||
3.3. դարավանդների ստեղծում | |||
3.4. դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնում | |||
3.5. հողերի վերականգնում (ռեկուլտիվացիա) | |||
3.6. այլ միջոցառումներ |
Բ Ա Ժ Ի Ն 2.
ՀՈՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
(հեկտար)
Հողերն ըստ նպատակային նշանակության |
Ընդհանուր տարածքը |
Հողեր, որոնք բարելավման կարիք ունեն | |||||||||||
հողատարված |
աղա-կալված |
երկրորդային աղակալված |
ալկա-լիացված |
խախտ- |
գերխոնա-վացած |
քարքարոտ և |
ճահ-ճացած |
անապա-տացված |
այլ | ||||
քամուց | ջրից | ||||||||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
1 |
Գյուղատնտեսական նշանակության և անտառային հողեր, ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1.1 |
այդ թվում` վարելահողեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1.2 |
բազմամյա տնկարկներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1.3 |
խոտհարքներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1.4 |
արոտավայրեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1.5 |
այլ հողատեսքեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
Ոռոգվող հողեր (տող 1-ից) |
||||||||||||
3 | Հատուկ պահպանվող տարածքների հողեր, ընդամենը | ||||||||||||
3.1 |
այդ թվում` բնապահպանական |
||||||||||||
3.2 |
հանգստի համար նախատեսված |
||||||||||||
3.3 |
պատմամշակութային նշանակության |
||||||||||||
3.4 |
այլ նշանակության |
||||||||||||
4 |
Անտառային հողեր (տող 1-ից), |
|
|||||||||||
4.1. |
այդ թվում` անտառների |
||||||||||||
5 | Ջրային հողեր | ||||||||||||
6 |
Պահուստային հողեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կատարող________________
Հեռ.____________
|
Ղեկավար Անուն, ազգանուն___________________ Պաշտոն____________________ Ստորագրություն_______________ |
(հաշվետվությունը փոփ. 18.11.05 N 22-Ն)
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
22 հունվարի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302010