Գլխավոր տեղեկություն
Номер
N 101-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.03.01/6(215) Հոդ.83
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
26.01.2006
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
26.01.2006
Дата вступления в силу
11.03.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50006044

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

26 հունվարի 2006 թ.

N 101-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման պահանջները կատարելու նպատակով.

1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի և կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ 2006 թվականի եկամուտների և ծախսերի, ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների, դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները կազմելիս հիմք ընդունել սույն որոշմամբ հաստատված կապի և կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված նորմաներով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի և կոմունալ ծառայությունների տարեկան ծավալների ձեռքբերման ծախսերը հաշվարկելիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների եկամուտների չբավարարման դեպքում (այդ թվում՝ պետական բյուջեից ստացվող) հաշվարկներն իրականացվում են նախատեսված եկամուտների շրջանակներում՝ հաստատված նորմաներն ընդունելով որպես առավելագույն սահման:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչությունների պետերի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի վրա:

Երևանի քաղաքապետ

Ե. Զախարյան


Հավելված N 1

Հաստատված է
Երևանի քաղաքապետի
2006 թ. հունվարի 26-ի
N 101-Ն որոշմամբ

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ

 

Հեռախոսագծի
քանակը
ըստ աշակերտների
թվի

Հեռախոսագծի
քանակը ըստ
հաստիքների

 

 

 

Պետական ոչ առևտրային կազմակերպու-
թյուններն ըստ գործունեության բնագավառների

մինչև 500 աշա-
կերտ

500-1000 աշակերտ

1000-ից ավելի աշակերտ

կազմա-
կերպու-
թյան (մասնա-
ճյուղի) տնօրեն (վարիչ)

փոխ-
տնօրեն (փոխ-
տնօրեն-
ներ)

յուրա-
քանչյուր
10 հաստի-
քային միավորի հաշվով

մեկ հեռա-
խոսագծի տարեկան վարձավճար (դրամ)

մեկ
հեռա-
խոսա-
գծի
տեղա-
կան տարե-
կան խոսակցու-
թյուն (րոպե)

ինտերնետ ծառայու-
թյուն

Հանրակրթական դպրոցներ

2

3

4

---

---

---

57600

9000

1 գիծ ըստ պայմա-
նագրի

Հատուկ դպրոցներ

2

3

4

---

---

---

57600

9000

1 գիծ ըստ պայմա-
նագրի

Երեկոյան դպրոց

2

3

4

---

---

---

57600

9000

1 գիծ ըստ պայմա-
նագրի

Արհեստա-
գործական ուսուցում

2

3

4

---

---

---

57600

9000

1 գիծ ըստ պայմա-
նագրի

Երաժշտական և արվեստի դպրոցներ

2

3

4

---

---

---

57600

9000

1 գիծ ըստ պայմա-
նագրի

Մարզադպրոցներ

2

3

4

---

---

---

57600

9000

1 գիծ ըստ պայմա-
նագրի

Գրադարաններ

---

---

---

1

1

1

57600

9000

1 գիծ ըստ պայմա-
նագրի

Թատրոններ

---

---

---

1

1

1

57600

9000

1 գիծ ըստ պայմա-
նագրի

Թանգարաններ

---

---

---

1

1

1

57600

9000

1 գիծ ըստ պայմա-
նագրի

Այլ ՊՈԱԿ-ներ

---

---

---

1

1

1

57600

9000

1 գիծ ըստ պայմա-
նագրի

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ղեկավար

Ս. Կոշեցյան

Հավելված N 2

   

 

Հաստատված է
Երևանի քաղաքապետի
2006 թ. հունվարի 26-ի
N 101-Ն որոշմամբ

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ

Էլեկտրաէներգիա և վառելիք

1. Էլեկտրաէներգիայի ծախսը, բացառությամբ էլեկտրաէներգիայով ջեռուցման, հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով: Ընդ որում, փաստացի ծավալներում չընդգրկված նոր տեղակայված սարքերի օգտագործած էլեկտրաէներգիայի ծախսերը հաշվարկվում են այդ սարքերի տեխնիկական անձնագրերում նշված դրվածքային հզորությունները (կՎտ) բազմապատկելով տարվա ընթացքում շահագործման ժամերի քանակով:

2. Էլեկտրաէներգիայով ջեռուցման տարբերակի դեպքում՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը հաշվարկվում է՝ էլեկտրական տաքացուցիչների տեխնիկական անձնագրերում նշված դրվածքային հզորությունները (կՎտ) բազմապատկելով ջեռուցման սեզոնի ընթացքում շահագործման ժամերի քանակով:

3. Վառելիքի անմիջական օգտագործմամբ ջեռուցման տարբերակի դեպքում՝ վառելիքի առանձին տեսակների տարեկան ծախսը հաշվարկվում է փաստացի ծավալներին համապատասխան:

Կաթսայատնից կենտրոնացված ջեռուցման տարբերակի դեպքում՝ ջեռուցման  ծախսը հաշվարկվում է՝ մատակարար կազմակերպության պայմանագրին և հաշվարկին համապատասխան:

Ջրի մատակարարում և ջրահեռացում

1. Ջրմուղ-կոյուղու ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների ծախսերը հաշվարկվում են՝

կրթական հաստատություններում և մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում ուսումնական պլանով նախատեսված օրերի քանակով՝ յուրաքանչյուր աշակերտին օրական 10 լիտր ջուր նորմայով,

հատուկ (օժանդակ) և ավագ արհեստագործական դպրոցներում հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով,

 կենդանաբանական այգում՝ վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով,

 այլ ՊՈԱԿ-ներում՝ մեկ հաստիքային միավորի համար օրական 30 լիտր նորմա՝ տարվա կտրվածքով և յուրաքանչյուր հանդիսատեսի, ունկնդրի, այցելուի, ընթերցողի համար օրական 10 լիտր ջուր՝ տարվա 1/4 օրերի հաշվով:

2. Ոռոգման ջուր նախատեսվում է այգի, հողատարածք ունեցող կազմակերպությունների համար և հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ցուցանիշին համապատասխան:

(N 2 հավելվածը խմբ. 18.10.06 N 1638-Ն)

Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ղեկավար

Ս. Կոշեցյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.10.2006, N 1638-Ն 11.11.2006, N 101-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան