«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50006044
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
26 հունվարի 2006 թ. |
N 101-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման պահանջները կատարելու նպատակով.
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի և կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ 2006 թվականի եկամուտների և ծախսերի, ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների, դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները կազմելիս հիմք ընդունել սույն որոշմամբ հաստատված կապի և կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված նորմաներով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի և կոմունալ ծառայությունների տարեկան ծավալների ձեռքբերման ծախսերը հաշվարկելիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների եկամուտների չբավարարման դեպքում (այդ թվում՝ պետական բյուջեից ստացվող) հաշվարկներն իրականացվում են նախատեսված եկամուտների շրջանակներում՝ հաստատված նորմաներն ընդունելով որպես առավելագույն սահման:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Ե. Զախարյան |
Հավելված N 1 | |
Հաստատված է |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ
|
Հեռախոսագծի |
Հեռախոսագծի |
|
|
| ||||
Պետական ոչ առևտրային կազմակերպու- |
մինչև 500 աշա- |
500-1000 աշակերտ |
1000-ից ավելի աշակերտ |
կազմա- |
փոխ- |
յուրա- |
մեկ հեռա- |
մեկ |
ինտերնետ ծառայու- |
Հանրակրթական դպրոցներ |
2 |
3 |
4 |
--- |
--- |
--- |
57600 |
9000 |
1 գիծ ըստ պայմա- |
Հատուկ դպրոցներ |
2 |
3 |
4 |
--- |
--- |
--- |
57600 |
9000 |
1 գիծ ըստ պայմա- |
Երեկոյան դպրոց |
2 |
3 |
4 |
--- |
--- |
--- |
57600 |
9000 |
1 գիծ ըստ պայմա- |
Արհեստա- |
2 |
3 |
4 |
--- |
--- |
--- |
57600 |
9000 |
1 գիծ ըստ պայմա- |
Երաժշտական և արվեստի դպրոցներ |
2 |
3 |
4 |
--- |
--- |
--- |
57600 |
9000 |
1 գիծ ըստ պայմա- |
Մարզադպրոցներ |
2 |
3 |
4 |
--- |
--- |
--- |
57600 |
9000 |
1 գիծ ըստ պայմա- |
Գրադարաններ |
--- |
--- |
--- |
1 |
1 |
1 |
57600 |
9000 |
1 գիծ ըստ պայմա- |
Թատրոններ |
--- |
--- |
--- |
1 |
1 |
1 |
57600 |
9000 |
1 գիծ ըստ պայմա- |
Թանգարաններ |
--- |
--- |
--- |
1 |
1 |
1 |
57600 |
9000 |
1 գիծ ըստ պայմա- |
Այլ ՊՈԱԿ-ներ |
--- |
--- |
--- |
1 |
1 |
1 |
57600 |
9000 |
1 գիծ ըստ պայմա- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Երևանի քաղաքապետարանի |
Ս. Կոշեցյան |
Հավելված N 2 | |
|
Հաստատված է |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ
Էլեկտրաէներգիա և վառելիք
1. Էլեկտրաէներգիայի ծախսը, բացառությամբ էլեկտրաէներգիայով ջեռուցման, հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով: Ընդ որում, փաստացի ծավալներում չընդգրկված նոր տեղակայված սարքերի օգտագործած էլեկտրաէներգիայի ծախսերը հաշվարկվում են այդ սարքերի տեխնիկական անձնագրերում նշված դրվածքային հզորությունները (կՎտ) բազմապատկելով տարվա ընթացքում շահագործման ժամերի քանակով:
2. Էլեկտրաէներգիայով ջեռուցման տարբերակի դեպքում՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը հաշվարկվում է՝ էլեկտրական տաքացուցիչների տեխնիկական անձնագրերում նշված դրվածքային հզորությունները (կՎտ) բազմապատկելով ջեռուցման սեզոնի ընթացքում շահագործման ժամերի քանակով:
3. Վառելիքի անմիջական օգտագործմամբ ջեռուցման տարբերակի դեպքում՝ վառելիքի առանձին տեսակների տարեկան ծախսը հաշվարկվում է փաստացի ծավալներին համապատասխան:
Կաթսայատնից կենտրոնացված ջեռուցման տարբերակի դեպքում՝ ջեռուցման ծախսը հաշվարկվում է՝ մատակարար կազմակերպության պայմանագրին և հաշվարկին համապատասխան:
Ջրի մատակարարում և ջրահեռացում
1. Ջրմուղ-կոյուղու ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների ծախսերը հաշվարկվում են՝
● կրթական հաստատություններում և մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում ուսումնական պլանով նախատեսված օրերի քանակով՝ յուրաքանչյուր աշակերտին օրական 10 լիտր ջուր նորմայով,
● հատուկ (օժանդակ) և ավագ արհեստագործական դպրոցներում հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով,
● կենդանաբանական այգում՝ վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով,
● այլ ՊՈԱԿ-ներում՝ մեկ հաստիքային միավորի համար օրական 30 լիտր նորմա՝ տարվա կտրվածքով և յուրաքանչյուր հանդիսատեսի, ունկնդրի, այցելուի, ընթերցողի համար օրական 10 լիտր ջուր՝ տարվա 1/4 օրերի հաշվով:
2. Ոռոգման ջուր նախատեսվում է այգի, հողատարածք ունեցող կազմակերպությունների համար և հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ցուցանիշին համապատասխան:
(N 2 հավելվածը խմբ. 18.10.06 N 1638-Ն)
Երևանի քաղաքապետարանի |
Ս. Կոշեցյան |