Գլխավոր տեղեկություն
Номер
N 494-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.05.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.06.16/31(330) Հոդ.622
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.05.2007
Дата вступления в силу
26.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2007 թվականի N 494-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վերաբաշխումներ կարող են իրականացվել՝

1) միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող այն պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մասով, որոնց ծախսերը, ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի կիրառման արդյունքում, մեկ սովորողի հաշվով աճել են ավելի մեծ կամ նվազ չափերով, քան տվյալ կառավարման մարմնի ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մեկ սովորողի հաշվով ընդհանուր միջին աճն է նախորդ տարվա համեմատ.

2) փոքր համակազմով (մինչև 100 աշակերտ ունեցող) պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (բանաձևով և ըստ դասարան-կոմպլեկտների թվի հաշվարկված գումարի տարբերության չափով) և տվյալ կառավարման մարմնի ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մեկ սովորողի հաշվով ծախսերի ընդհանուր միջին աճից նվազ աճ ունեցող պետական հանրակրթական հաստատությունների միջև:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 2
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան