Գլխավոր տեղեկություն
Номер
N 590-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.06.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.06.06/29(553) Հոդ.692
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.05.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.05.2007
Дата вступления в силу
07.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2007 թվականի N 590-Ն

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԱՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2007 թվականի մարտի 25-ին կայացած` Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքի ավագանու անդամների նոր ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2007 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 159.515 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 23
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 17-ի N 590-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԱՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


___________________________________________________________________
NN
ը/կ
Ծախսերը

Գումարը
(դրամ)

___________________________________________________________________
1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

120000

այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

120000
2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

30000
3.

Տրանսպորտի ծառայության վճարներ

5000
4.

Կապի ծառայության վճարներ

1000
5.

Գրասենյակային ծախսեր

3000

_________________________________________________________________


ընդամենը

159000

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

(100 ընտրող + 100 x 0,03) x 5 դրամ

515

_________________________________________________________________


Ընդամենը

159515

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան