Գլխավոր տեղեկություն
Номер
N 417
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.08.2006-14.12.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.04.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.04.2002
Дата вступления в силу
17.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 17 ապրիլի 2002 թվականի N 417
 
 ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:

(1-ին կետը փոփ. 20.07.06 N 1110-Ն)

2. Մինչև «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների վերակազմակերպումը` «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկություններին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու` այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների` իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

(2-րդ կետը փոփ. 20.07.06 N 1110-Ն)

3. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների տնօրինության պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

(3-րդ կետը փոփ. 20.07.06 N 1110-Ն)

31. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել նաև 13970.2 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքի:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել նաև Երևանի Տերյան 3ա հասցեում գտնվող շենքի` 47800.0 հազ. դրամ արժողությամբ, 147.6 քառ. մետր մակերեսով և Տերյան 2 հասցեում գտնվող շենքի` 2231.4 հազ. դրամ արժողությամբ, 390 քառ. մետր մակերեսով տարածքները` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(31 կետը լրաց. 20.07.06 N 1110-Ն)

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշմամբ մշակութային գործունեությունն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը.

բ) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն ու առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

գ) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.

դ) կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 20.07.06 N 1110-Ն)

41. Սահմանել, որ`

ա) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակն է նաև`

արդիական թեմաներով կինոծրագրերի իրականացումը,

ազգային կինոնկարների (այդ թվում` մանուկների և պատանիների համար), ինչպես նաև կինոնկար-դեբյուտների ստեղծումը:

(41 կետը լրաց. 20.07.06 N 1110-Ն)

42. Թույլատրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նաև իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը`

հրատարակչական գործ:

(42 կետը լրաց. 20.07.06 N 1110-Ն)

5. Կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 17-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան