«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
14 հուլիսի 2005 թվականի N 1072-Ա
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ ու 4-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի N 42 հասցեում գտնվող մարզադահլիճի մասնաշենքը` 417.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով, հետ վերցնել և փոխանակման միջոցով օտարել, իսկ շենքի զբաղեցրած ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` 516,61 քառ. մետր մակերեսով, առանց մրցույթի, վարձակալությամբ, գնման նախապատվության իրավունքով տրամադրել «Սլավ-Ֆուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` դրա դիմաց` Երևան քաղաքի Թումանյան փողոցի N 42 հասցեում գտնվող «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացված հողատարածքում իր միջոցների հաշվին 396 քառ. մետր մակերեսով նոր մարզադահլիճ կառուցելու և այն, որպես պետական սեփականություն, «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ ամրացնելու պայմանով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը փոխանակվելու է Երևան քաղաքի Թումանյան փողոցի N 42 հասցեում նոր մարզադահլիճի կառուցումից հետո:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մեկամսյա ժամկետում ապահովել «Սլավ-Ֆուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ փոխանակման միջոցով գույքի օտարման պայմանագրի կնքումը.
բ) «Սլավ-Ֆուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել շենքի կառուցման և տարածքի բարեկարգման մասին պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի:
4. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում «Սլավ-Ֆուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի N 42 հասցեում գտնվող մարզադահլիճի տակ գտնվող և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի վարձակալության (գնման նախապատվության իրավունքով) տրամադրմանը վերաբերող փաստաթղթերի ձևակերպումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.06.2006, N 863-Ա | 28.06.2006, N 1072-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|