Գլխավոր տեղեկություն
Номер
N 206-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (03.06.2007-11.07.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2009.05.21/26(692).1 Հոդ.226
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
04.05.2007
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
04.05.2007
Дата вступления в силу
03.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2010

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

4 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 206-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՕԳՏԱԿԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ (ԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական և ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկան (հավելված)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

 

Հավելված

 


Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի մայիսի 4-ի
N 206-Ն որոշմամբ

Օգտակար ջերմային պահանջարկի հիման վրա համակցված արտադրության (կոգեներացիա) էլեկտրական ԵՎ ջերմային էներգիայի սակագների հաշվարկի մեթոդիկա

Սույն մեթոդիկան տարածվում է էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության և ջերմային էներգիայի բաշխման իրավունք ունեցող լիցենզավորված այն անձանց վրա (այսուհետ` ընկերություն), որոնց էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (այսուհետ` համակցված արտադրություն) տեղակայանքների արտադրական հզորությունները ընտրված են սպասարկվող տարածքում ջերմամատակարարման (ջեռուցում և տաք ջրամատակարարում) օգտակար պահանջարկի ապահովման պայմաններից ելնելով, և որոնց համակցված արտադրության տեղակայանքները սույն մեթոդիկայի համաձայն համարվում են բարձր արդյունավետության տեղակայանքներ:

 

1. Համակցված արտադրության տեղակայանքների արդյունավետության որոշում

 

1.1 Բարձր արդյունավետության են համարվում համակցված արտադրության`

1) այն տեղակայանքները, որոնք ջերմային և էլեկտրական էներգիայի անջատ արտադրության համեմատությամբ ապահովում են առաջնային էներգիայի (վառելիքի) առնվազն 10% խնայողություն,

2) փոքր (մինչև 1 էլեկտրական ՄՎտ) կամ միկրո (մինչև 150 էլեկտրական կՎտ) տեղակայանքները, որոնք անկախ առաջնային էներգիայի խնայողության մակարդակից, որակավորվում են որպես բարձր արդյունավետության տեղակայանք:

1.2 Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության էներգախնայողության ցուցանիշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

 

ԱԷԽ=[
1- 

1

ηՀՋ/ηԱՋ+ηՀԷ/ηԱԷ

]x100%,

 

որտեղ`

ԱԷԽ -առաջնային էներգիայի խնայողության ցուցանիշն է (%),

ηՀՋ - ջերմային էներգիայի համակցված արտադրության արդյունավետությունն է (կամ բացարձակ ջերմային ՕԳԳ-ն), որը որոշվում է որպես օգտակար ջերմային էներգիայի տարեկան արտադրանքի և ջերմային ու էլեկտրական էներգիայի արտադրության համար տարվա ընթացքում ծախսված առաջնային վառելիքի էներգիայի հարաբերություն,

ηԱՋ - ջերմային էներգիայի անջատ արտադրության արդյունավետության բազային (հղումային) արժեքն է,

ηՀԷ - էլեկտրաէներգիայի համակցված արտադրության արդյունավետությունն է (կամ բացարձակ էլեկտրական ՕԳԳ-ն), որը որոշվում է որպես էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքի և ջերմային ու էլեկտրական էներգիայի արտադրության համար տարվա ընթացքում ծախսված առաջնային վառելիքի էներգիայի հարաբերություն,

ηԱԷ - էլեկտրական էներգիայի անջատ արտադրության արդյունավետության բազային (հղումային) արժեքն է:

1.3 Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության արդյունավետության ցուցանիշներն ընդունվում են համակցված արտադրության տեղակայանքներում օգտագործվող սարքավորումների բնութագրերի հիման վրա, հաշվի առնելով տեղական բնակլիմայական և սարքավորումների շահագործման պայմանները:

1.4 Էլեկտրական և ջերմային էներգիայի անջատ արտադրության արդյունավետության բազային (հղումային) արժեքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից և վերանայվում են յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ:

1.5 Համակցված ցիկլով արտադրված օգտակար ջերմային էներգիայի տարեկան քանակությունը հաշվարկվում է մայրուղային ջերմային ցանցի մուտքի վրա և չի ներառում գագաթնային ջրատաքացուցիչ կաթսաների կողմից արտադրված ջերմային էներգիան:

 

2. Սակագնային համակարգի մշակման սկզբունքները

 

2.1 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաբնակարանային շենքերի կենտրոնացված ջերմամատակարարման վերականգնումը տեղի է ունենում անհատական ջերմամատակարարման տարբեր լուծումների հետ մրցակցության պայմաններում, կենտրոնացված ջերմամատակարարման սակագները պետք է լինեն մրցունակ: Համակցված արտադրության առանձնահատկությունները և բարձր արդյունավետությունը թույլ են տալիս սահմանել ջերմամատակարարման այնպիսի սակագներ, որոնք հաշվի կառնեն վճարունակ պահանջարկը և կապահովեն այդ ծառայությունների ոլորտում բնակչության առավելագույն ընդգրկում:

2.2 Սակագնային համակարգի մշակման առաջին փուլում որոշվում են ջեռուցման և տաք ջրամատակարարման այնպիսի հաշվարկային սակագներ, որոնք, հաշվի առնելով սույն մեթոդիկայի 2.1 կետում նշված սկզբունքները, կապահովեն առավելագույն հասույթ ջերմամատակարարումից: Այդ սակագները որոշվում են շուկայի ուսումնասիրությունների և գոյություն ունեցող ջերմամատակարարման համակարգերի փորձի հիման վրա:

2.3 Հիմք ընդունելով սույն մեթոդիկայի 2.1 կետում նշված սկզբունքներով որոշված ջերմամատակարարման ծառայությունների հաշվարկային սակագները, սույն մեթոդիկայի 3-րդ գլխի համաձայն հաշվարկվում են էլեկտրաէներգիայի այնպիսի սակագներ, որոնք ընկերությանը թույլ կտան էլեկտրական և ջերմային էներգիայի իրացումից ստանալ բավարար հասույթ` շահագործման և պահպանման հիմնավորված ծախսերի իրականացման և ներգրավված կապիտալի ողջամիտ շահաբերություն ապահովելու համար: Այդ սակագները չպետք է գերազանցեն Հանձնաժողովի կողմից սահմանված առավելագույն թույլատրելի մեծությունը:

2.4 Սույն մեթոդիկայի 2.3 կետում նշված սկզբունքներով հաշվարկված էլեկտրական էներգիայի սակագնով գնման է ենթակա միայն տվյալ ժամանակահատվածում ջերմային օգտակար պահանջարկի հիման վրա համակցված եղանակով արտադրված և առաքված էլեկտրաէներգիան (Wh), որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Wh= k . Qh,

 

որտեղ`

Qh- տվյալ ժամանակահատվածում սույն մեթոդիկայի 1.5 կետի համաձայն հաշվարկված օգտակար ջերմային էներգիան է,

k- համակցված արտադրության գործակիցն է, որն իրենից ներկայացնում է օգտակար ջերմային էներգիայի առաքման հիման վրա էլեկտրական էներգիայի տեսակարար արտադրությունը: Այն կախված է կիրառվող տեխնոլոգիական սարքավորումների տեսակից, տեղակայման վայրի բնակլիմայական ու սարքավորումների շահագործման պայմաններից և սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

2.5 Եթե տվյալ ժամանակատվածում առաքված էլեկտրական էներգիան (Wա) գերազանցում է սույն մեթոդիկայի 2.3 կետի համաձայն հաշվարկված (Wh) մեծությանը, ապա Wկ = (Wա - Wh) տարբերությունը պայմանականորեն համարվում է «կոնդենսացիոն» ցիկլով արտադրված էլեկտրական էներգիա և կարող է գնվել տվյալ տարում էլեկտրական էներգիայի տարեկան հաշվեկշիռը փակող ջերմաէլեկտրակայանի երկդրույք սակագնի էլեկտրական էներգիայի (դրամ/կՎտժ) դրույքով, որը չի կարող գերազանցել համակցված արտադրության համար հաշվարկված սակագինը:

2.6 Ընկերությունների կողմից արտադրության լիցենզիա ստանալու օրվանից 5 տարի ժամանակահատվածը համարվում է ջերմամատակարարման վերականգնման ժամանակահատված, որի ընթացքում ընկերությունների կողմից առաքված ամբողջ էլեկտրական էներգիան (Wա) գնվում է համակցված եղանակով արտադրված էլեկտրաէներգիայի սակագնով:

 

3. Էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկ

 

3.1 Համակցված եղանակով արտադրված և ցանց առաքված էլեկտրական էներգիայի սակագինը որոշվում է դրամական հոսքերի բերված (դիսկոնտավորված) արժեքների հիման վրա իրականացված ֆինանսատնտեսական հաշվարկների միջոցով.

 

 ՄԲԱ=

  n 

 ∑ ԴՀi/(1+r)i

 i=1

-

 m

  ԿՆi/(1+r)i=0

i=0

 

որտեղ`

ԴՀi - ընկերության հիմնական գործունեությունից i-րդ տարում առաջացող դրամական հոսքն է` առանց տվյալ տարում իրականացվող կապիտալ ներդրումների,

ԿՆi - i-րդ տարում իրականացվող կապիտալ ներդրումներն են,

n - հաշվարկային ժամանակահատվածն է տարիներով, որն ընդունված է հիմնական սարքավորումների ծառայության ժամկետին հավասար,

m - կապիտալ ներդրումների իրականացման տարիների թիվն է,

r -  դիսկոնտի (զեղչի) դրույքաչափն է, որն իրականացվող նախագծի համար ընդունվում է Հանձնաժողովի կողմից թույլատրված շահույթի ներքին նորմային հավասար (ՇՆՆ, IRR) ներգրավված ամբողջ (սեփական և փոխառու) կապիտալի նկատմամբ,

ՄԲԱ - դրամական հոսքերի մաքուր բերված (ներկա) արժեքն է (NPV):

3.2 Սույն մեթոդիկայի 3.1 կետում սահմանված բանաձևում անհայտ մեծություն է հանդիսանում համակցված ցիկլով արտադրված էլեկտրական էներգիայի սակագինը, որն ընտրվում է այն հաշվով, որ թույլատրված դիսկոնտի դրույքաչափի պայմանում ապահովվի ՄԲԱ = 0 պայմանը, ինչը և նշանակում է, որ ապահովվում է շահույթի թույլատրելի ներքին նորման:

3.3 Էլեկտրաէներգիայի և ջերմամատակարարման ծառայությունների վաճառքից ձևավորված տարեկան դրամական հոսքերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով.

 

ԴՀ = (ՀԷ + ՀՋ) - (ՇՊԾ + Վառ + Հար),

 

որտեղ`

ՀԷ-  էլեկտրաէներգիայի վաճառքից առաջացող ընկերության հասույթն է,

ՀՋ- ջերմամատակարարման ծառայությունների իրացումից առաջացող ընկերության հասույթն է,

ՇՊԾ - էլեկտրական էներգիայի արտադրության և ջերմամատակարարման իրականացման համար հիմնավորված տարեկան շահագործման և պահպանման ծախսերն են (առանց վառելիքային բաղադրիչի),

Վառ - տարվա ընթացքում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության համար ծախսված վառելիքի արժեքն է,

Հար - ընկերության կողմից վճարվող հարկերն են (բացի ավելացված արժեքի հարկից):

3.4 Էլեկտրաէներգիայի իրացումից ստացվող հասույթը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ՀԷ = WՀ ՍՀ + WԿ ՍԿ,

 

որտեղ`

WՀ և WԿ - սույն մեթոդիկայի 2.4 և 2.5 կետերի համաձայն որոշված համակցված և «կոնդենսացիոն» եղանակներով արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի քանակություններն են (կՎտժ),

ՍՀ - համակցված եղանակով արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի սակագինն է (դր/կՎտժ), որը որոշվում է սույն մեթոդիկայի 3.1 կետի համաձայն,

ՍԿ - «կոնդենսացիոն» եղանակով արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի սակագինն է, որը որոշվում է սույն մեթոդիկայի 2.5 կետի համաձայն:

3.5 Ընկերությունների կողմից արտադրության լիցենզիա ստանալու օրվանից 5 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի իրացումից ստացվող հասույթը կորոշվի հետևյալ բանաձևով`

 

ՀԷ = Wա ՍՀ:

 

3.6 Ջերմամատակարարման ծառայությունների իրացումից ստացվող հասույթը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ՀՋ = QՋեռUՋեռ + QՏՋ UՏՋ 
  

որտեղ`

QՋեռ - տարվա ընթացքում ջեռուցման համար սպառողներին (բաժանորդներին) իրացվող ջերմային էներգիայի քանակությունն է (կՎտժ),

UՋեռ - ջեռուցման միջին հաշվարկային սակագինն է (դր/կՎտժ),

QՏՋ - տարվա ընթացքում տաք ջրամատակարարման համար սպառողներին իրացվող ջերմային էներգիայի քանակությունն է (կՎտժ),

UՏՋ - տաք ջրամատակարարման միջին հաշվարկային սակագինն է (դր/կՎտժ):

3.7 Ջեռուցման և տաք ջրամատակարարման միջին հաշվարկային սակագներն իրենցից ներկայացնում են համապատասխան ծառայություններից ստացվող հասույթների և իրացված էներգիայի քանակությունների հարաբերություններ և որոշվում են` ելնելով սույն մեթոդիկայի 2.1 կետում նշված սկզբունքներից:

3.8 Շահագործման և պահպանման ծախսերը (այսուհետ` ՇՊԾ) ներառում են ընկերությունների ծախսերի հետևյալ խմբերը`

1) անձնակազմի աշխատավարձը, այդ թվում` սոցիալական ապահովության հիմնադրամի վճարումները,

2) շահագործման համար անհրաժեշտ նյութերի ծախսերը,

3) տեխնոլոգիական գործընթացների ապահովման համար անհրաժեշտ գնովի էլեկտրաէներգիայի և ջրի արժեքը,

4) համակցված արտադրության և կաթսայական տեղակայանքների, արտաքին և ներշենքային ցանցերի նորոգման ծախսերը, որոնք ընդգրկում են ինչպես կապալառու կազմակերպությունների կողմից, այնպես էլ սեփական ուժերով իրականացվող նորոգման աշխատանքների արժեքը,

5) բաժանորդների սպասարկման ծախսերը, որոնք ընդգրկում են հաշվառման սարքերի սպասարկման, ցուցմունքներ վերցնելու, հաշիվներ ներկայացնելու, ծառայությունների վճարների հաշվառման և հավաքագրման ծախսերը,

6) վարչական և ընդհանուր բնույթի ծախսեր,

7) այլ գործառնական ծախսեր, որոնք կարող են ընգրկել նաև անհուսալի դեբիտորական պարտքերի թույլատրելի չափերը:

3.9 ՇՊԾ-ի մեջ չեն մտնում ներբնակարանային, իսկ այլ սպառողների համար նաև ներշենքային, ջերմամատակարարման համակարգերի նորոգման ծախսերը: Այդ ծախսերը իրականացվում են սպառողների հաշվին: ՇՊԾ-ի մեջ չեն մտնում նաև այն ծախսերը, որոնք կապված չեն էներգիայի արտադրության և ջերմամատակարարման հետ: Այդ ծախսերի համար ընկերությունը վարում է առանձին հաշվառում:

3.10 Վառելիքային ծախսերը (Վառ) ներառում են համակցված արտադրության ագրեգատներում և գագաթնային ջրատաքացուցիչ կաթսաներում էլեկտրական և ջերմային էներգիայի տարեկան հաշվարկային արտադրության համար օգտագործվող վառելիքի արժեքը, որը հաշվարկվում է բնական գազի գործող սակագնային համակարգի հիման վրա:

3.11 Ընկերությունների կողմից վճարվող հարկերը ընդգրկում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված բոլոր հարկերը, բացի ավելացված արժեքի հարկից, որը հաշվարկների ժամանակ հաշվի չի առնվում ոչ հասույթում, ոչ ծախսերում:

3.12 Դրամական հոսքերի հաշվարկում ներառվող կապիտալ ներդրումները (ԿՆi) ընդգրկում են Հանձնաժողովի կողմից անհրաժեշտ ճանաչված հետևյալ ծախսերը`

1) համակցված արտադրության և կաթսայական տեղակայանքների կառուցման ու էլեկտրական, գազաբաշխիչ, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերին միացման ծախսերը,

2) ջերմային նոր մայրուղային և բաշխիչ ցանցերի կառուցման և (կամ) գոյություն ունեցող ցանցերի վերականգնման ծախսերը,

3) ներշենքային ցանցերի, այդ թվում՝ ուղղաձիգ ջեռուցման ցանցերի` բնակարանների միջով անցնող կանգնակների վերականգնման կամ կառուցման ծախսերը,

4) բազմաբնակարանային բնակելի շենքերի շքամուտքերում նախագծով պահանջվող աշխատանքների արժեքը (լուսամուտների և դռների վերականգնում, անհրաժեշտության դեպքում ջեռուցման սարքերի տեղադրում),

5) հաշվառման համակարգի (ջերմային հաշվիչների, ալոկատորների, ջրաչափերի), այդ թվում՝ բնակարաններում տեղաբաշխվող, արժեքը,

6) շահագործման և պահպանման համար անհրաժեշտ մեքենաների և սարքավորումների ձեռքբերման արժեքը,

7) վարչական, տնտեսական նշանակության շենքերի կառուցման կամ ձեռքբերման արժեքը,

8) անհրաժեշտ չափերի շրջանառու կապիտալը:

3.13 Բնակիչ-բաժանորդների ներբնակարանային ջերմամատակարարման համակարգերի կառուցման համար պահանջվող ներդրումների ծավալը դրամական հոսքերի հաշվարկում չի ընդգրկվում: Այն հաշվարկվում է առանձին և կարող է իրականացվել ընկերության կամ բնակիչների միջոցների հաշվին:

3.14 Ընկերության կողմից ներբնակարանային համակարգերի կառուցման համար կատարված ներդրումները հատուցվում են սույն մեթոդիկայի 4-րդ գլխի համաձայն հաշվարկված սակագնային առանձին դրույքով, որը վճարվում է միայն այն բնակիչների կողմից, որոնց ներբնակարանային համակարգի կառուցումը ֆինանսավորվել է ընկերության կողմից:

3.15 Այլ սպառողների տարածքներում ջեռուցման և տաք ջրամատակարարման ցանցերը կառուցվում են բաժանորդների հաշվին:

 

4. Սակագների կառուցվածքի եվ սակագնային դրույքների հաշվարկ

 

4.1 Էլեկտրական էներգիայի համար սահմանվում է միադրույք (դր/կՎտժ) սակագին, որի մեծությունը սահմանման պահին որոշվում է սույն մեթոդիկայի 2-րդ և 3-րդ գլուխների համաձայն: Հետագայում այդ սակագինը սահմանված ժամկետներում ենթակա է ճշգրտման սույն մեթոդիկայի 5-րդ գլխի համաձայն:

4.2 Ջեռուցման ծառայության համար սահմանվում է եռադրույք սակագին, որը բաղկացած է հետևյալ դրույքներից`

1) մեկ մ2  ջեռուցվող տարածքի համար հաստատագրված ամսական վճար (դր/մ2/ամիս), որը հաշվի չի առնում ներբնակարանային ջեռուցման համակարգի ստեղծման ծախսերը (ՋՀԴա),

2) մեկ կՎտժ սպառված ջերմային էներգիայի (փոփոխական վճարի) դրույք (ՋՓԴ, դր/կՎտժ),

3) մեկ մ2 ջեռուցվող տարածքի համար հաստատագրված ամսական վճար (ՋՀԴն, դր/մ2/ամիս), որի միջոցով հատուցվում են ներբնակարային ջեռուցման ցանցերի ստեղծման համար ընկերության կողմից կատարվող ներդրումները:

4.3 Սույն մեթոդիկայի 4.2 կետի 3-րդ ենթակետով սահմանված դրույքը (ՋՀԴն) կիրառվում է այն դեպքում, երբ բնակիչ-բաժանորդի և ընկերության համաձայնությամբ ներբնակարանային համակարգը կառուցվում է ընկերության հաշվին և ենթադրում է նախագծերով նախատեսված ստանդարտ սարքերի և խողովակների օգտագործում:

4.4 Այն դեպքերում, երբ օգտագործվում է գոյություն ունեցող ներտնային համակարգը, կամ այդ համակարգը ստեղծվում է բնակչի կամ այլ միջոցների (ոչ ընկերության ներդրումների) հաշվին, սույն մեթոդիկայի 4.2 կետի 3-րդ ենթակետով սահմանված դրույքը չի գանձվում:

4.5 Բնակիչ-բաժանորդների տաք ջրամատակարարման համար սահմանվում է երկդրույք սակագին` բաղկացած հետևյալ դրույքներից`

1) բնակարանի մակերեսի մեկ մ2 վերագրված հաստատագրված ամսական վճար (ՏՋՀԴ, դր/մ2/ամիս),

2) ծախսված ջերմային էներգիայի դրույք (ՏՋՓԴ), որի միավորը` կախված հաշվառման համակարգից և սկզբունքներից, կարող է հանդիսանալ կամ տաք ջրի քանակը (դր/մ3), կամ ջերմության քանակը (դր/կՎտժ):

4.6 Այլ (հանրային) սպառողների տաք ջրամատակարարման համար սահմանվում է միադրույք դր/մ3 կամ դր/կՎտժ սակագին:

4.7 Ջեռուցումից և տաք ջրամատակարարումից ստացվող հասույթները (ՀՋեռ և ՀՏՋ) հաշվարկվում են հետևյալ բանաձևերով`

ՀՋեռ = QՋեռ . UՋեռ

և

ՀՏՋ = QՏՋ . UՏՋ,

որտեղ`

QՋեռ և QՏՋ - համապատասխանաբար ջեռուցման և տաք ջրամատակարարման համար սպառվող ջերմային էներգիայի քանակություններն են (կՎտժ),

UՋեռ և UՏՋ - ջեռուցման և տաք ջրամատակարարման միջին հաշվարկային սակագներն են (դր/կՎտժ)` որոշված սույն մեթոդիկայի 2.1 կետում նշված սկզբունքների համաձայն:

4.8 Ջեռուցման հաստատագրված (ՋՀԴա) և փոփոխական (ՋՓԴ) սակագնային դրույքները հաշվարկելու համար ջեռուցումից ստացվող հասույթը (ՀՋեռ) բաժանվում է երկու մասի`

1) հաստատագրված վճարումներով ստացվող հասույթ` ՀՀՋեռ,

2) փոփոխական վճարումներով ստացվող հասույթ` ՓՀՋեռ:

4.9 Այս բաժանումն իրականացվում է այնպես, որ մի կողմից, փոփոխական հասույթը բավարար լինի ջեռուցման համար իրականացվող փոփոխական ծախսերի (վառելիքի, գնովի էլեկտրաէներգիայի, ջրի) կատարման համար, ճիշտ «ազդանշաններ» հաղորդվեն սպառողներին էներգախնայողություն իրականացնելու համար, իսկ մյուս կողմից` տարվա ընթացքում հնարավորինս հավասարաչափ բաշխվեն բնակչության ջեռուցման ծախսերը:

4.10 Ջեռուցումից ստացվող հասույթի բաշխումը հաստատուն և փոփոխական մասերի կատարվում է ընկերության կողմից` իր իսկ հայեցողությամբ:

4.11 Ջեռուցման հաստատագրված սակագնային դրույքը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ՋՀԴա = ՀՀՋեռ/12xՄՋեռ, (դր/մ2/ամիս),

 

որտեղ`

ՄՋեռ- ընկերության կողմից ջեռուցվող ամբողջ տարածքի մակերեսն  է:

4.12 Ջեռուցման համար սպառված մեկ կՎտժ ջերմային էներգիայի սակագնային դրույքը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ՋՓԴ = ՓՀՋեռ/QՋեռ, (դր/կՎտժ),

 

որտեղ`

QՋեռ- ջեռուցման համակարգում տարեկան սպառվող ջերմային էներգիայի քանակությունն է կՎտժ - ով:

4.13 Ընկերության կողմից ներբնակարանային ջեռուցման համակարգերի կառուցումը ֆինանսավորելու դեպքում գանձվող լրացուցիչ հաստատագրված սակագնային դրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՋՀԴն=ՆՀՏԱ

.

(1+r/12)12n . r/12

(1+r/12)12n -1

 (դր/մ2/ամիս),

որտեղ`

ՆՀՏԱ - ներբնակարանային համակարգի կառուցման տեսակարար արժեքն է (դր/մ2),

n և r - սույն մեթոդիկայի 3.1 կետի համաձայն ֆինանսական հաշվարկներում օգտագործվող, համապատասխանաբար, հաշվարկային ժամկետն է` տարիներով և դիսկոնտի դրույքաչափն է:

4.14 Ներբնակարանային համակարգի կառուցման տեսակարար արժեքը որոշվում է որպես նախագծում նախատեսված ստանդարտ սարքավորումներով և խողովակներով սպասարկվող տարածքի բոլոր շենքերի ներբնակարանային համակարգերի կառուցման ընդհանուր նախահաշվային արժեքի (ՆՀԱ) և այդ շենքերի բոլոր բնակարանների ընդհանուր մակերեսի (ԸՄ) հարաբերություն`

 

ՆՀՏԱ = ՆՀԱ/ԸՄ:

 

4.15 Բնակիչ-բաժանորդներին իրավունք է տրվում ցանկացած պահի մարել Ընկերության կողմից ֆինանսավորված ներբնակարանային համակարգի սակագնով չմարված գումարը և ազատվել սակագնային այդ դրույքով (ՋՀԴն) հետագա վճարումներից: Այդ դեպքում միանվագ վճարման ենթակա գումարը որոշվում է հետևյալ բանաձևով`

ՆՀՄԱ=(ՋՀԴն

.

(1+r/12)(12n-m) -1

(1+r/12)(12n-m) . r/12

)xԲՄ,

որտեղ`

ՆՀՄԱ - ներբնակարանային համակարգի չմարված (մնացորդային) արժեքն է,

m - ներբնակարանային համակարգի համար լրացուցիչ սակագնային դրույքով (ՋՀԴն) վճարումներ կատարված ամիսների քանակն է,

ԲՄ - բնակարանի մակերեսն է:

4.16 Ջեռուցման համար բնակիչ-բաժանորդի ամսական վճարը (ՋԱՎ) որոշվում է հետևյալ բանաձևերով`

1) եթե ներբնակարանային համակարգի կառուցումը ֆինանսավորվել է ընկերության կողմից`

ՋԱՎ = (ՋՀԴա + ՋՀԴն) x ԲՄ + ՋՓԴ x Qամ,

2) եթե ներբնակարանային համակարգի կառուցումը չի ֆինանսավորվել ընկերության կողմից, կամ եթե դրա մնացորդային արժեքը սույն մեթոդիկայի 4.15 կետի համաձայն մարվել է բնակիչ-բաժանորդի կողմից`

ՋԱՎ = ՋՀԴա x ԲՄ + ՋՓԴ x Qամ,

որտեղ`

Qամ - հաշվարկային ամսվա ընթացքում ծախսված ջերմային էներգիայի քանակն է (կՎտժ - ով):

4.17 Այլ սպառողների ամսական վճարը որոշվում է սույն մեթոդիկայի 4.16 կետի 2) ենթակետով սահմանված բանաձևով:

4.18 Սույն մեթոդիկայի 4.7 կետով սահմանված մեթոդի համաձայն հաշվարկված տաք ջրամատակարարման հասույթը (ՀՏՋ) ընկերության կողմից բաժանվում է երկու մասի`

1) հաստատուն մաս (ՀՀՏՋ), որը գոյանում է հաստատագրված ամսական դրույքով վճարումների հաշվին,

2) փոփոխական մաս (ՓՀՏՋ), որը գոյանում է ծախսված ջերմային էներգիայի դիմաց վճարումներից:

4.19 Բնակիչ-բաժանորդների տաք ջրամատակարարման հաստատուն ամսական դրույքը որոշվում է հետևյալ բանաձևով`

ՏՋՀԴ = ՀՀՏՋ/12xԲՄ,

որտեղ`

ԲՄ - տաք ջրամատակարարում ունեցող բնակարանների ընդհանուր մակերեսն է:

4.20 Տաք ջրամատակարարման ծախսված էներգիայի դրույքը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ՏՋՓԴ = ՓՀՏՋ/QՏՋ (դր/կՎտժ) կամ ՏՋՓԴ = ՓՀՏՋ/VՏՋ (դր/մ3)

 

որտեղ`

QՏՋ - տաք ջրամատակարարման համար ծախսված ջերմության քանակն է կՎտժ-ով,

VՏՋ - տաք ջրամատակարարման համար օգտագործված տաք ջրի քանակն է մ3-ով:

4.21 Միավորի ընտրությունը իրականացնում է ընկերությունը` կախված հաշվառման համակարգից և հաշվարկի մեթոդներից:

4.22 Այլ սպառողների համար սահմանվում է տաք ջրամատակարարման միադրույք սակագին, որը հավասար է տաք ջրամատակարարման հաշվարկային միջին սակագնին (UՏՋ):

 

5. Սակագների ճշգրտումները

 

5.1 Վառելիքի գների փոփոխությունը, սղաճը և դրամի փոխարժեքի փոփոխությունները հաշվի առնելու համար տարին մեկ անգամ կատարվում է սակագների ճշգրտում հետևյալ բանաձևով`

Սi = Սi-1 [ kսղ ՍԻi-1
100
 + kփոխ ԴՓi 
ԴՓi-1
 + (1-kսղ -kփոխ ) ] + ∆Սգ ,

որտեղ`

Սi - ճշգրտված սակագինն է, որն ուժի մեջ է մտնում հաշվարկային (i) տարվա հունվարի մեկից,

Սi-1 - ճշգրտման պահին գործող սակագինն է,

kսղ - սակագնի այն մասն է, որը ճշգրտման է ենթարկվում սղաճի (ինֆլյացիայի) տեմպով,

ՍԻi-1 - հաշվարկային տարվան նախորդող տարվա սեպտեմբեր ամսվա սղաճի ինդեքսն է դրան նախորդող տարվա նույն ամսվա նկատմամբ (համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրի),

kՓոխ - սակագնի այն մասն է, որը ճշգրտման է ենթակա դրամի փոխարժեքով (Հայաստանի Հանրապետության դրամ/ԱՄՆ դոլար),

ԴՓi - ճշգրտման պահին (նոյեմբեր) նախորդող ամսվա (հոկտեմբեր) դրամի միջին փոխարժեքն է (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակված տվյալներով),

ԴՓi-1 - գործող սակագնի (Սi-1) հաշվարկում ընդունված փոխարժեքն է,

Սգ - բնական գազի սակագնի փոփոխությամբ պայմանավորված սակագների ճշգրտման մեծությունն է:

5.2 Էլեկտրական էներգիայի և ջերմամատակարարման սակագների ճշգրտման համար սույն մեթոդիկայի 5.1 կետով սահմանված բանաձևում օգտագործվող kսղ և kփոխ մեծությունները, սահմանվում են մեկ անգամ ընկերության կողմից` հաշվի առնելով ծախսերի կառուցվածքը և հետագայում փոփոխության ենթակա չեն:

5.3 Վառելիքի գնի (սակագնի) փոփոխությունով պայմանավորված սակագների ճշգրտումներն իրականացվում են հետևյալ բանաձևերով.

1) էլեկտրական էներգիայի համար`

Սգ=

ԳՍi - ԳՍi-1

  1000 . 9,31 . ηՀԷ

,

որտեղ`

ԳՍi - հաշվարկային տարվա համար սահմանված բնական գազի սակագինն է (դրամ/հազ.նմ3),

ԳՍi-1 - ճշգրտման պահին գործող սակագնում ընդունված գազի սակագինն է (դրամ/հազ.նմ3),

9,31 - բնական գազի այրման ստորին ջերմությունն է (կՎտժ/նմ3),

ηՀԷ - համակցված արտադրության տեղակայանքի բացարձակ էլեկտրական օգտակար գործողության գործակիցն է.

2) ջերմային էներգիայի համար`

 Սգ=

     ԳՍi - ԳՍi-1     x 

  Vգջկ

10000

QՋեռ + QՏՋ

,

որտեղ` Vգջկ- գագաթնային ջրատաքացուցիչ կաթսաներում օգտագործվող վառելիքի տարեկան քանակությունն է (նմ3/տարի):

5.4 Բնական գազի սակագնի փոփոխության հետ կապված սակագների ճշգրտումը, անհրաժեշտության դեպքում, կարող է կատարվել կիսամյակային կտրվածքով:

5.5 Եթե Հանձնաժողովի կողմից բնական գազի սակագները սահմանվում են արտարժույթով, ապա սույն մեթոդիկայի 5.2 կետի 1-ին և 2-րդ ենթակետերում հաշվարկված (Սգ) մեծությունները բազմապատկվում են դրամի ԴՓi փոխարժեքով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.06.2010, N 285-Ն 11.07.2010, N 206-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան