Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 86-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.04.16/11(251)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
20.03.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
26.03.2007
Дата вступления в силу
21.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

20 մարտի 2007 թ.

թիվ 86-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 690) 2007 թվականի հունվարի 12-ի և 2007 թվականի փետրվարի 22-ի հայտերը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի մարտի 15-ի թիվ 12 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 690) մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Մալաթիա 68 հասցեում իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. մարտի 26
Երևան