Գլխավոր տեղեկություն
Номер
N 589
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.01.2007-30.07.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.12/18(193) Հոդ.425
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.05.2002
Дата вступления в силу
20.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.07.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2002 թվականի N 589
քաղ. Երևան

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու կարգը (կցվում է)` դրա գործողությունը տարածելով 1999 թվականին և հետագա տարիներին Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ ընդունված սովորողների վրա:

2. (կետն ուժը կորցրել է 16.11.06 N 1760-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների` պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը շարունակելու մասին» N 490 որոշման 1-ին կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 20-ի N 589 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու բարձրագույն պետական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսում ստացած և բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտների` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու ընթացակարգը:

2. Այն մասնագիտությունների ցանկը` ըստ Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ու ուսուցման ձևերի, որոնց գծով թույլատրվում է տեղափոխություն, հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(2-րդ կետը փոփ. 16.11.06 N 1760-Ն)

3. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը կազմակերպվում է`

ա) ըստ միջին ու բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի մասնագիտությունների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի համապատասխանության` 2-րդ կամ 3-րդ կուրսից, եթե առարկաների 25 տոկոսից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, չի գերազանցում 8-ը.

բ) վճարովի հիմունքով` բացառությամբ սույն կարգի 12-րդ կետով սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի համաձայնությամբ` մարզական մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն և մարզական վարպետություն ցուցաբերած շրջանավարտների տեղափոխության դեպքերի:

(3-րդ կետը խմբ. 13.06.03 N 766-Ն, 16.11.06 N 1760-Ն)

4. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների` բարձրագույն ուսումնական հաստատություններ տեղափոխվող շրջանավարտների թիվը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայնեցնելով համապատասխան նախարարությունների հետ: Այդ թիվը չի կարող գերազանցել միջին մասնագիտական կրթական ծրագրի տվյալ մասնագիտությամբ և ուսուցման տվյալ ձևով ուսում ստացած շրջանավարտների 10 տոկոսը, իսկ մանկավարժական մասնագիտությունների գծով` 20 տոկոսը, ինչպես նաև համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության տվյալ մասնագիտությամբ ընդունելության տեղերի 10 տոկոսը` հաշվի առնելով նաև բարձրագույն ուսումնական հաստատության տվյալ մասնագիտության գծով լիցենզավորված տեղերի թիվը:

(4-րդ կետը փոփ., լրաց. 13.06.03 N 766-Ն, խմբ. 16.11.06 N 1760-Ն)

 

II. ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ

 

5. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ամփոփիչ պետական ատեստավորման քննաշրջանի սկզբից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու համար հատկացված տեղերի թիվը` նշելով մասնագիտությունը և ուսուցման ձևը:

(5-րդ կետը փոփ. 13.06.03 N 766-Ն)

6. Հավակնորդի կողմից բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխման մասին դիմումը միջին մասնագիտական ուսումնական հաստատության (միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության) ղեկավարությանն է ներկայացվում ամփոփիչ պետական ատեստավորման քննաշրջանի սկզբից առնվազն մեկ շաբաթ առաջ` նշելով բարձրագույն ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը, ուսուցման ձևը:

(6-րդ կետը փոփ. 13.06.03 N 766-Ն)

7. Բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխման հավակնորդների մրցութային ընտրությունն ամփոփիչ ստուգման արդյունքների հիման վրա կատարում է տվյալ միջին մասնագիտական ուսումնական հաստատության (միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության) պետական որակավորող հանձնաժողովը: Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ներկայացվում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն:

Բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների սահմանվածից ավելի մեծ թվի առկայության դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունն իրականացնում է հավակնորդների մրցութային ընտրություն` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն`

գերազանցության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ),

ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միջուկում առավել բարձր միջին գնահատական,

պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ,

պետական որակավորող հանձնաժողովի կողմից հատուկ երաշխավորություն:

Նշված բոլոր պայմանների հավասարության դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունը կազմակերպում է հավակնորդների հարցազրույց:

(7-րդ կետը փոփ. 13.06.03 N 766-Ն, խմբ. 16.11.06 N 1760-Ն)

8. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատության պետական որակավորող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը համապատասխան նախարարության հաստատմանն է ներկայացվում միջին մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից` նախապես համաձայնեցվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են միջին մասնագիտական և համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները` հավասար թվով:

(8-րդ կետը փոփ. 13.06.03 N 766-Ն)

9. Մրցույթով անցածներին բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի հրամանով թույլատրվում է մասնակցել ուսումնական պարապմունքներին:

(9-րդ կետը փոփ. 13.06.03 N 766-Ն)

10. Մրցույթով անցածների անձնական գործերը համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն են հանձնվում մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը:

(10-րդ կետը փոփ. 13.06.03 N 766-Ն)

11. Մրցույթով անցածների` որպես ուսանող հրամանագրումը կատարվում է միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլանների առարկայական տարբերությունների հանձնումից հետո` մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը:

(11-րդ կետը փոփ. 13.06.03 N 766-Ն)

12. Մրցույթից դուրս բարձրագույն ուսումնական հաստատության անվճար ուսուցման համակարգ են տեղափոխվում`

ա) 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, համաձայն բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ.

բ) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, զոհված (մահացած) զինծառայողների երեխաները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված վկայականների:

(12-րդ կետը փոփ. 13.06.03 N 766-Ն, խմբ. 16.11.06 N 1760-Ն)

(կարգը փոփ., խմբ., լրաց. 13.06.03 N 766-Ն, փոփ., խմբ. 16.11.06 N 1760-Ն)