Գլխավոր տեղեկություն
Номер
N 116
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.11.2003-02.07.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.02.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
26.02.1998
Дата вступления в силу
24.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.02.2021

040.0116.26.02.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
26 փետրվարի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 1998 թվականի N 116
քաղ. Երևան 

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ որակի ապահովման բնագավառում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 04.07.00 N 360)

 

Արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ. 04.07.00 N 360)

1. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ:

(1-ին կետը փոփ. 04.07.00 N 360)

2. Հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգը (կցվում է):

(2-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

3. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակներ շնորհելու համար հավակնորդների մրցութային ընտրության, նրանց արտադրանքի և ծառայությունների որակի փորձաքննության անցկացման ու համապատասխան առաջարկությունների նախապատրաստման նպատակով ստեղծել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է).

(3-րդ կետը խմբ. 04.07.00 N 360)

4. Հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

(4-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

 5. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի մշակած` արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամսյա մրցանակների հուշանշանների նախագծերը.

բ) արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակներ շնորհելու մրցույթի կազմակերպման և հուշանշանների պատրաստման ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության ամեն տարվա պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

(5-րդ կետը փոփ. 04.07.00 N 360, 23.07.03 N 902-Ն)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 26-ի N 116 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ որակի ապահովման բնագավառում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 04.07.00 N 360)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում լավագույն արդյունքների հասած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որպես մրցանակ, տալիս է հուշանշան և դիպլոմ:

(1-ին կետը խմբ. 04.07.00 N 360)

2. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ամենամյա մրցանակը (այսուհետև` մրցանակ) շնորհվում է մրցութային կարգով` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների հիման վրա: Մրցանակաբաշխության ժամանակ առաջնությունը տրվում է այն կազմակերպությանը, որը ներդրել է որակի կառավարման համակարգ` «ԻՍՕ-9000» շարքի միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մրցանակների բաշխման չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովը (այսուհետև` մրցանակաբաշխության հանձնաժողով):

(2-րդ կետը խմբ. 04.07.00 N 360, 06.06.02 N 803-Ն)

3. (Նախադասությունը հանվել է 06.06.02 N 803-Ն): Որպես կանոն, մրցանակները հաղթողներին են հանձնվում որակի համաշխարհային օրը (նոյեմբեր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը):

(3-րդ կետը փոփ. 04.07.00 N 360, 06.06.02 N 803-Ն)

4. Մրցանակների կարող են հավակնել ապրանքներ արտադրող (բացառությամբ ռազմական տեխնիկայի արտադրության) և ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

(4-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

5. Մրցանակաբաշխության հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա նոյեմբերին մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարում է հաջորդ տարվա համար մրցույթ և հայտնում մրցույթի պայմանները, իսկ յուրաքանչյուր մրցութային տարվա հոկտեմբերին հրապարակում է մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը:

(5-րդ կետը փոփ. 04.07.00 N 360, խմբ. 06.06.02 N 803-Ն)

6. Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հայտը և համապատասխան նյութերը մրցանակաբաշխության հանձնաժողով են ներկայացնում վերջինիս կողմից սահմանված կարգով:

(6-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

7. Մրցանակաբաշխության հանձնաժողովը հայտ ներկայացրած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ներկայացրած նյութերը քննարկման է ընդունում այն դեպքում, եթե դրանք գործնականում կիրառվել են մրցույթին նախորդած առնվազն մեկ տարվա ընթացքում:

(7-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

8. Մրցանակաբաշխության հանձնաժողովը մրցույթին մասնակցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ներկայացրած նյութերի փորձաքննության արդյունքների հիման վրա նախապատրաստում է մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկություններ:

(8-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

9. Մրցանակների շնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

10. Չի թույլատրվում արտադրանքի կամ դրա շահագործման (օգտագործման) փաստաթղթերում գործածել որակի հուշանշանի խորհրդանիշը:

Որակի մրցանակ ստացած կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը որակի հուշանշանի խորհրդանիշը կարող է գործածել իր գովազդային նյութերում` առանց ժամկետի սահմանափակման:

(10-րդ կետը լրաց. 06.06.02 N 803-Ն)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 26-ի N 116 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ որակի ապահովման բնագավառում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(Վերնագիրը փոփ. 04.07.00 N 360)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությամբ կարգավորվում են արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի (այսուհետև` մրցանակաբաշխության հանձնաժողով) ստեղծման և գործունեության կազմակերպման հարցերը:

Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով ստեղծում է աշխատանքային խումբ` կազմված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատողներից:

(1-ին կետը փոփ. 04.07.00 N 360, 23.07.03 N 902-Ն)

2. Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Մրցանակաբաշխության հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

ա) արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակների (այսուհետև` մրցանակներ) հավակնորդներին մրցույթի անցկացման մասին տեղեկացնելը.

բ) մրցույթին մասնակցել ցանկացող հավակնորդների կողմից մրցանակաբաշխության հանձնաժողով` հայտի և համապատասխան նյութերի ներկայացման կարգը սահմանելը.

գ) մրցանակաբաշխության համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման չափանիշներ սահմանելը:

(3-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

4. Մրցանակաբաշխության հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) նախապատրաստում է մրցանակների բաշխման վերաբերյալ առաջարկություններ.

բ) ուսումնասիրում է ստացված նյութերը, այդ թվում` անցկացնում է դրանց փորձաքննություն` համապատասխան ոլորտների առաջատար գիտնականների, մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ.

գ) կազմակերպում է մրցույթում հաղթող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի պարգևատրման արարողությունը.

դ) աջակցում է մրցույթում հաղթող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի փորձի և նվաճումների տարածմանը:

(Պարբերությունն ուժը կորցրել է 04.07.00 N 360)

(4-րդ կետը փոփ. 04.07.00 N 360, 06.06.02 N 803-Ն)

 

III. ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Մրցանակաբաշխության հանձնաժողովը կազմվում է պետական մարմինների ղեկավարներից, արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառի առաջատար գիտնականներից ու մասնագետներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմը հրապարակվում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

(6-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

7. Մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

Արտահերթ նիստ կարող է հրավիրվել մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների 1/3-ի պահանջով:

8. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներին նիստերի հրավիրման, անցկացման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը` նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել խորհրդատուներ և փորձագետներ:

9. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

(9-րդ կետը լրաց. 04.07.00 N 360)

10. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

11. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքներն ու վերահսկողություն իրականացնում մրցանակաբաշխության հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

գ) ստորագրում է մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը.

դ) ներկայացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, կազմակերպություններում.

ե) մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեության մասին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

զ) իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(11-րդ կետը փոփ. 04.07.00 N 360)

12. Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում են մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարին:

13. Մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերի նախապատրաստումն ու անցկացումը, ինչպես նաև գործունեությունն ու ընդունված փաստաթղթերը մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամներին առաքումն իրականացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խումբը, որի տեխնիկական սպասարկումը կատարում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:

(13-րդ կետը փոփ. 23.07.03 N 902-Ն)

14. Մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը`

ա) նախապատրաստում է մրցանակաբաշխության հանձնաժողովի նիստերը.

բ) կազմում է միջոցառումների ծրագիր.

գ) նախապատրաստում է առաջարկություններ մրցանակաբաշխության հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման ու կատարման վերաբերյալ.

դ) մշակում և մրցանակաբաշխության հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում նրա գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները և նախապատրաստում դրանց վերաբերյալ առաջարկություններ ինչպես նաև կազմակերպում է ներկայացված նյութերի փորձաքննություն` համապատասխան ոլորտի առաջատար մասնագետների և գիտնականների ներգրավմամբ.

ե) վերլուծում է մրցանակաբաշխության հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահին:

(14-րդ կետը լրաց. 04.07.00 N 360)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 26-ի N 116 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

արտադրանքի եվ ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովի

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ առողջապահության նախարար

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

ՀՀ բնապահպանության նախարար

 

ՀՀ էներգետիկայի նախարար

 

ՀՀ կրթության և գիտության նախարար

 

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

 

ՀՀ քաղաքաշինության նախարար

 

(Տողը հանվել է 23.07.03 N 902-Ն)

 

ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ

 

(Տողը հանվել է 23.07.03 N 902-Ն)

 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ

 

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

 

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ

 

ՀՀ սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ

 

Երևանի տեխնիկական էսթետիկայի ինստիտուտի տնօրեն

 

«Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)

 

(Կազմը փոփ. 02.07.98 N 415, փոփ., լրաց. 19.03.99 N 170, փոփ. 23.09.99 N 589, խմբ. 04.07.00 N 360, փոփ., լրաց. 06.06.02 N 803-Ն, փոփ. 23.07.03 N 902-Ն, 06.11.03 N 1387-Ն)