Գլխավոր տեղեկություն
Номер
N 250
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.02.2003-21.02.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.07.31/17
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.07.1997
Дата вступления в силу
10.08.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2018

040.0250.08.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի 1997 թվականի N 250
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը խմբ. 25.04.01 N 346)

«Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել

ա) հողային պետական տեսչության կանոնադրությունը (կցվում է).

բ) («բ» կետն ուժը կորցրել է 26.12.02 N 2161-Ն)

գ) անասնապահության պետական տեսչության կանոնադրությունը (կցվում է).

դ) գյուղատնտեսության տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունը (կցվում է):

(Որոշումը փոփ. 25.04.01 N 346) 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 8-ի N 250 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ՀՈՂԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը փոփ. 25.04.01 N 346)
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. (1-ին կետն ուժը կորցրել է 25.04.01 N 346)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային պետական տեսչությունն (այսուհետև` տեսչություն) իր իրավասության սահմաններում կոչված է վերահսկելու հողային ֆոնդի նպատակային օգտագործմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի ակտերով ու օրենքով նախատեսված դեպքերում` այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարումը:

(2-րդ կետը փոփ. 25.04.01 N 346)

3. Տեսչության գործունեությունը կարգավորվում է «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

Սույն կանոնադրության գործողությունը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային տեսուչների վրա:

Տեսչությունը իր վերահսկողական գործունեությունն իրականացնում է հողային պետական տեսուչի (այսուհետև` տեսուչ) միջոցով:

(3-րդ կետը փոփ. 25.04.01 N 346)

4. Տեսչության կազմում կարող են գործել ահազանգման կետեր, հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:

5. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և դրոշմակնիք:

(5-րդ կետը խմբ. 25.04.01 N 346)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 25.04.01 N 346)

7. Տեսուչների թիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(7-րդ կետը խմբ. 25.04.01 N 346) 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

8. Տեսչությունը վերահսկողություն է իրականացնում`

ա) հողային ֆոնդի նպատակային օգտագործման,

բ) պետական հողային կադաստրի վարման,

գ) հողի բերրիության և այլ օգտակար հատկությունների վերականգնման, բարելավման և արդյունավետ օգտագործման, ժամանակին տնտեսական շրջանառության մեջ ընդգրկման,

դ) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման,

ե) հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, գյուղատնտեսական հողատեսքերը թփուտներով ծածկվելուց, հողերի կուլտուր-տեխնիկական վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանման.

զ) հողերի վիճակի համակարգված դիտարկման (մոնիտորինգ).

է) հողօգտագործման սահմանանիշերի պահպանության.

ը) նոր հողերի իրացման ուղղություններով:

III. ՏԵՍՈՒՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

9. Տեսուչն իրավունք ունի`

ա) կատարելու տեսչական ստուգումներ հողի սեփականատերերի, օգտագործողների ու վարձակալների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտների) հողամասերում.

բ) պահանջելու անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ ու այլ տեղեկություններ և վերցնելու փորձանմուշ.

գ) տալու պարտադիր կատարման համար ցուցումներ` հողային օրենսդրության բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով և հետևելու դրանց կատարմանը.

դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակելու վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու պետական մարմիններ ներկայացնելու հաղորդումներ` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

(9-րդ կետը փոփ. 25.04.01 N 346) 

10. Տեսուչը պարտավոր է`

ա) վերահսկել տնտեսավարող սուբյեկտների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարումը, ինչպես նաև իրավասու պետական մարմինների կողմից պետական հողային կադաստրի վարման ու հողերի վիճակի համակարգված դիտարկման (մոնիտորինգ) աշխատանքները.

բ) հողային օրենսդրության խախտումների դեպքում կազմել արձանագրություն և կիրառել օրենքով սահմանված ներգործության միջոցներ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր հայտնաբերելիս համապատասխան մարմիններ ներկայացնել հաղորդումներ.

դ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

ե) պահպանել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների` օրենքով սահմանված իրավունքները.

զ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների բնականոն աշխատանքը.

է) իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել տեղեկանքներ հողային օրենսդրության խախտումների հետևանքով պատճառված վնասի չափի վերաբերյալ:

(10-րդ կետը փոփ. 25.04.01 N 346)

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

(Վերնագիրը փոփ. 25.04.01 N 346)

11. Տեսչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը:

Տեսչության պետն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հողային գլխավոր պետական տեսուչ:

(11-րդ կետը փոփ. 25.04.01 N 346)

12. Տեսուչին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը:

(12-րդ կետը փոփ. 25.04.01 N 346)

13. Տեսչության պետը`

ա) կազմակերպում և ղեկավարում է տեսչության գործունեությունը.

բ) ապահովում է տեսչության խնդիրների և գործառույթների իրականացումը և կատարում պարտականությունների բաշխում տեսուչների միջև.

գ) ապահովում է քաղաքացիների դիմումների, գանգատների, առաջարկությունների քննարկումը.

դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(13-րդ կետը փոփ. 25.04.01 N 346)

14. Հողային օրենսդրության պահանջների խախտման դեպքում տեսուչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է արձանագրություն` հատուկ համարակալված պաշտոնաթերթի վրա:

(14-րդ կետը փոփ. 25.04.01 N 346)

15. Տեսուչին տրվում է նրա ծառայողական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (վկայական):

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

(Վերնագիրը փոփ. 25.04.01 N 346)

16. Տեսչության գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(16-րդ կետը փոփ. 25.04.01 N 346)

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 8-ի N 250 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 26.12.02 N 2161-Ն)

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 8-ի N 250 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնապահության պետական տեսչությունը (այսուհետև` տեսչություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 27-ի «Ագրարային պետական տեսչություններ ստեղծելու մասին» N 392 որոշմամբ:

2. Տեսչությունն իր իրավասության սահմաններում կոչված է վերահսկելու ագրարային կանոնների և անասնապահության ոլորտի գործունեությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի ակտերով ու օրենքով նախատեսված դեպքերում` այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարումը:

3. Տեսչության գործունեությունը կարգավորվում է «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

Սույն կանոնադրության գործողությունը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսուչների վրա:

Տեսչությունը իր վերահսկողական գործունեությունն իրականացնում է ագրարային պետական տեսուչի (այսուհետև` տեսուչ) միջոցով:

(3-րդ կետը փոփ. 25.04.01 N 346) 

4. Տեսչության կազմում կարող են գործել ահազանգման կետեր, հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:

5. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և դրոշմակնիք:

(5-րդ կետը խմբ. 25.04.01 N 346) 

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 25.04.01 N 346)

7. Տեսուչների թիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(7-րդ կետը խմբ. 25.04.01 N 346) 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

8. Տեսչությունը վերահսկողություն է իրականացնում`

ա) անասնաբուժական ծառայության, անասնապահության ու տոհմային գործի վարման.

բ) մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանության.

գ) կենդանիների (թռչունների, ձկների, մեղուների, գազանների և այլն) վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխման և վերացման.

դ) անասնապահական մթերքների և հումքի արտադրության, փոխադրման պահպանման ու իրացման.

ե) անասնաբուժական դեղամիջոցների, ախտահանիչ նյութերի փոխադրման, պահպանման, օգտագործման ու ոչնչացման.

զ) կարանտին հիվանդությունների և այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխարգելող միջոցառումների իրականացման ուղղություններով:

III. ՏԵՍՈՒՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

9. Տեսուչն իրավունք ունի`

ա) կատարելու տեսչական ստուգումներ` անասնապահության ոլորտի ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) և քաղաքացիների արտադրական տարածքներում, ինչպես նաև արտադրական և պահեստային շինություններում.

բ) պահանջելու անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ ու այլ տեղեկություններ և վերցնելու փորձանմուշ.

գ) տալու պարտադիր կատարման համար ցուցումներ` ագրարային կանոնների բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով և հետևելու դրանց կատարմանը.

դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակելու վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու պետական մարմիններ ներկայացնելու հաղորդումներ` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

10. Տեսուչը պարտավոր է`

ա) վերահսկել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից ագրարային կանոնների պահանջների կատարումը.

բ) ագրարային կանոնների խախտումների դեպքում կազմել արձանագրություն և կիրառել օրենքով սահմանված ներգործության միջոցներ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր հայտնաբերելիս համապատասխան մարմիններ ներկայացնել հաղորդումներ.

դ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև քաղաքացիների առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

ե) պահպանել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների` օրենքով սահմանված իրավունքները.

զ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների բնականոն աշխատանքը.

է) իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել տեղեկանքներ ագրարային կանոնների խախտումների հետևանքով պատճառված վնասի չափի վերաբերյալ:

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

(Վերնագիրը փոփ. 25.04.01 N 346) 

11. Տեսչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

Տեսչության պետն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անասնապահության գլխավոր պետական տեսուչ:

(11-րդ կետը փոփ. 25.04.01 N 346) 

12. Տեսուչին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

(12-րդ կետը փոփ. 25.04.01 N 346) 

13. Տեսչության պետը`

ա) կազմակերպում և ղեկավարում է տեսչության գործունեությունը.

բ) ապահովում է տեսչության խնդիրների ու գործառույթների իրականացումը և կատարում պարտականությունների բաշխում տեսուչների միջև.

գ) ապահովում է քաղաքացիների դիմումների, գանգատների, առաջարկությունների քննարկումը.

դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(13-րդ կետը փոփ. 25.04.01 N 346) 

14. Ագրարային կանոնների խախտման դեպքում տեսուչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է արձանագրություն` հատուկ համարակալված պաշտոնաթերթի վրա:

15. Տեսուչին տրվում է նրա ծառայողական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (վկայական):

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

(Վերնագիրը փոփ. 25.04.01 N 346) 

16. Տեսչության գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(16-րդ կետը փոփ. 25.04.01 N 346) 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հուլիսի 8-ի N 250 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը (այսուհետև` տեսչություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 27-ի «Ագրարային պետական տեսչություններ ստեղծելու մասին» N 392 որոշմամբ:

2. Տեսչությունն իր իրավասության սահմաններում կոչված է վերահսկելու ագրարային կանոնների և գյուղատնտեսության մեքենայացման ոլորտի գործունեությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի ակտերով ու օրենքով նախատեսված դեպքերում` այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարումը:

3. Տեսչության գործունեությունը կարգավորվում է «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

Սույն կանոնադրության գործողությունը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսուչների վրա:

Տեսչությունը իր վերահսկողական գործունեությունն իրականացնում է ագրարային պետական տեսուչի (այսուհետև` տեսուչ) միջոցով:

(3-րդ կետը փոփ. 25.04.01 N 346) 

4. Տեսչության կազմում կարող են գործել ահազանգման կետեր, հենակետեր, լաբորատորիաներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:

5. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և դրոշմակնիք:

(5-րդ կետը խմբ. 25.04.01 N 346) 

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 25.04.01 N 346) 

7. Տեսուչների թիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(7-րդ կետը խմբ. 25.04.01 N 346) 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

8. Տեսչությունը վերահսկողություն է իրականացնում`

ա) տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցանքների պետական հաշվառման ու միասնական համարանիշերի ապահովման.

բ) տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների վարման իրավունքի փաստաթղթերի ապահովման.

գ) գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների ու գործիքների տեխնիկական վիճակի և շահագործման կանոնների պահանջների կատարման ուղղություններով:

III. ՏԵՍՈՒՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

9. Տեսուչն իրավունք ունի`

ա) կատարելու տեսչական ստուգումներ ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) և քաղաքացիների արտադրական տարածքներում, ինչպես նաև արտադրական և պահեստային շինություններում.

բ) պահանջելու անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ ու այլ տեղեկություններ և վերցնելու փորձանմուշ.

գ) տալու պարտադիր կատարման համար ցուցումներ` ագրարային կանոնների բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով և հետևելու դրանց կատարմանը.

դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակելու վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու պետական մարմիններ ներկայացնելու հաղորդումներ` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

10. Տեսուչը պարտավոր է`

ա) վերահսկել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից ագրարային կանոնների պահանջների կատարումը.

բ) ագրարային կանոնների խախտումների դեպքում կազմել արձանագրություն և կիրառել օրենքով սահմանված ներգործության միջոցներ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր հայտնաբերելիս համապատասխան մարմիններ ներկայացնել հաղորդումներ.

դ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև քաղաքացիների առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

ե) պահպանել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների` օրենքով սահմանված իրավունքները.

զ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների բնականոն աշխատանքը.

է) իրավասու պետական մարմինների պահանջով ներկայացնել տեղեկանքներ ագրարային կանոնների խախտումների հետևանքով պատճառված վնասի չափի վերաբերյալ:

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

(Վերնագիրը փոփ. 25.04.01 N 346) 

11. Տեսչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:

Տեսչության պետն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի գլխավոր պետական տեսուչ: