Գլխավոր տեղեկություն
Номер
N 867
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (07.09.2002-17.05.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.17/25(200) Հոդ.605
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.06.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2002
Дата вступления в силу
27.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2002 թվականի N 867
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության իրականացման լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության իրականացման լիցենզիայի ձևերը (NN 1 և 2 ձևերը կցվում են).

գ) Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը (կցվում է).

դ) Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևերը (NN 1 և 2 ձևերը կցվում են).

ե) Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգը (կցվում է).

զ) Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի ձևերը (NN 1 և 2 ձևերը կցվում են).

է) Հայաստանի Հանրապետությունում բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը (կցվում է).

ը) Հայաստանի Հանրապետություն բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի ձևերը (NN 1 և 2 ձևերը կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման մասին» N 36, հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 188, 1997 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի N 36 և հունիսի 24-ի N 188 որոշումների մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 59 և 1998 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական եղանակով դեղերի արտադրության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 616 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորման ենթակա դեղերի արտադրության իրականացման (այսուհետև` դեղերի արտադրություն) լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) պահանջների:

2. Դեղերի արտադրության համար լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով, անժամկետ:

3. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

4. Բարդ լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 30 օրվա ընթացքում:

5. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

6. Իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող դեղերի արտադրությունը պետք է համապատասխանի պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) պահանջներին: Սույն կետի պահանջները գործող արտադրությունների վրա տարածվում են 2005 թվականի հունվարի 1-ից:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության, բարքերի, անվտանգության ու պաշտպանության նպատակով դեղերի արտադրության համար սահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:

Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում դեղերի արտադրությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

8. Հայտատուն դեղերի արտադրության լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (NN 1 և 2 ձևերը կցվում են)` նշելով`

իրավաբանական անձը` անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

անհատ ձեռնարկատերը` անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և մասնագիտական գործունեության իրականացման վայրը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը,

գ) տեղեկանք լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասին` ըստ արտադրվող դեղաձևի, որը կազմակերպությունը պատրաստ է արտադրել, ինչպես նաև այն դեղերի ցանկը, որոնք արտադրվում են կամ նախատեսվում է արտադրել,

դ) տեղեկանք (տեղեկանքներ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից սարքավորումների հսկողության մասին` «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան,

ե) իրավասու մարմնի կողմից տրված եզրակացությունը դեղերի որակն ապահովող հիմնական տեխնոլոգիական պրոցեսների նկարագրության, արտադրության տեխնիկական հագեցվածության, արտադրության կառուցվածքի գործառնական ստորաբաժանումների, արտադրության և որակի հսկման կազմակերպման փորձաքննության մասին,

զ) կազմակերպության` դեղերի արտադրության նախկին լիցենզիաների պատճենները,

է) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ը) լիցենզավորվող տարածքի սեփականության վկայականի կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:

9. «ԴԵղերի արտադրություն» գործունեության լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է լիցենզավորող մարմնի կողմից` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

10. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

11. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

դ) օրենքով և սույն կարգով նախատեսված այլ դեպքերում:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867 որոշմամբ

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - X X - 0 0 0 0 0 0

 

Տրված` _____ ____________ 200  թ.

 

Գործունեության տեսակը _________________________________________________

__________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _______________________________ _________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը

_______________________________________     
(հասցեն)

________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

____________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867 որոշմամբ

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ա - X X - 0 0 0 0 0 0

 

Տրված` _____ ____________ 200  թ.

 

Գործունեության տեսակը _________________________________________________

__________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը _____________ __________________________________________________________________ __________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը

_______________________________________      
(հասցեն)

__________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

____________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

Ձև N 1

 

ՀՀ առողջապահության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի
նախագահ ____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________ ին

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ____________________________ __________________________________________________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը __________________________________________ __________________________________________________________________


3. Իրավաբանական հասցեն _________________________________________________

 

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը _____________________ ___________________________________________________________________

5. Գործունեության տեսակը (որին հավակնում է կազմակերպությունը) ___________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1. Կանոնադրության պատճենը

2. Պետական ռեգիստրի վկայականի պատճենը

3. Սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

4. Փորձաքննության եզրակացություն` տրված իրավասու մարմնի կողմից

5. Տեղեկանք տեխնիկական հագեցվածության մասին

6. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

______________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ __________ 200  թ.

 

Կ.Տ.

Ձև N 2

 

ՀՀ առողջապահության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի
նախագահ ____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________ ին

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը ___________________________ __________________________________________________________________

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը _______________________________________

__________________________________________________________________


3. Անձնագիրը

_______________________________________________________   
(սերիան և համարը)


4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը ____________________ __________________________________________________________________

5. Գործունեության տեսակը (որին հավակնում է անհատ ձեռնարկատերը) __________________________________________________________________

 

Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1. Պետական ռեգիստրի վկայականի պատճենը

2. Սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

3. Փորձաքննության եզրակացություն` տրված իրավասու մարմնի կողմից

4. Տեղեկանք տեխնիկական հագեցվածության մասին

5. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

______________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ __________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորման ենթակա դեղատնային գործունեության իրականացման (այսուհետև` դեղատնային գործունեություն) լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) պահանջների:

2. Դեղատնային գործունեության համար լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով և անժամկետ: Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

3. Բարդ լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում դեղատնային գործունեությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության համար պահանջվում է մասնագիտական որակավորման ստուգում:

5. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

6. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

7. Սույն կարգը չի տարածվում ներհիվանդանոցային դեղատների գործունեության վրա, որոնք իրականացնում են դեղերի պատրաստում, պատրաստի դեղերի ստացում ու բաշխում հիվանդներին:

8. Հայտատուն դեղատնային գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (NN 1 և 2 ձևերը կցվում են)` նշելով`

իրավաբանական անձը` անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության և մասնագիտական գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը,

գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

դ) լիցենզավորվող տարածքի սեփականության վկայականի կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:

9. Բացի նշված փաստաթղթերից, հայտատուն ներկայացնում է նաև տեղեկանք (ձևը կցվում է) անհրաժեշտ տարածքների և տեխնոլոգիական հագեցվածության մասին, որը սահմանված է սույն կարգի II բաժնում:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին,

գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ,

դ) օրենքով և սույն կարգով նախատեսված այլ դեպքերում:

11. «Դեղատնային գործունեություն» գործունեության լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է լիցենզավորող մարմնի կողմից` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

12. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

II. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության, բարքերի անվտանգության և պաշտպանության նպատակով դեղատնային գործունեության համար սահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:

14. Դեղատնային գործունեությունն իրականացվում է դեղատներում կամ դեղատնային կրպակներում:

15. Դեղատնային գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն պետական ուսումնական հաստատություն կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված դեղագետներ ու դեղագործներ:

16. Դեղերի պատրաստման համար դեղատունը պետք է ունենա հետևյալ անհրաժեշտ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը`

ասիստենտական սեղան,

չորացման պահարան,

թորած ջրի ստացման սարք,

ռեֆրակտոմետր,

հեղուկ դեղորայքի լցաբաժանման սարք,

հեղուկների չափիչ ամանեղեն,

օդի խոնավությունը որոշող սարք,

տաքացուցիչ` ջերմակայունարարով,

լաբորատոր ամանեղեն,

հավանգ,

կշեռքներ և կշռաքարեր` դեղանյութի կշռման համար,

տեխնիկական լաբորատոր կշեռք,

շտանգլասների հավաքածու,

դեղերի և դեղանյութերի պտտարան-պահարաններ,

սառնարան,

երկաթե պահարան,

ջերմաչափեր:

17. Դեղատան և դեղատնային կրպակի առևտրի սրահում պետք է լինեն ցուցադրման սեղաններ, ցուցապահարաններ, փակ պահարաններ, վաճառասեղան, սառնարան, ջերմաչափ, հեռախոս, նորմալ լուսավորվածություն` երեկոյան ժամերին աշխատանքը կազմակերպելու համար:

(17-րդ կետը փոփ. 01.08.02 N 1178-Ն)

18. Դեղատան և դեղատնային կրպակի սպասասրահում պետք է փակցված լինեն առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը, տեղեկատու դեղատների հեռախոսահամարները, սպասարկող դեղագետի կամ դեղագործի անունը, ազգանունը:

19. Դեղատան պահեստը պետք է կահավորված լինի փակ պահարաններով, վիրակապական և ռետինե ապրանքների համար պետք է ունենա առանձին պահարաններ ու խոնավաչափ:

20. Դեղատան և դեղատնային կրպակի գրասենյակում, հանգստի սենյակում պետք է տեղադրված լինեն գրասեղան, աթոռներ, հայելի, հագուստի պահարան (անձնական և աշխատանքային հագուստը պետք է միմյանցից մեկուսացված լինեն):

21. Դեղատներում և դեղատնային կրպակներում պետք է լինեն դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը, դեղագրքեր, դեղագիտական-տեղեկատվական ձեռնարկներ:

22. Հայաստանի Հանրապետությունում դեղատների և դեղատնային կրպակների տարածքների հետևյալ թույլատրելի նվազագույն չափերն են`

ա) դեղատուն`

առևտրի սրահ` 8 քառ. մ,

սպասասրահ` 10 քառ. մ,

դեղերի ստերիլիզացման սենյակ` 10 քառ. մ,

դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման բաժին` 7 քառ. մ,

ասիստենտական սենյակ` 8 քառ. մ,

փաթեթավորման սենյակ` 4 քառ. մ,

ստերիլ դեղերի պատրաստման սենյակ` 10 քառ. մ,

լվացարան` 2 քառ. մ,

ամանեղենի մանրէազերծման սենյակ` 6 քառ. մ,

պահեստ` 15 քառ. մ,

շշերի պահպանման սենյակ` 6 քառ. մ,

դեղափոշիների պահպանման սենյակ` 8 քառ. մ,

գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քառ. մ,

տնտեսական ապրանքների պահպանման սենյակ` 2 քառ. մ,

սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մ,

Ընդամենը` 106 քառ. մ:

Եթե հայտատուն լիցենզիա ստանալու մասին հայտում նշում է, որ չի պատրաստելու ստերիլ դեղեր, ապա նշված տարածքներից հանվում են դեղերի ստերիլիզացման և ստերիլ դեղերի պատրաստման սենյակների համար նախատեսված տարածքները.

բ) դեղատնային կրպակ`

առևտրի սրահ` 8 քառ. մ,

սպասասրահ` 10 քառ. մ,

գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քառ. մ,

սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մ,

Ընդամենը` 28 քառ. մ:

Բժշկական հաստատությունների, վարչական շենքերի, մետրոների, օդանավակայանների, երկաթուղային և ավտոկայարանների սպասասրահներում տեղադրվող դեղատնային կրպակների համար առանձին սպասասրահ ու սանհանգույց ունենալը պարտադիր չէ, եթե նշված սպասասրահներում կան ընդհանուր օգտագործման սանհանգույց և սպասասրահ:

(22-րդ կետը լրաց. 01.08.02 N 1178-Ն)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867 որոշմամբ

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա   Կ - X X - 0 0 0 0 0 0

 

Տրված` _____ ____________ 200  թ.

 

Գործունեության տեսակը _________________________________________________

__________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ________________________________ _________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը

_______________________________________    
(հասցեն)

________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

____________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867 որոշմամբ

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ա - X X - 0 0 0 0 0 0

 

Տրված` _____ ____________ 200  թ.

 

Գործունեության տեսակը __________________________________________________

__________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը ______________ __________________________________________________________________ __________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը

_______________________________________
(հասցեն)

__________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

____________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

Ձև N 1

 

ՀՀ առողջապահության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի
նախագահ ____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________ ին

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ____________________________ _________________________________________________________________

 

2. Կազմակերպական-իրավական ձևը __________________________________________ _________________________________________________________________

 

3. Իրավաբանական հասցեն ________________________________________________

 

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը _____________________ __________________________________________________________________

 

5. Գործունեության տեսակը (որին հավակնում է կազմակերպությունը) ______________________ __________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1. Կանոնադրության պատճենը

2. Պետական ռեգիստրի վկայականի պատճենը

3. Սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

4. Տեղեկանք տեխնոլոգիական հագեցվածության մասին

5. Տեղեկանք տարածքի մասին

6. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

______________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ __________ 200  թ.

 

Կ.Տ.

Ձև N 2

 

ՀՀ առողջապահության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի
նախագահ ____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________ ին

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը __________________________ __________________________________________________________________

 

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը _______________________________________

__________________________________________________________________

 

3. Անձնագիրը

_______________________________________________________    
(սերիան և համարը)

 

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը ____________________ __________________________________________________________________

 

5. Գործունեության տեսակը (որին հավակնում է անհատ ձեռնարկատերը) __________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1. Պետական ռեգիստրի վկայականի պատճենը

2. Սեփականության կամ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել)

3. Տեղեկանք տեխնիկական հագեցվածության մասին

4. Տեղեկանք տարածքի մասին

5. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը 

հաստատում եմ`

______________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ __________ 200  թ.

 

Կ.Տ.

Ձև

ՀՀ առողջապահության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի
նախագահ ____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________ ին

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Տարածքները

Մակերեսը (քառ. մ)

Հագեցվածությունը

       

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

______________________________________________________
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ___________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման (այսուհետև` բժշկական օգնություն և սպասարկում) լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) պահանջների:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության լիցենզավորման ենթակա են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը:

3. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով և անժամկետ:

Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

4. Բարդ լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:

5. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար սույն կարգով տրված լիցենզիաները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

6. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (NN 1 և 2 ձևերը կցվում են)` նշելով`

իրավաբանական անձը` անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության վայրը,

բ) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով).

գ) տեղեկանք առողջապահության բնագավառում տվյալ գործունեության համար անհրաժեշտ համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող կադրերով (համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմ), հետբուհական կրթության վկայականների պատճենները) և բժշկական սարքավորումներով ապահովվածության մասին (N 1 ձևը կցվում է).

դ) տեղեկանք բուժհաստատության կառուցվածքի և գործառնական ստորաբաժանումների մասին (N 2 ձևը կցվում է).

ե) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

7. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձը պարտավոր է պահպանել օրենքով և սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետով ամրագրված պարտադիր պահանջներն ու պայմանները:

8. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867 որոշմամբ

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - X X - 0 0 0 0 0 0

 

Տրված` _____ ____________ 200  թ.

 

Բժշկական օգնության և սպասարկման տեսակը ___________________________________ __________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________ __________________________________________________________________

 

Բժշկական օգնության և սպասարկման ձևը

_____________________________________
(արտահիվանդանոցային, հիվանդանոցային)

__________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը ___________________________________________ __________________________________________________________________

__________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

____________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867 որոշմամբ

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ա - X X - 0 0 0 0 0 0

 

Տրված` _____ ____________ 200  թ.

 

Բժշկական օգնության և սպասարկման տեսակը ___________________________________ __________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

Բժշկական օգնության և սպասարկման ձևը

_____________________________________
(արտահիվանդանոցային, հիվանդանոցային)

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը __________________________ __________________________________________________________________

__________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

____________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

Ձև N 1

 

ՀՀ առողջապահության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի
նախագահ ____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________ ին

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ____________________________ __________________________________________________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը __________________________________________

3. Իրավաբանական հասցեն _________________________________________________

4. Գործունեության տեսակը (որին հավակնում է կազմակերպությունը) _____________________ __________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1. Կանոնադրության պատճենը

2. Պետական ռեգիստրի վկայականի պատճենը

3. Տեղեկանք բժշկական սարքավորումների մասին

4. Տեղեկանք բուժկազմակերպության կառուցվածքի գործառնական ստորաբաժանումների մասին

5. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

______________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ___________ 200  թ.

 

Կ.Տ.

Ձև N 2

 

ՀՀ առողջապահության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի
նախագահ ____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________ ին

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը __________________________ __________________________________________________________________

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը _______________________________________ __________________________________________________________________

3. Անձնագիրը

_______________________________________________________
(սերիան և համարը)

4. Գործունեության տեսակը (որին հավակնում է անհատ ձեռնարկատերը) ____________________ __________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1. Պետական ռեգիստրի վկայականի պատճենը

2. Տեղեկանք բժշկական սարքավորումների մասին

3. Տեղեկանք բուժկազմակերպության կառուցվածքի գործառնական ստորաբաժանումների մասին

4. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

______________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ___________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բուժհաստատության անվանումը ____________________________________________

Ըստ բաժինների` բժշկական սարքավորումների հագեցվածությունը _______________________ __________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

_____ __________ 200  թ.

__________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բուժհաստատության անվանումը ___________________________________________

 

Բուժհաստատության գործառնական ստորաբաժանումները`

 

1. _______________________________________________________________

 

2. _______________________________________________________________

 

3. _______________________________________________________________

 

4. _______________________________________________________________

 

5. _______________________________________________________________ 

 

_____ __________ 200  թ.

__________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի (այսուհետև` բժշկական կրթական ծրագրեր) իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) պահանջների:

2. Բժշկական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա է:

3. Լիցենզիա տալու, լիցենզիան վերաձևակերպելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

4. Լիցենզիան տրվում է անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության ու բարքերի անվտանգության և պաշտպանության նպատակով բժշկական կրթական ծրագրերի իրականացման համար սահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:

6. Բժշկական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան տրվում է սույն բաժնով նախատեսված պարտադիր պահանջներին և պայմաններին համապատասխանության դեպքում:

7. Բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմը պետք է բավարարի հետևյալ պահանջները`

ա) պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50 տոկոսը պետք է լինի ուսումնական հաստատության հիմնական հաստիքային աշխատող,

բ) բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50 տոկոսը պետք է ունենա գիտական աստիճան կամ գիտական կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության գծով` 3-ը` մասնագիտական առարկաներից:

8. Բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները պետք է ունենան սահմանված պահանջներին համապատասխանող ուսումնալաբորատոր բազա` հագեցված անհրաժեշտ նյութերով, չափիչ-ստուգող սարքերով, սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով, և կենդանանոց (վիվարիում):

9. Բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները պետք է ապահովված լինեն ուսումնական ու տեղեկատվական գրականությամբ: ՈՒսումնական հաստատությունում գրադարանի բացակայության դեպքում ներկայացվում է մասնագիտական գրականությամբ հագեցված գրադարանից օգտվելու նպատակով կնքված պայմանագիր:

10. Բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները լիցենզավորված բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպություններում պետք է ունենան կլինիկական և արտադրական ուսումնական բազա:

11. Բժշկական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) բժշկական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտը (NN 1 և 2 ձևերը կցվում են), որտեղ նշվում են`

կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և իրավաբանական հասցեն,

կրթական գործունեության տեսակները և կրթության ձևը (առկա, հեռակա, դրսեկություն)` ըստ կրթության որակավորման աստիճանների,

մասնագիտությունների, լրացուցիչ կրթական ծրագրերի ցանկը.

բ) կանոնադրության պատճենը.

գ) պետական գրանցման վկայականի պատճենը.

դ) տեղեկանքներ (NN 1 և 2 ձևերը կցվում են)`

կրթական գործունեության իրականացման տարածքների,

գիտամանկավարժական կադրերի,

հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի,

լաբորատոր բազայի և ուսումնական տարածքի,

ուսումնամեթոդական ապահովման,

գրադարանային-տեղեկատվական բազայի,

բժշկական ուսումնական պրակտիկայի բազայի մասին.

ե) տեղեկանք ուսանողների առավելագույն թվի մասին և ուսանողների ընդունելության ու ավարտական քննությունների հանձնման կարգերը:

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով:

12. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին,

գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ,

դ) օրենքով և սույն կարգով նախատեսված այլ դեպքերում:

13. Լիցենզիան տրվում է սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:

14. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867 որոշմամբ

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - X X - 0 0 0 0 0 0

 

Տրված` _____ ____________ 200  թ.

 

 

Գործունեության տեսակը _________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

____________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 29-ի N 867 որոշմամբ

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_951

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ա - X X - 0 0 0 0 0 0

 

Տրված` _____ ____________ 200  թ.

 

Գործունեության տեսակը _________________________________________________ __________________________________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը _____________ __________________________________________________________________

__________________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

____________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

Ձև N 1

 

ՀՀ առողջապահության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի
նախագահ ____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________ ին

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ____________________________ __________________________________________________________________

 

2. Կազմակերպական-իրավական ձևը ___________________________________________ __________________________________________________________________

 

3. Իրավաբանական հասցեն _________________________________________________

 

4. Կրթական գործունեության տեսակը (որին հավակնում է կազմակերպությունը) _____________ __________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1. Կանոնադրության պատճենը

2. Պետական ռեգիստրի վկայականի պատճենը

3. Տեղեկանք գիտամանկավարժական կադրերի մասին

4. Տեղեկանք կրթական գործունեության իրականացման տարածքների մասին

5. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

______________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ___________ 200  թ.

 

Կ.Տ.

Ձև N 2

 

ՀՀ առողջապահության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի
նախագահ ____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________ ին

 

Հ Ա Յ Տ

 

լիցենզիա ստանալու մասին

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը __________________________ __________________________________________________________________

 

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը _______________________________________ __________________________________________________________________

 

3. Անձնագիրը

_______________________________________________________
(սերիան և համարը)

 

4. Գործունեության տեսակը (որին հավակնում է անհատ ձեռնարկատերը) ___________________ __________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

1. Պետական ռեգիստրի վկայականի պատճենը

2. Տեղեկանք գիտամանկավարժական կադրերի մասին

3. Տեղեկանք կրթական գործունեության իրականացման տարածքների մասին

4. Պետական տուրքի վճարման անդորրագիրը

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

______________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ___________ 200  թ.

 

Կ.Տ.

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Տարածքի անվանումը

Տարածքի նկատմամբ իրավունքը

Թիվը
(հատ)

Ընդհանուր մակերեսը (քառ. մ)

Լսարաններ

այդ թվում`

 

 

 

դասախոսությունների համար

 

 

 

գործնական, սեմինար պարապմունքների համար

 

 

 

Լաբորատորիաներ

 

 

 

Համակարգչային սենյակներ

 

 

 

Գրադարան

այդ թվում`

 

 

 

գրապահոց

 

 

 

ընթերցասրահներ

 

 

 

Վարչական

 

 

 

Օժանդակ

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

______________________________________________________
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ___________ 200  թ.

 

Կ.Տ.

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

գիտամանկավարժական կադրերի մասին

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը

Աստիճանը

Գիտական կոչումը

Պաշտոնը

Հաստիքը

որակավորման

գիտական

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ`

______________________________________________________
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ___________ 200  թ.

 

Կ.Տ.