«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2005 թվականի N 2043-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում և Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների համար, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, շենքեր գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել մինչև 1,400.0 հազ. եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր» հոդվածով), այդ թվում`
ա) Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար շենք գնելու նպատակով` մինչև 600.0 հազ. եվրոյին համարժեք դրամ,
բ) Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար շենք գնելու նպատակով` մինչև 800.0 հազ. եվրոյին համարժեք դրամ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետին համապատասխան հատկացվելիք գումարները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում և Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների համար` որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն գնվող շենքերի առուվաճառքի պայմանագրերի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. դեկտեմբերի 5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.11.2006, N 1625-Ա | 23.11.2006, N 2043-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|