Գլխավոր տեղեկություն
Номер
N 10
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.05.2001-05.12.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.11.27/17(59)
Принят
Արժեթղթերի հանձնաժողով
Дата принятия
20.11.2000
Подписан
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
20.11.2000
Дата вступления в силу
02.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.12.2001

329.0011.20.11.00

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2000 թվականի N 10
ք. Երևան

 

ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը

Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.

 

Հիմք ընդունելով Օրենքի 89 հոդվածի 3 կետով, 97 հոդվածի 1 կետով, 98 հոդվածի 4-րդ կետով հանձնաժողովին վերապահված իրավասությունը.

 

Հաշվի առնելով, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցումը կնպաստի ինքնակարգավորվող կազմակերպությունների և դրանց անդամների վերաբերյալ բավարար տեղեկատվական բազայի ստեղծմանը, ինքնակարգավորվող կազմակերպությունների և դրանց անդամների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության ապահովմանը, ինչն ուղղակիորեն բխում է արժեթղթերի շուկայի կարգավորման և ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից.

 

Համարելով, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմումով մանրամասն տեղեկատվություն պահանջելով հնարավոր կլինի առավել լիարժեք դարձնել նրանց գործունեության վերահսկողությունը, առավել արագ և արդյունավետ արձագանքել նրանց անդամների և դրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից թույլ տրված խախտումներին.

 

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.

 

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 97.1-1, 97.1-2, 97.1ա-1, 97.1բ-1, 97.1բ-2, 97.1գ-1, 97.1դ-1, 97.1ե-1, 97.1զ-1 և 98.4-1 կանոնները և դրանցով սահմանված ձևերը:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում» վերնագրի ներքո, որը Կանոնագրքի բաղկացուցիչ մասն է:
3. Սահմանել, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմումի տիտղոսաթերթը և տեղեկությունները ներառող ձևերը սահմանվում են վերոհիշյալ վերնագրի կանոններով:
4. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կանոնների պաշտոնական հրապարակումից հետո, բայց մինչև դրանց ուժի մեջ մտնելը, դիմորդ կազմակերպությունները` ինքնակարգավորվող կազմակերպություն գրանցվելու համար, կարող են հիշյալ կանոններին համապատասխան դիմում ներկայացնել Հանձնաժողովին, որի գրանցման Օրենքով սահմանված ժամկետը հաշվվում է դիմումը ներկայացնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Արժեթղթերի
 հանձնաժողովի նախագահ`

Է. Մուրադյան

 

Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում

 

Առարկան.

Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմումի (այսուհետ` դիմում) կառուցվածքը, ձևերը և դիմումում ներառվող տեղեկությունները` սահմանված սույն վերնագրի կանոններով:

 

Աղբյուրը.

Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 89 հոդվածի 3 կետով և 97 հոդվածի 1 կետով Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ և դրանց համապատասխան:

 

 

Կանոն 97.1-1. Հասկացություններ

 

(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

(1) «Գործադիր մարմին». դիմորդի կանոնադրությամբ նախատեսված ընթացիկ ղեկավարումն իրականացնող մարմին.
(2) «Այլ պաշտոնատար անձ». դիմորդի ներքին կանոններով հաստատված գործառույթներն իրականացնող կառուցվածքային միավորի ղեկավար (օրինակ` վարչության պետ, բաժնի պետ և այլն).
(3) «Արժեթուղթն ուղղակի կամ անուղղակի պատկանում է տվյալ անձին». նշանակում է տվյալ անձն արժեթղթերի սեփականատերն է, կամ որևէ գործարքի կամ համաձայնության (գրավոր կամ բանավոր, բացահայտ կամ թաքնված) ուժով իրավունք ունի տվյալ արժեթուղթը տիրապետել, օգտագործել կամ տնօրինել, բացառությամբ այն մասնագիտացված անձի, որն իր հաճախորդին ծառայություններ մատուցելու նպատակով տվյալ արժեթուղթը պահում է հաճախորդի առանձնացված հաշվում: Եթե անձը տվյալ արժեթղթի անվանատերն է և իրավունք ունի քվեարկել տվյալ արժեթղթով, ապա այդ արժեթուղթը պատկանում է ինչպես սեփականատիրոջը (ուղղակիորեն), այնպես էլ անվանատիրոջը (անուղղակիորեն):

 

Կանոն 97.1-2. Գրանցման դիմումի ձևերն ու տիտղոսաթերթը

 

(ա) Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմումը բաղկացած է սույն վերնագրի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող դիմումի տիտղոսաթերթիկից և ձևերից: Հանձնաժողովին ներկայացվող դիմումի յուրաքանչյուր էջը պետք է.

(1) ներառի դիմումի ներկայացման ամսաթիվը (օր/ամիս/տարի).
(2) վավերացված լինի դիմորդի լիազորված անձի ստորագրությամբ (ստորագրությունը կապույտ գույնով գրող գրիչով) և դիմորդի կնիքով.
(3) լինի համարակալված (էջերը կարված և կնքված այնպես, որ ապահովվի ընթեռնելիությունը).
(4) լրացված լինի A-4 չափսի սպիտակ թղթի վրա, հայերեն լեզվով, սև գույնի «Թայմզ Արմենիան» համակարգչային տառատեսակով, հիմնական տեքստը` 10-12 չափով:

Գրանցման դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացվում 8 օրինակից (2 բնօրինակ, 6 պատճեն):

 

(բ) Դիմումի տիտղոսաթերթը պետք է ներառի.

(1) տիտղոսաթերթի անվանումը` «Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում».
(2) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության տեսակը.
(3) սույն վերնագրի 97.1ա-1 կանոնով սահմանված տեղեկություններ դիմորդի ինքնության գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ.
(4) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
(5) դիմորդի լիազորված անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
(6) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում են, որ դրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը»:

 

(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1-2(բ) ձևին համապատասխան:

 (97.1-2-րդ կանոնը լրաց. 30.01.01 N 007/01)

 

Կանոն 97.1ա-1. Դիմորդի ինքնությունն ու գտնվելու վայրը

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի ինքնության և գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ.

(1) դիմորդի անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով անվանումներ, ապա նաև դրանք).
(2) դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).
(3) դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի):

 

Կանոն 97.1բ-1. Դիմորդի անդամները

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկություններն ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող մասնագիտացված անձանց վերաբերյալ.

(1) անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).
(2) գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).
(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի).
(4) մասնագիտական գործունեության լիցենզիայի համարը և տրման ամսաթիվը.
(5) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, բաժնային արժեթղթերի դասը և սեփականատերերի թիվը.
(6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային արժեթղթերի քանակը և դասը:

 

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1բ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1բ-2. Դիմորդի ղեկավարները

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի դիտորդ խորհրդի անդամների և նախագահի, գործադիր տնօրենի (գործադիր մարմնի անդամների), վերահսկիչ ծառայության ղեկավարի, անդամների կամ այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ.

(1) 3x4 չափսի լուսանկար.
(2) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է.
(3) սեռը.
(4) ծննդյան ամսաթիվը` թվերով (օր/ամիս/տարի).
(5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջան, նահանգ կամ այլ), քաղաքը (ավան կամ գյուղ).
(6) քաղաքացիությունը երկրի անվանմամբ.
(7) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ խնամարկյալների) անունն ու ազգանունը.
(8) անձնագրի (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթղթի, անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը.
(9) հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին), կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).
(10) զբաղեցրած պաշտոնը, իրավասությունների և պարտականությունների մանրամասն նկարագիրը.
(11) կրթությունը` նշելով ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, ուսման ժամկետը և ուսման արդյունքում ստացված մասնագիտությունը (որակավորումը), կոչումը և դրանք հավաստող փաստաթղթերի անվանումը, տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի), համարը և սերիան.
(12) մասնագիտական որակավորումը (առկայության դեպքում), մասնագիտական որակավորման հավաստագրի համարը և տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի).
(13) աշխատանքային փորձը վերջին 3 (երեք) տարիների ընթացքում, նշելով կազմակերպության և ստորաբաժանման անվանումը, գտնվելու վայրը, զբաղեցրած պաշտոնը և պարտականությունների համառոտ նկարագրությունը, աշխատանքի ժամկետները, աշխատանքից ազատվելու պատճառները.
(14) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվածության վերաբերյալ (առկայության դեպքում).
(15) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).
(16) ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող այլ կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).
(17) Օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով մասնագիտական որակավորումից զրկվելու վերաբերյալ (առկայության դեպքում).
(18) հարուցված որևէ քրեական գործի, ինչպես նաև Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար հարուցված վարչական գործի վերաբերյալ (առկայության դեպքում).
(19) դիմորդի այն արժեթղթերի դասը և քանակը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են տվյալ անձին.
(20) եթե տվյալ անձը հանդիսանում է որևէ հաշվետու թողարկողի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան), բանկի կամ ապահովագրական ընկերության բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր, ապա տվյալ հաշվետու թողարկողի, բանկի կամ ապահովագրական ընկերության անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը.
(21) եթե տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ մասնագիտացված անձի (պետական գրանցման երկրի օրենսդրության համապատասխան) բաժնային արժեթուղթ, ապա տվյալ մասնագիտացված անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք), գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), պետական գրանցման երկիրը, տվյալ անձին պատկանող բաժնային արժեթղթի դասը և քանակը:

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1բ-2 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1գ-1. Դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում

 

(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկություններն այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնցում դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ դասի բաժնային արժեթուղթ կամ որևէ այլ մասնակցություն.

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).
(2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).
(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի).
(4) տվյալ անձի գործունեության տեսակները, տալով դրանց նկարագիրը.
(5) տվյալ անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը.
(6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային արժեթղթերի դասը և քանակը:

 

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1գ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1դ-1. Դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները

 

(ա) Դիմումում ներառվում են դիմորդի կապիտալի և ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) ակտիվների վերաբերյալ.

(Ա) հիմնական միջոցների մեծություն (I բաժին, տող 010).

(Բ) ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մեծություն (I բաժին, տող 020).

(Գ) ոչ նյութական ակտիվների (ներառյալ գուդվիլը) մեծություն (I բաժին, տող 040).

(Դ) ոչ ընթացիկ ակտիվների մեծություն (I բաժնի հանրագումար, տող 120).

(Ե) ընթացիկ ֆինանսական ներդրումների մեծություն (II բաժին, տող 230).

(Զ) դրամական միջոցների մեծություն (II բաժին, տող 240).

(Է) դրամական միջոցների համարժեքների մեծություն (II բաժին, տող 250).

(Ը) ընթացիկ ակտիվների մեծություն (II բաժնի հանրագումար, տող 270).

(2) պասիվների վերաբերյալ.

(Ա) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեծություն (III բաժին, տող 290).

(Բ) սեփական կապիտալի մեծություն (III բաժնի հանրագումար, տող 350).

(Գ) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների մեծություն (IV բաժին, տող 360).

(Դ) ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորությունների մեծություն (IV բաժին, տող 370).

(Ե) ոչ ընթացիկ պարտավորությունների մեծություն (IV բաժնի հանրագումար, տող 400).

(Զ) կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների մեծություն (V բաժին, տող 410).

(Է) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մասի մեծություն (V բաժին, տող 420).

(Ը) հիմնադիրներին կարճաժամկետ կրեդիտորական պարտքի մեծություն (V բաժին, տող 500).

(Թ) նպատակային ֆինանսավորումների և մուտքերի մեծություն (պասիվների 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ ենթաբաժինների հանրագումար, տող 510).

(Ժ) ընթացիկ պարտավորությունների մեծություն (V բաժնի հանրագումար, տող 540):

 

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները պետք է դիմումում բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին (ՀՀՀՀՍ), ՀՀ ֆինանսների նախարարության 19.07.99 թ. թիվ 263 հրամանով հաստատված հաշվային պլանին և ՀՀ ֆինանսների նախարարության 20.12.99 թ. թիվ 433 հրամանով հաստատված ֆինանսական հաշվետվությունների ձևերին համապատասխան:

 

(գ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1դ-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1ե-1. Դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը

 

(ա) Դիմումում ներառվում են դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքի, դրա պայմանների և հագեցվածության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

(1) այն հասցեները, որտեղ դիմորդն իրականացնելու է իր գործունեությունը, տարածքի նկարագրությունը (մակերեսը).
(2) տարածքը այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում տարածքի օգտագործման ժամկետը և դրա դադարեցման պայմանները.
(3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներքին հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների անվտանգ պահպանության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված` օգտագործվող սարքավորումների (համակարգիչներ, ազդանշանային և հակահրդեհային միջոցներ, չհրկիզվող պահարաններ և այլն) և համակարգչային ծրագրերի առկայությունը:

 

(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1ե-1 ձևին համապատասխան:

 

Կանոն 97.1զ-1. Լրացուցիչ տեղեկություններ

 

(ա) Ֆոնդային բորսա կամ կենտրոնական դեպոզիտարիա գրանցվելու համար Հանձնաժողով է ներկայացվում նաև.

(1) Ֆոնդային բորսա գրանցվելու համար` դիմորդի կողմից հաստատված կանոնները` Օրենքի 47 հոդվածի 1 կետի, 48 հոդվածի 2 կետի և 110 հոդվածի 1 կետի և դրանց հիման վրա Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներին համապատասխան.
(2) Կենտրոնական դեպոզիտարիա գրանցվելու համար` դիմորդի կողմից հաստատված կանոնները` Օրենքի 27, 112, 114, 115, 116 հոդվածների և դրանց հիման վրա Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներին համապատասխան:
 
(97.1զ-1-ին կանոնը փոփ. 01.12.00 N 13)

 

Կանոն 98.4-1. Լրացումներ դիմումում

 

(ա) Գրանցմա դիմումը բավարարելուց հետո դրանում ներառված տեղեկությունների (բացառությամբ (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունների) փոփոխման դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից` 15 օրվա ընթացքում դիմումում լրացում կատարելու նպատակով հանձնաժողովին ներկայացնել սույն վերնագրի կանոններով սահմանված այն ձևը, որը փոփոխված տեղեկություններ է ներառում: Ձևի վերևի աջ անկյունում տպագրական եղանակով նշվում է «Լրացում» բառն ու այն օրը, երբ ինքնակարգավորվող կազմակերպությունը տեղեկացել է լրացման հիմք հանդիսացող փոփոխությանը:

 

(բ) Գրանցման դիմումում ներառված հետևյալ տեղեկությունների փոփոխման դեպքում

(ա) ենթականոնով սահմանված լրացումները չեն ներկայացվում.
(1) 97.1դ-1 կանոնի համաձայն պահանջվող տեղեկությունները, բացառությամբ նույն կանոնի (ա)(2)(Ա) ենթականոնով սահմանված տեղեկությանը:
 
(98.4-1-ին կանոնը փոփ. 01.12.00 N 13)

 

Ձև 97.1-2(բ)

(Տիտղոսաթերթ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում

 

Դիմումով հայցվում է գրանցել ____________________________________________

լրիվ անվանումը

___________________________________________

 

ոչ առևտրային կազմակերպությանը որպես`

£ Ֆոնդային բորսա

£ Կենտրոնական դեպոզիտարիա

£ Այլ __________________________________________________

նշել գործունեության տեսակը

 

ինքնակարգավորվող կազմակերպություն

 

դիմորդի անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով անվանումներ, ապա նաև դրանք)_____________________________

դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս,

ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ___________________________________

դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման վկայականի կամ

դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) _____

_________________________________________________________

 

դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը______________________

 

Դիմորդի լիազորված անձ_______________________________________

                                  (անունը, ազգանունը և պաշտոնը)

 

Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

 

 

Կ.Տ.
 

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

 

___  _________  _____ թ.

 

Ձև 97.1բ-1

(դիմորդի անդամները)

 

(1) անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են

հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք)__________ _________________________________________________________

(2) գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս,

ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ___________________________________

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրանք համարժեք

վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) __________________

_________________________________________________________

(4) մասնագիտական գործունեության լիցենզիայի համարը և տրման ամսաթիվը________

(5) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, բաժնային արժեթղթերի դասը և

սեփականատերերի թիվը __________________________________________

(6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային

արժեթղթերի քանակը և դասը _______________________________________

 

 

Կ.Տ.
 

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

 

___  _________  _____ թ.

 

Ձև 97.1բ-2

(դիմորդի ղեկավարները)

 

(2) անունը, ազգանունը, հայրանունը, եթե վերջինս օգտագործվում է __

_____________________________________________

(3) սեռը _______________________________________

(4) ծննդյան ամսաթիվը` թվերով (օր/ամիս/տարի) ______________



(1)
լուսանկարը
(3x4 չափսի)
 
 

(5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջանը, նահանգը կամ այլ), քաղաքը (ավանը կամ

գյուղը) _____________________________________________________

(6) քաղաքացիությունը` երկրի անվանմամբ: Եթե անձը քաղաքացիություն չունի, ապա

լրացուցիչ նշվում է նրա հիմնական կամ մշտական բնակության վայրը _______________

(7) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ

խնամարկյալների) անունն ու ազգանունը, եթե այդպիսիք կան ___________________

(8) անձնագրի (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթղթի, անձնագրի

բացակայության դեպքում) սերիան և համարը _____________________________

(9) հասցեն (մշտական և բնակության` տվյալ պահին), կապի միջոցները (մասնավորապես`

հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) _____________________________

(10) զբաղեցրած պաշտոնը, իրավասությունների և պարտականությունների մանրամասն

նկարագիրը __________________________________________________

(11) կրթությունը

 

Ուսումնական հաստատության անվանումը

Գտնվելու վայրը

Ուսման ժամկետը

Որակավորումը, կոչումը և դրանք հավաստող փաստաթղթերի անվանումը, տրման ամսաթիվը, համարը և սերիան

       
       
       

 

(12) մասնագիտական որակավորումը (առկայության դեպքում), մասնագիտական

որակավորման հավաստագրի համարը և տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի)___________

(13) աշխատանքային փորձը վերջին 3 (երեք) տարիների ընթացքում

 

Կազմակերպության ստորաբաժանման անվանումը

Գտնվելու վայրը

Զբաղեցրած պաշտոնը և պարտականությունների համառոտ նկարագիրը

Աշխատանքի ժամկետները (թվականներով)

Աշխատանքից ազատվելու պատճառները

         
         
         

 

Կ.Տ.

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

___  _________  _____ թ.

 

(14) դատապարտվե՞լ է արդյոք դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը____________________________

 

(15) զրկվե՞լ է արդյոք մասնագիտական որակավորումից դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը____________________________

 

(16) զրկվե՞լ է արդյոք մասնագիտական որակավորումից օրենքը, դրան համապատասխան ընդունված որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) և ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող այլ կազմակերպության կանոնները խախտելու կամ դրանց խախտմամբ գործելու համար ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից զրկվելու հետևանքով

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը____________________________(17) զրկվե՞լ է արդյոք մասնագիտական որակավորումից օրենքը և դրան համապատասխան ընդունված որոշումները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը____________________________

(18) հարուցվե՞լ է արդյոք որևէ քրեական կամ արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար վարչական գործ

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը____________________________

(19) դիմորդի այն արժեթղթերի դասը և քանակը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են տվյալ անձին________________________________________

 

Կ.Տ.

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

___  _________  _____ թ.

 

(20) տեղեկություններ այն հաշվետու թողարկողի, ապահովագրական ընկերության կամ բանկի վերաբերյալ, որոնցում տվյալ անձը հանդիսանում է բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր.

 

 

անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք)

գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (այդ թվում էլեկտրոնային, մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

պետական գրանցման
երկիրը

տվյալ անձին պատկանող արժեթղթերի դասը և քանակը

1.        
2.        
3.        
4.        

 

(21) տեղեկություններ այն մասնագիտացված անձանց վերաբերյալ, որոնցում տվյալ անձը հանդիսանում է բաժնային արժեթղթերի սեփականատեր.

 

 

 

անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք)

գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (այդ թվում էլեկտրոնային, մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)

պետական գրանցման
երկիրը

տվյալ անձին պատկանող արժեթղթերի դասը և քանակը

1.        
2.        
3.        
4.        

 

Կ.Տ.

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

___  _________  _____ թ.

(97.1բ-2  ձևը փոփ. 01.12.00 N 13)

Ձև 97.1դ-1

(դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները)

ակտիվների վերաբերյալ

գումարը
(հազ. դրամ)

հիմնական միջոցներ  
ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ  
ոչ նյութական ակտիվներ (ներառյալ գուդվիլը)  
ոչ ընթացիկ ակտիվներ
 
 
ընթացիկ ֆինանսական ներդրումներ
 
 
դրամական միջոցներ
 
 
 
դրամական միջոցների համարժեքներ
 
 
 
ընթացիկ ակտիվներ
 
 

պասիվների վերաբերյալ

գումարը
(հազ. դրամ)

կանոնադրական կապիտալ

 
սեփական կապիտալ  
երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ  
ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտավորություններ  
ոչ ընթացիկ պարտավորություններ  
կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ  
երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մաս  
նպատակային ֆինանսավորումներ և մուտքեր  
հիմնադիրներին կարճաժամկետ կրեդիտորական պարտք  

ընթացիկ պարտավորություններ

 

Դիմորդի լիազորված անձ 

Կ.Տ.
 

_________________

(ստորագրություն)

 

___  _________  _____ թ.

 

Ձև 97. 1ե-1

(դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը)

 

(1) այն հասցեները, որտեղ դիմորդը իրականացնելու է իր գործունեությունը

_________________________________________________________

տարածքի նկարագրությունը (մակերես) ________________________________

 

(2) տարածքն այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում տարածքի օգտագործման

ժամկետը և դրա դադարեցման պայմանները______________________________

_________________________________________________________

 

(3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներքին հաշվառման փաստաթղթերի և

գրանցամատյանների անվտանգ պահպանման, ապահովման անհրաժեշտությամբ

պայմանավորված օգտագործվող սարքավորումները

 

- համակարգիչներ

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

- ազդանշանային համակարգ

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

- հակահրդեհային միջոցներ

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

- համակարգչային ծրագրեր

£ այո   £ ոչ               
նշել վանդակում

 

համակարգչային ծրագրերի առկայության դեպքում տալ դրանց համառոտ նկարագիրը____ _________________________________________________________

 

 

Կ.Տ.
 

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

___  _________  _____ թ.

 

Ձև 97.1գ-1

(դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում)

 

(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված

են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք)

__________________________________________________________

__________________________________________________________

(2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես`

հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) _____________________________

(3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք

վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) ___________________

(4) տվյալ անձի գործունեության տեսակները, տալով դրանց նկարագիրը _____________

(5) տվյալ անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը և բաժնային արժեթղթերի

սեփականատերերի թիվը___________________________________________

(6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող տվյալ անձի բաժնային

արժեթղթի դասը և քանակը_________________________________________

 

 

Կ.Տ.
 

Դիմորդի լիազորված անձ _________________

(ստորագրություն)            

___  _________  _____ թ.

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 նոյեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 32700131