Գլխավոր տեղեկություն
Номер
N 332-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.04.2007-05.01.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.480
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2007
Дата вступления в силу
21.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2007 թվականի N 332-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի մշակման 2007 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2007 թվականի ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 24
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 7-ի N 332-Ն որոշման

2 0 0 7  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

NN ը/կ Տեխնիկական կանոնակարգի անվանումը Պատասխանատու կատարող իրավասու մարմինը  Համակատարող մարմինը Նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամկետը
1 2 3 4  5
1. «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ էներգետիկայի նախարարություն   հոկտեմբերի3-րդ տասնօրյակ
2. «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ էներգետիկայի նախարարություն   նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
3. «Հյութերի և հյութամթերքի արտադրանքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
4. «Շաքարին, դրա արտադրությանը, պահմանը, փոխադրմանը, իրացմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
5. «Սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

օգոստոսի 3-րդ տասնօրյակ
6. «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի և դրա արտադրության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
7. «Դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե   մարտի 2-րդ տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 7-ի N 332-Ն որոշման

2 0 0 7  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ

NN
ը/կ
Մշակվող ստանդարտացման նորմատիվ
փաստաթղթի անվանումը
Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի
մշակման նպատակը
Պատասխանատու
կատարող իրավասու
մարմինը
Հաստատման
ժամկետը

1

2

3

4

5

Բաժին 1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները
1.1. Անվտանգություն. Երեխաների անվտանգության վերաբերյալ ուղեցույց
ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 50 մշակում
ԻՍՕ/ԻԷԿ 50 միջազգային ուղեցույցին համապատասխան` տարբեր տարիքային խմբերի երեխաների անվտանգության վերաբերյալ ուղեցույցի մշակում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1551-Ն որոշմամբ հաստատված խաղալիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի
2-րդ
տասնօրյակ
1.2. Լվացող միջոցներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ՀՍՏ մշակում
լվացող միջոցների վերաբերյալ տեխնիկական պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշմամբ հաստատված մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի
3-րդ
տասնօրյակ
1.3. Իրեր պլաստմասսայե. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ՀՍՏ 124-96 վերամշակում
պլաստմասսայե իրերի վերաբերյալ տեխնիկական պահանջների վերանայում` ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 25-ի N 679-Ն որոշմամբ հաստատված սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե րտադրանքների տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն նոյեմբերի
2-րդ
տասնօրյակ
1.4. Ցորենի ալյուր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ
ՀՍՏ մշակում
CODEX-STAN 152-1985 ստանդարտի պահանջներին համապատասխան` ցորենի ալյուրին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.5. Հացաբուլկեղեն ցորենի ալյուրից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ՀՍՏ 44-94 վերամշակում
ցորենի ալյուրից հացաբուլկեղենային արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի
2-րդ
տասնօրյակ
 1.6. Կենդանական ճարպեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ
ՀՍՏ մշակում
 CODEX-STAN 211-1999 ստանդարտի պահանջներին համապատասխան` կենդանական ճարպերին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի
3-րդ
տասնօրյակ
1.7. Բուսական յուղեր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ՀՍՏ մշակում
CODEX-STAN 210-1999 ստանդարտի պահանջներին համապատասխան` բուսական յուղերին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.8. Ջեմեր և դոնդողակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ՀՍՏ մշակում
CODEX-STAN 79-1981 ստանդարտի պահանջներին համապատասխան` ջեմերին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.9. Գինիներ, գինենյութեր, կոնյակներ, կոնյակի սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր. Էթիլ սպիրտի որոշման մեթոդներ
ՀՍՏ մշակում
գինիների, գինենյութերի, կոնյակների, կոնյակի սպիրտների, պտղահատապտղային սպիրտացված հյութերի մեջ էթիլ սպիրտի որոշման մեթոդների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի
2-րդ
տասնօրյակ
1.10. Ալկոհոլային արտադրանք և հումք` դրա արտադրման համար: Տիտրվող թթուների զանգվածային խտության որոշման մեթոդներ
ՀՍՏ մշակում
Եվրամիության 2676/90/EEC կանոնակարգի հիման վրա ալկոհոլային արտադրանքում և դրա արտադրման հումքում գինիների, գինենյութերի տիտրվող թթուների զանգվածային խտության որոշման մեթոդների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի
2-րդ
տասնօրյակ 
1.11. Ալկոհոլային արտադրանք և հումք` դրա արտադրման համար. Ազատ և ընդհանուր ծծմբի դիօքսիդի զանգվածային խտության որոշման մեթոդ
ՀՍՏ մշակում
Եվրամիության 2676/90/EEC կանոնակարգի հիման վրա ալկոհոլային արտադրանքի և հումքի, դրա արտադրման համար ազատ և ընդհանուր ծծմբի դիօքսիդի զանգվածային խտության որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի
3-րդ
տասնօրյակ
1.12. Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգ. Կիրառման ուղեցույց
ՀՍՏ ԻՍՕ 22004 մշակում
ՀՀ կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ներդրման նպատակով հանձնարարականների մշակում` «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի
2-րդ
տասնօրյակ
1.13. Գարեջուր. Ածխածնի երկօքսիդի և կայունության որոշման մեթոդներ
ՀՍՏ մշակում
գարեջրում ածխածնի երկօքսիդի և կայունության որոշման մեթոդների սահմանում` ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 11-ի N 44-Ն որոշմամբ հաստատված գարեջրի և դրա արտադրության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն մայիսի
3-րդ
տասնօրյակ
1.14. Կերեր համակցված, հացահատիկ, դրա վերամշակման արտադրանք. Դեզօքսինիվալենոլի (վոմիտօքսին) որոշման մեթոդ
ՀՍՏ մշակում
համակցված կերերում, հացահատիկում, դրա վերամշակման արտադրանքում դեզօքսինիվալենոլի (վոմիտօքսին) որոշման մեթոդի սահմանում ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 11-ի N 22-Ն որոշմամբ հաստատված հացահատիկին, դրա արտադրմանը, պահմանը, վերամշակմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի
2-րդ
տասնօրյակ
1.15. Միս և մսամթերք. Քլորիդների զանգվածային մասի որոշում. Ֆոլգարդի մեթոդ
ՀՍՏ ԻՍՕ 1841-1 մշակում
ԻՍՕ 1841-1-96 միջազգային ստանդարտին համապատասխան` մսի և մսամթերքի մեջ քլորիդների զանգվածային մասի որոշման Ֆոլգարդի մեթոդի կիրառման ապահովման նպատակով ազգային ստանդարտի մշակում` ՀՀ կառավարության 2006 թ.հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն     հունիսի
3-րդ
տասնօրյակ
1.16. Միս և մսամթերք. Մանրէաբանական հետազոտությունների համար նմուշառման մեթոդներ
ՀՍՏ ԻՍՕ 3100-2 մշակում
ԻՍՕ 3100-2-88 միջազգային ստանդարտին համապատասխան` մսի և մսամթերքի մանրէաբանական հետազոտությունների համար նմուշառման մեթոդների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.17.  Միս. Բակտերիաբանական հետազոտման մեթոդներ
ՀՍՏ մշակում
մսի բակտերիաբանական հետազոտման մեթոդների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն դեկտեմբերի
2-րդ
տասնօրյակ
1.18. Միս և մսամթերք. Նիտրիտների որոշման մեթոդները
ՀՍՏ ԻՍՕ 2918 մշակում
ԻՍՕ 2918-75 միջազգային ստանդարտին համապատասխան` մսի և մսամթերքի մեջ նիտրիտների որոշման մեթոդների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն նոյեմբերի
2-րդ
տասնօրյակ
1.19. Միս և մսամթերք. Ենթադրվող կոլի ձևերի մանրէների և Escherichia coli հայտնաբերում ու հաշվառում
ՀՍՏ ԻՍՕ 3811 մշակում
ԻՍՕ 3811-79 միջազգային ստանդարտին համապատասխան` մսի և մսամթերքի մեջ ենթադրվող կոլի ձևերի մանրէների և Escherichia coli հայտնաբերման ու հաշվառման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն    նոյեմբերի
2-րդ
տասնօրյակ
1.20. Միս և մսամթերք.
Օսլայի որոշման մեթոդը
ՀՍՏ մշակում
մսի և մսամթերքի մեջ օսլայի որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն հունիսի
2-րդ
տասնօրյակ
1.21. Թռչնի միս, ենթամթերք և կիսաֆաբրիկատներ թռչնի. Նմուշառում և նախապատրաստում` մանրէաբանական հետազոտությունների համար
ՀՍՏ մշակում
թռչնի մսի, ենթամթերքի և թռչնի մսի կիսաֆաբրիկատների նմուշառման և մանրէաբանական հետազոտությունների համար նախապատրաստման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն դեկտեմբերի
2-րդ
տասնօրյակ
1.22. Կանաչ սուրճ պարկերով. Նմուշառում
ՀՍՏ ԻՍՕ մշակում
պարկերից կանաչ սուրճի նմուշառման մեթոդի սահմանում` ԻՍՕ 4072-82 միջազգային ստանդարտի հիման վրա ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի
2-րդ
տասնօրյակ
1.23. Սննդամթերքի հետ շփվող խեցեգործական, ապակե խեցեգործական արտադրանք և ապակե ամանեղեն. Կապարի և կադմիումի արտազատում. Մաս I. Փորձարկման մեթոդներ
ՀՍՏ ԻՍՕ 6486.1 մշակում
ԻՍՕ 6486.1-1999 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` սննդամթերքի հետ շփվող խեցեգործական արտադրանքում, ապակե խեցեգործական արտադրանքում և ապակե ճաշի արտադրանքում կապարի և կադմիումի արտազատման նորմերի որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. նոյեմբերի 16-ի N 1750-Ն որոշմամբ հաստատված խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  մարտի
3-րդ
տասնօրյակ
1.24. Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործվելու համար սեղմված բնական գազի բարձր ճնշման բալոններ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ՀՍՏ մշակում
ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործվող սեղմված բնական գազի համար նախատեսված բարձր ճնշման բալոններին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2005 թ. սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշմամբ հաստատված` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.25. Կենցաղային քիմիայի ապրանքներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ՀՍՏ մշակում
կենցաղային քիմիայի ապրանքների վերաբերյալ տեխնիկական պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշմամբ հաստատված մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը մաքրող միջոցների մասով ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.26. Դիզելային վառելիք.Տեխնիկական պայմաններ
ՀՍՏ ԵՆ 590 մշակում
Եվրամիության ԵՆ 590:2004 ստանդարտի պահանջներին համապատասխան` դիզելային վառելիքին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.27. Բռնկման ջերմաստիճանի որոշում. Հավասարակշիռ պայմաններում փակ հալքանոթի կիրառման մեթոդ
ՀՍՏ ԻՍՕ 1523 մշակում
ԻՍՕ 1523-2002 միջազգային ստանդարտին համապատասխան` լաքերի, ներկերի, թաղանթագոյացնող նյութերի լուծիչների, նավթամթերքի և համանման նյութերի բռնկման ջերմաստիճանի որոշմամբ հավասարակշիռ պայմաններում փակ հալքանոթի կիրառման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 18-ի N 1647-Ն որոշմամբ հաստատված սինթետիկ հումքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.28. Բետոնի նախալարման համար պողպատ.
Մաս 1. Ընդհանուր պահանջներ
ՀՍՏ ԻՍՕ 6934-1 մշակում
ԻՍՕ 6934-1 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` բետոնի համար նախատեսված պողպատին ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի  N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն    նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.29. Բետոնի նախալարման համար պողպատ. Մաս 2. Սառնաձգած մետաղալար
ՀՍՏ ԻՍՕ 6934-2 մշակում
ԻՍՕ 6934-2 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` պողպատե սառնաձգված մետաղալարին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.30. Բետոնի նախալարման համար պողպատ. Մաս 3. Մխված և մխամեղմած մետաղալար
ՀՍՏ ԻՍՕ 6934-3 մշակում
ԻՍՕ 6934-3 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` պողպատե մխված և մխամեղմած մետաղալարին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.31. Բետոնի նախալարման համար պողպատ. Մաս 4. Ճոպան
ՀՍՏ ԻՍՕ 6934-4 մշակում
ԻՍՕ 6394-4 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` պողպատե ճոպաններին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն դեկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.32. Բետոնի նախալարման համար պողպատ. Մաս 5. Շիկագլոցված պողպատե ձողեր հետագայում մշակված կամ առանց դրա
ՀՍՏ ԻՍՕ 6934-5 մշակում
ԻՍՕ 6394-5 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` պողպատե շիկագլոցված պողպատե ձողերին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն դեկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.33. Բետոնի նախալարման համար պողպատ. Մաս 2. Պարբերական տրամատով ամրանաձողեր
ՀՍՏ ԻՍՕ 6935-2 մշակում
ԻՍՕ 6935-2 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` պողպատե պարբերական տրամատով ամրանաձողերին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն  դեկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
1.34. Բետոնի ամրանավորման և ամրանային եռակցված հիմնակմախքների պատրաստման համար սառնաձգված պողպատե մետաղալար
ՀՍՏ ԻՍՕ 10544 մշակում
ՀՍՏ ԻՍՕ 10544 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` ամրանային եռակցված հիմնակմախքների պատրաստման համար սառնաձգված պողպատե մետաղալարին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ քաղաքաշինության նախարարություն նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
Բաժին 2. Տերմինների և սահմանումների ստանդարտներ
2.1. Սննդային հավելանյութեր. Տերմիններ և սահմանումներ
ՀՍՏ մշակում
սննդային հավելանյութերի հասկացությունների սահմանում` միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին համապատասխան` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի
3-րդ
տասնօրյակ
2.2. Համաբուրավետիչ հավելումներ և սննդային բուրավետիչներ. Տերմիններ և սահմանումներ
ՀՍՏ մշակում
համաբուրավետիչ հավելումների և սննդային բուրավետիչների հասկացությունների սահմանում` միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին համապատասխան` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի
3-րդ
տասնօրյակ
2.3. Սննդային ներկանյութեր. Տերմիններ և սահմանումներ
ՀՍՏ մշակում
սննդային ներկանյութերի հասկացությունների սահմանում` միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին համապատասխան` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի
3-րդ
տասնօրյակ
2.4. Փաթեթավածք. Տերմիններ և սահմանումներ
ՀՍՏ մշակում
ընդհանուր փաթեթավորման գործընթացում կիրառվող հասկացությունների սահմանում` միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին համապատասխան` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն մարտի
3-րդ
տասնօրյակ
2.5. Մսի արդյունաբերություն. Սննդամթերք. Տերմիններ և սահմանումներ
ՀՍՏ մշակում
մսի արդյունաբերության ոլորտում սննդամթերքի արտադրման գործընթացներում կիրառվող հասկացությունների սահմանում` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգով նախատեսված հասկացությունները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ
2.6. Լաքաներկային նյութերի անվտանգություն. Տերմիններ և սահմանումներ
ՀՍՏ մշակում
լաքաներկային նյութերի հասկացությունների սահմանում` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի18-ի N 1647-Ն որոշմամբ հաստատված սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգով նախատեսված հասկացությունները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
2.7. Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ. Տերմիններ և սահմանումներ
ՀՍՏ մշակում
ծխախոտի և ծխախոտի արտադրատեսակների հասկացությունների սահմանում` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 28-ի N 540-Ն որոշմամբ հաստատված ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով նախատեսված հասկացությունները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
 2.8. Զգայորոշական վերլուծություն. Բառարան
ՀՍՏ ԻՍՕ 5492 մշակում
ԻՍՕ 5492:1992 միջազգային ստանդարտին համապատասխան` արտադրանքի զգայորոշման ցուցանիշների գնահատման գործընթացում կիրառվող հասկացությունների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
2.9. Արխիվային գործ և գործավարություն.  Տերմիններ և սահմանումներ
ՀՍՏ 105-95 վերամշակում
ազգային ստանդարտի վերանայում` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարություն հունիսի 3-րդ տասնօրյակ
2.10. Ոչ ալկոհոլային և թույլ ալկոհոլային արտադրության արտադրանք. Տերմիններ և սահմանումներ
ՀՍՏ մշակում
ոչ ալկոհոլային և թույլ ալկոհոլային արտադրության արտադրանքների հասկացությունների սահմանում` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն մարտի 3-րդ տասնօրյակ
 2.11. Մատենագրական գրառումներ. Օտարալեզու բառերի և բառակապակցությունների կրճատումը
ՀՍՏ մշակում
օտարալեզու բառերի և բառակապակցությունների կրճատման կանոնների սահմանում ՀՀ կրթության և գիտության նախարարություն դեկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
2.12. Հողմաէներգետիկա. Տերմիններ և սահմանումներ
ՀՍՏ մշակում
հողմաէներգետիկայի ոլորտի հասկացությունների սահմանում ՀՀ էներգետիկայի նախարարություն դեկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
 Բաժին 3. Աշխատանքի անվտանգության կառավարման և էկոլոգիական կառավարման համակարգերը
3.1. Աշխատանքի անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ և կիրառման ուղեցույց
ՀՍՏ մշակում
ՕՆ-ՍԱՍ 18001-99 միջազգային ստանդարտի հիման վրա կազմակերպությունում աշխատանքի անվտանգության պահպանության կառավարման գործընթացին ներկայացվող պահանջների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի
3-րդ
տասնօրյակ
 3.2. Էկոլոգիական կառավարում. Բառարան
ՀՍՏ ԻՍՕ 14050 վերամշակում
ԻՍՕ 14050-2002 գործող ստանդարտի պահանջներին ՀՍՏ ԻՍՕ 14050-2000 միջազգային ստանդարտի պահանջների համապատասխանեցում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն սեպտեմբերի
3-րդ
տասնօրյակ
 3.3. Էկոլոգիական կառավարման համակարգեր. Սկզբունքների, համակարգերի և ապահովման միջոցների վերաբերյալ ընդհանուր ղեկավար ցուցումներ
ՀՍՏ ԻՍՕ 14004 մշակում 
ԻՍՕ 14004 միջազգային ստանդարտի ցուցումներին համապատասխան` էկոլոգիական կառավարման համակարգերում սկզբունքների, համակարգերի և ապահովման միջոցների գործառման վերաբերյալ ընդհանուր ղեկավար ցուցումների սահմանում  ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հունիսի
3-րդ
տասնօրյակ 
Բաժին 4. Էներգետիկայի բնագավառի ստանդարտները
 4.1. Տեխնոլոգիական էներգետիկ համակարգերում արտադրանքի արտադրության և ծառայության մատուցման էներգատարության որոշման մեթոդիկա
ՀՍՏ մշակում
տեխնոլոգիական էներգետիկ համակարգերում արտադրանքի արտադրության և ծառայության մատուցման էներգատարության որոշման մեթոդիկայի որոշում ՀՀ էներգետիկայի նախարարություն նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
 4.2. Հողմաէներգետիկական տեղակայանքներ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ
ՀՍՏ մշակում
հողմաէներգետիկական տեղակայանքների վերաբերյալ ընդհանուր տեխնիկական պահանջների սահմանում ՀՀ էներգետիկայի նախարարություն նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
 4.3. Հողմաէներգետիկական տեղակայանքներ.
Դասակարգում
ՀՍՏ մշակում
հողմաէներգետիկական տեղակայանքների դասակարգման մշակում ՀՀ էներգետիկայի նախարարություն դեկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
 4.4. Էներգահամակարգերին փոքր էլեկտրակայանների միացման պայմանները
ՀՍՏ մշակում
էներգահամակարգերին փոքր էլեկտրակայանների միացման պայմանների սահմանում ՀՀ էներգետիկայի նախարարություն դեկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
Բաժին 5. Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգը
 5.1. Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Էլեկտրոնային Ընդհանուր դրույթներ ՀՍՏ մշակում փաստաթղթեր. կոնստրուկտորական փաստաթղթերի Էլեկտրոնային տարբերակների վերաբերյալ դրույթների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի
3-րդ
տասնօրյակ
 5.2. Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Արտադրատեսակի էլեկտրոնային մոդել. Ընդհանուր դրույթներ
ՀՍՏ մշակում
արտադրատեսակի էլեկտրոնային մոդելի նախագծման ընդհանուր դրույթների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի
3-րդ
տասնօրյակ
 5.3. Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Արտադրատեսակների էլեկտրոնային կառուցվածք. Ընդհանուր դրույթներ
ՀՍՏ մշակում
արտադրատեսակների էլեկտրոնային կառուցվածքի վերաբերյալ ընդհանուր դրույթների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն հոկտեմբերի
3-րդ
տասնօրյակ
 5.4. Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Հիմնական մակագրություններ
ՀՍՏ մշակում
հիմնական մակագրությունների կատարման կանոնների սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն օգոստոսի
3-րդ
տասնօրյակ
Բաժին 6. Տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգման և կոդավորման համակարգը
6.1.  Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգ. Դասակարգիչների մշակման կարգը
ՀՍՏ մշակում
«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցման նպատակով
ՀՍՏ 6.01.1-98,
ՀՍՏ 6.01.2-98, ՀՍՏ 6.03.1.3-98, ՀՍՏ 6.01.4-98 ստանդարտների վերանայում
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ
 6.2. Վարչատարածքային բաժանման միավորների դասակարգիչ
ՀԴ 003-2000 փոփոխության մշակում
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի դրույթներին դասակարգչի համապատասխանեցում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն մարտի
3-րդ
տասնօրյակ
6.3. Զբաղմունքների ազգային դասակարգիչ. Մաս 2. «Աշխատողների և ծառայողների մասնագիտությունների դասակարգիչ. Զբաղմունքների որակական բնութագրեր»
ՀԴ 008.2 մշակում
միջազգային (ԻՍՕ) դասակարգչի կառուցվածքային և սկզբունքային պահանջների հիման վրա աշխատողների և ծառայողների մասնագիտությունների դասակարգում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նոյեմբերի
3-րդ
տասնօրյակ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.12.2007, N 1453-Ն 05.01.2008, N 332-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան