«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2007 թվականի N 332-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի մշակման 2007 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2007 թվականի ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
2 0 0 7 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
NN ը/կ | Տեխնիկական կանոնակարգի անվանումը | Պատասխանատու կատարող իրավասու մարմինը | Համակատարող մարմինը | Նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամկետը |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ էներգետիկայի նախարարություն | հոկտեմբերի3-րդ տասնօրյակ | |
2. | «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ էներգետիկայի նախարարություն | նոյեմբերի 3-րդ տասնօրյակ | |
3. | «Հյութերի և հյութամթերքի արտադրանքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
4. | «Շաքարին, դրա արտադրությանը, պահմանը, փոխադրմանը, իրացմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
5. | «Սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
6. | «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի և դրա արտադրության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | ՀՀ առողջապահության նախարարություն | հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
7. | «Դահուկուղիների շահագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում | ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե | մարտի 2-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
2 0 0 7 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ
NN ը/կ |
Մշակվող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի անվանումը |
Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի մշակման նպատակը |
Պատասխանատու կատարող իրավասու մարմինը |
Հաստատման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Բաժին 1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները | ||||
1.1. | Անվտանգություն. Երեխաների անվտանգության վերաբերյալ ուղեցույց ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 50 մշակում |
ԻՍՕ/ԻԷԿ 50 միջազգային ուղեցույցին համապատասխան` տարբեր տարիքային խմբերի երեխաների անվտանգության վերաբերյալ ուղեցույցի մշակում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1551-Ն որոշմամբ հաստատված խաղալիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
1.2. | Լվացող միջոցներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ ՀՍՏ մշակում |
լվացող միջոցների վերաբերյալ տեխնիկական պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշմամբ հաստատված մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հունիսի 3-րդ տասնօրյակ |
1.3. | Իրեր պլաստմասսայե. Ընդհանուր տեխնիկական պայմաններ ՀՍՏ 124-96 վերամշակում |
պլաստմասսայե իրերի վերաբերյալ տեխնիկական պահանջների վերանայում` ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 25-ի N 679-Ն որոշմամբ հաստատված սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե րտադրանքների տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
1.4. | Ցորենի ալյուր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ ՀՍՏ մշակում |
CODEX-STAN 152-1985 ստանդարտի պահանջներին համապատասխան` ցորենի ալյուրին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.5. | Հացաբուլկեղեն ցորենի ալյուրից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ ՀՍՏ 44-94 վերամշակում |
ցորենի ալյուրից հացաբուլկեղենային արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
1.6. | Կենդանական ճարպեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ ՀՍՏ մշակում |
CODEX-STAN 211-1999 ստանդարտի պահանջներին համապատասխան` կենդանական ճարպերին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հունիսի 3-րդ տասնօրյակ |
1.7. | Բուսական յուղեր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ ՀՍՏ մշակում |
CODEX-STAN 210-1999 ստանդարտի պահանջներին համապատասխան` բուսական յուղերին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.8. | Ջեմեր և դոնդողակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ ՀՍՏ մշակում |
CODEX-STAN 79-1981 ստանդարտի պահանջներին համապատասխան` ջեմերին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.9. | Գինիներ, գինենյութեր, կոնյակներ, կոնյակի սպիրտներ, պտղահատապտղային սպիրտացված հյութեր. Էթիլ սպիրտի որոշման մեթոդներ ՀՍՏ մշակում |
գինիների, գինենյութերի, կոնյակների, կոնյակի սպիրտների, պտղահատապտղային սպիրտացված հյութերի մեջ էթիլ սպիրտի որոշման մեթոդների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հունիսի 2-րդ տասնօրյակ |
1.10. | Ալկոհոլային արտադրանք և հումք` դրա արտադրման համար: Տիտրվող թթուների զանգվածային խտության որոշման մեթոդներ ՀՍՏ մշակում |
Եվրամիության 2676/90/EEC կանոնակարգի հիման վրա ալկոհոլային արտադրանքում և դրա արտադրման հումքում գինիների, գինենյութերի տիտրվող թթուների զանգվածային խտության որոշման մեթոդների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հունիսի 2-րդ տասնօրյակ |
1.11. | Ալկոհոլային արտադրանք և հումք` դրա արտադրման համար. Ազատ և ընդհանուր ծծմբի դիօքսիդի զանգվածային խտության որոշման մեթոդ ՀՍՏ մշակում |
Եվրամիության 2676/90/EEC կանոնակարգի հիման վրա ալկոհոլային արտադրանքի և հումքի, դրա արտադրման համար ազատ և ընդհանուր ծծմբի դիօքսիդի զանգվածային խտության որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հունիսի 3-րդ տասնօրյակ |
1.12. | Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգ. Կիրառման ուղեցույց ՀՍՏ ԻՍՕ 22004 մշակում |
ՀՀ կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ներդրման նպատակով հանձնարարականների մշակում` «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
1.13. | Գարեջուր. Ածխածնի երկօքսիդի և կայունության որոշման մեթոդներ ՀՍՏ մշակում |
գարեջրում ածխածնի երկօքսիդի և կայունության որոշման մեթոդների սահմանում` ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 11-ի N 44-Ն որոշմամբ հաստատված գարեջրի և դրա արտադրության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | մայիսի 3-րդ տասնօրյակ |
1.14. | Կերեր համակցված, հացահատիկ, դրա վերամշակման արտադրանք. Դեզօքսինիվալենոլի (վոմիտօքսին) որոշման մեթոդ ՀՍՏ մշակում |
համակցված կերերում, հացահատիկում, դրա վերամշակման արտադրանքում դեզօքսինիվալենոլի (վոմիտօքսին) որոշման մեթոդի սահմանում ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 11-ի N 22-Ն որոշմամբ հաստատված հացահատիկին, դրա արտադրմանը, պահմանը, վերամշակմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հունիսի 2-րդ տասնօրյակ |
1.15. | Միս և մսամթերք. Քլորիդների զանգվածային մասի որոշում. Ֆոլգարդի մեթոդ ՀՍՏ ԻՍՕ 1841-1 մշակում |
ԻՍՕ 1841-1-96 միջազգային ստանդարտին համապատասխան` մսի և մսամթերքի մեջ քլորիդների զանգվածային մասի որոշման Ֆոլգարդի մեթոդի կիրառման ապահովման նպատակով ազգային ստանդարտի մշակում` ՀՀ կառավարության 2006 թ.հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | հունիսի 3-րդ տասնօրյակ |
1.16. | Միս և մսամթերք. Մանրէաբանական հետազոտությունների համար նմուշառման մեթոդներ ՀՍՏ ԻՍՕ 3100-2 մշակում |
ԻՍՕ 3100-2-88 միջազգային ստանդարտին համապատասխան` մսի և մսամթերքի մանրէաբանական հետազոտությունների համար նմուշառման մեթոդների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.17. | Միս. Բակտերիաբանական հետազոտման մեթոդներ ՀՍՏ մշակում |
մսի բակտերիաբանական հետազոտման մեթոդների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
1.18. | Միս և մսամթերք. Նիտրիտների որոշման մեթոդները ՀՍՏ ԻՍՕ 2918 մշակում |
ԻՍՕ 2918-75 միջազգային ստանդարտին համապատասխան` մսի և մսամթերքի մեջ նիտրիտների որոշման մեթոդների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
1.19. | Միս և մսամթերք. Ենթադրվող կոլի ձևերի մանրէների և Escherichia coli հայտնաբերում ու հաշվառում ՀՍՏ ԻՍՕ 3811 մշակում |
ԻՍՕ 3811-79 միջազգային ստանդարտին համապատասխան` մսի և մսամթերքի մեջ ենթադրվող կոլի ձևերի մանրէների և Escherichia coli հայտնաբերման ու հաշվառման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
1.20. | Միս և մսամթերք. Օսլայի որոշման մեթոդը ՀՍՏ մշակում |
մսի և մսամթերքի մեջ օսլայի որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | հունիսի 2-րդ տասնօրյակ |
1.21. | Թռչնի միս, ենթամթերք և կիսաֆաբրիկատներ թռչնի. Նմուշառում և նախապատրաստում` մանրէաբանական հետազոտությունների համար ՀՍՏ մշակում |
թռչնի մսի, ենթամթերքի և թռչնի մսի կիսաֆաբրիկատների նմուշառման և մանրէաբանական հետազոտությունների համար նախապատրաստման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
1.22. | Կանաչ սուրճ պարկերով. Նմուշառում ՀՍՏ ԻՍՕ մշակում |
պարկերից կանաչ սուրճի նմուշառման մեթոդի սահմանում` ԻՍՕ 4072-82 միջազգային ստանդարտի հիման վրա | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | օգոստոսի 2-րդ տասնօրյակ |
1.23. | Սննդամթերքի հետ շփվող խեցեգործական, ապակե խեցեգործական արտադրանք և ապակե ամանեղեն. Կապարի և կադմիումի արտազատում. Մաս I. Փորձարկման մեթոդներ ՀՍՏ ԻՍՕ 6486.1 մշակում |
ԻՍՕ 6486.1-1999 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` սննդամթերքի հետ շփվող խեցեգործական արտադրանքում, ապակե խեցեգործական արտադրանքում և ապակե ճաշի արտադրանքում կապարի և կադմիումի արտազատման նորմերի որոշման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. նոյեմբերի 16-ի N 1750-Ն որոշմամբ հաստատված խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | մարտի 3-րդ տասնօրյակ |
1.24. | Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործվելու համար սեղմված բնական գազի բարձր ճնշման բալոններ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ ՀՍՏ մշակում |
ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործվող սեղմված բնական գազի համար նախատեսված բարձր ճնշման բալոններին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2005 թ. սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշմամբ հաստատված` սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վերասարքավորման տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.25. | Կենցաղային քիմիայի ապրանքներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ ՀՍՏ մշակում |
կենցաղային քիմիայի ապրանքների վերաբերյալ տեխնիկական պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշմամբ հաստատված մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը մաքրող միջոցների մասով ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.26. | Դիզելային վառելիք.Տեխնիկական պայմաններ ՀՍՏ ԵՆ 590 մշակում |
Եվրամիության ԵՆ 590:2004 ստանդարտի պահանջներին համապատասխան` դիզելային վառելիքին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 11-ի N 1592-Ն որոշմամբ հաստատված ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.27. | Բռնկման ջերմաստիճանի որոշում. Հավասարակշիռ պայմաններում փակ հալքանոթի կիրառման մեթոդ ՀՍՏ ԻՍՕ 1523 մշակում |
ԻՍՕ 1523-2002 միջազգային ստանդարտին համապատասխան` լաքերի, ներկերի, թաղանթագոյացնող նյութերի լուծիչների, նավթամթերքի և համանման նյութերի բռնկման ջերմաստիճանի որոշմամբ հավասարակշիռ պայմաններում փակ հալքանոթի կիրառման մեթոդի սահմանում` ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի 18-ի N 1647-Ն որոշմամբ հաստատված սինթետիկ հումքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.28. | Բետոնի նախալարման համար պողպատ. Մաս 1. Ընդհանուր պահանջներ ՀՍՏ ԻՍՕ 6934-1 մշակում |
ԻՍՕ 6934-1 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` բետոնի համար նախատեսված պողպատին ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.29. | Բետոնի նախալարման համար պողպատ. Մաս 2. Սառնաձգած մետաղալար ՀՍՏ ԻՍՕ 6934-2 մշակում |
ԻՍՕ 6934-2 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` պողպատե սառնաձգված մետաղալարին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.30. | Բետոնի նախալարման համար պողպատ. Մաս 3. Մխված և մխամեղմած մետաղալար ՀՍՏ ԻՍՕ 6934-3 մշակում |
ԻՍՕ 6934-3 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` պողպատե մխված և մխամեղմած մետաղալարին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.31. | Բետոնի նախալարման համար պողպատ. Մաս 4. Ճոպան ՀՍՏ ԻՍՕ 6934-4 մշակում |
ԻՍՕ 6394-4 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` պողպատե ճոպաններին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.32. | Բետոնի նախալարման համար պողպատ. Մաս 5. Շիկագլոցված պողպատե ձողեր հետագայում մշակված կամ առանց դրա ՀՍՏ ԻՍՕ 6934-5 մշակում |
ԻՍՕ 6394-5 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` պողպատե շիկագլոցված պողպատե ձողերին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.33. | Բետոնի նախալարման համար պողպատ. Մաս 2. Պարբերական տրամատով ամրանաձողեր ՀՍՏ ԻՍՕ 6935-2 մշակում |
ԻՍՕ 6935-2 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` պողպատե պարբերական տրամատով ամրանաձողերին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
1.34. | Բետոնի ամրանավորման և ամրանային եռակցված հիմնակմախքների պատրաստման համար սառնաձգված պողպատե մետաղալար ՀՍՏ ԻՍՕ 10544 մշակում |
ՀՍՏ ԻՍՕ 10544 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան` ամրանային եռակցված հիմնակմախքների պատրաստման համար սառնաձգված պողպատե մետաղալարին ներկայացվող պահանջների սահմանում` ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու համար | ՀՀ քաղաքաշինության նախարարություն | նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Բաժին 2. Տերմինների և սահմանումների ստանդարտներ | ||||
2.1. | Սննդային հավելանյութեր. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում |
սննդային հավելանյութերի հասկացությունների սահմանում` միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին համապատասխան` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հունիսի 3-րդ տասնօրյակ |
2.2. | Համաբուրավետիչ հավելումներ և սննդային բուրավետիչներ. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում |
համաբուրավետիչ հավելումների և սննդային բուրավետիչների հասկացությունների սահմանում` միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին համապատասխան` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հունիսի 3-րդ տասնօրյակ |
2.3. | Սննդային ներկանյութեր. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում |
սննդային ներկանյութերի հասկացությունների սահմանում` միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին համապատասխան` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հունիսի 3-րդ տասնօրյակ |
2.4. | Փաթեթավածք. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում |
ընդհանուր փաթեթավորման գործընթացում կիրառվող հասկացությունների սահմանում` միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին համապատասխան` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | մարտի 3-րդ տասնօրյակ |
2.5. | Մսի արդյունաբերություն. Սննդամթերք. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում |
մսի արդյունաբերության ոլորտում սննդամթերքի արտադրման գործընթացներում կիրառվող հասկացությունների սահմանում` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2006 թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ հաստատված մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգով նախատեսված հասկացությունները | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2.6. | Լաքաներկային նյութերի անվտանգություն. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում |
լաքաներկային նյութերի հասկացությունների սահմանում` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2004 թ. նոյեմբերի18-ի N 1647-Ն որոշմամբ հաստատված սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգով նախատեսված հասկացությունները | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
2.7. | Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում |
ծխախոտի և ծխախոտի արտադրատեսակների հասկացությունների սահմանում` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 28-ի N 540-Ն որոշմամբ հաստատված ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով նախատեսված հասկացությունները | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2.8. | Զգայորոշական վերլուծություն. Բառարան ՀՍՏ ԻՍՕ 5492 մշակում |
ԻՍՕ 5492:1992 միջազգային ստանդարտին համապատասխան` արտադրանքի զգայորոշման ցուցանիշների գնահատման գործընթացում կիրառվող հասկացությունների սահմանում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2.9. | Արխիվային գործ և գործավարություն. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ 105-95 վերամշակում |
ազգային ստանդարտի վերանայում` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | հունիսի 3-րդ տասնօրյակ |
2.10. | Ոչ ալկոհոլային և թույլ ալկոհոլային արտադրության արտադրանք. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում |
ոչ ալկոհոլային և թույլ ալկոհոլային արտադրության արտադրանքների հասկացությունների սահմանում` հաշվի առնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի դրույթները | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | մարտի 3-րդ տասնօրյակ |
2.11. | Մատենագրական գրառումներ. Օտարալեզու բառերի և բառակապակցությունների կրճատումը ՀՍՏ մշակում |
օտարալեզու բառերի և բառակապակցությունների կրճատման կանոնների սահմանում | ՀՀ կրթության և գիտության նախարարություն | դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
2.12. | Հողմաէներգետիկա. Տերմիններ և սահմանումներ ՀՍՏ մշակում |
հողմաէներգետիկայի ոլորտի հասկացությունների սահմանում | ՀՀ էներգետիկայի նախարարություն | դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Բաժին 3. Աշխատանքի անվտանգության կառավարման և էկոլոգիական կառավարման համակարգերը | ||||
3.1. | Աշխատանքի անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ և կիրառման ուղեցույց ՀՍՏ մշակում |
ՕՆ-ՍԱՍ 18001-99 միջազգային ստանդարտի հիման վրա կազմակերպությունում աշխատանքի անվտանգության պահպանության կառավարման գործընթացին ներկայացվող պահանջների սահմանում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հունիսի 3-րդ տասնօրյակ |
3.2. | Էկոլոգիական կառավարում. Բառարան ՀՍՏ ԻՍՕ 14050 վերամշակում |
ԻՍՕ 14050-2002 գործող ստանդարտի պահանջներին ՀՍՏ ԻՍՕ 14050-2000 միջազգային ստանդարտի պահանջների համապատասխանեցում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
3.3. | Էկոլոգիական կառավարման համակարգեր. Սկզբունքների, համակարգերի և ապահովման միջոցների վերաբերյալ ընդհանուր ղեկավար ցուցումներ ՀՍՏ ԻՍՕ 14004 մշակում |
ԻՍՕ 14004 միջազգային ստանդարտի ցուցումներին համապատասխան` էկոլոգիական կառավարման համակարգերում սկզբունքների, համակարգերի և ապահովման միջոցների գործառման վերաբերյալ ընդհանուր ղեկավար ցուցումների սահմանում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հունիսի 3-րդ տասնօրյակ |
Բաժին 4. Էներգետիկայի բնագավառի ստանդարտները | ||||
4.1. | Տեխնոլոգիական էներգետիկ համակարգերում արտադրանքի արտադրության և ծառայության մատուցման էներգատարության որոշման մեթոդիկա ՀՍՏ մշակում |
տեխնոլոգիական էներգետիկ համակարգերում արտադրանքի արտադրության և ծառայության մատուցման էներգատարության որոշման մեթոդիկայի որոշում | ՀՀ էներգետիկայի նախարարություն | նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
4.2. | Հողմաէներգետիկական տեղակայանքներ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ ՀՍՏ մշակում |
հողմաէներգետիկական տեղակայանքների վերաբերյալ ընդհանուր տեխնիկական պահանջների սահմանում | ՀՀ էներգետիկայի նախարարություն | նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
4.3. | Հողմաէներգետիկական տեղակայանքներ. Դասակարգում ՀՍՏ մշակում |
հողմաէներգետիկական տեղակայանքների դասակարգման մշակում | ՀՀ էներգետիկայի նախարարություն | դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
4.4. | Էներգահամակարգերին փոքր էլեկտրակայանների միացման պայմանները ՀՍՏ մշակում |
էներգահամակարգերին փոքր էլեկտրակայանների միացման պայմանների սահմանում | ՀՀ էներգետիկայի նախարարություն | դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Բաժին 5. Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգը | ||||
5.1. | Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Էլեկտրոնային Ընդհանուր դրույթներ ՀՍՏ մշակում փաստաթղթեր. | կոնստրուկտորական փաստաթղթերի Էլեկտրոնային տարբերակների վերաբերյալ դրույթների սահմանում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
5.2. | Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Արտադրատեսակի էլեկտրոնային մոդել. Ընդհանուր դրույթներ ՀՍՏ մշակում |
արտադրատեսակի էլեկտրոնային մոդելի նախագծման ընդհանուր դրույթների սահմանում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
5.3. | Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Արտադրատեսակների էլեկտրոնային կառուցվածք. Ընդհանուր դրույթներ ՀՍՏ մշակում |
արտադրատեսակների էլեկտրոնային կառուցվածքի վերաբերյալ ընդհանուր դրույթների սահմանում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
5.4. | Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Հիմնական մակագրություններ ՀՍՏ մշակում |
հիմնական մակագրությունների կատարման կանոնների սահմանում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Բաժին 6. Տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգման և կոդավորման համակարգը | ||||
6.1. | Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգ. Դասակարգիչների մշակման կարգը ՀՍՏ մշակում |
«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցման նպատակով ՀՍՏ 6.01.1-98, ՀՍՏ 6.01.2-98, ՀՍՏ 6.03.1.3-98, ՀՍՏ 6.01.4-98 ստանդարտների վերանայում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
6.2. | Վարչատարածքային բաժանման միավորների դասակարգիչ ՀԴ 003-2000 փոփոխության մշակում |
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի դրույթներին դասակարգչի համապատասխանեցում | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | մարտի 3-րդ տասնօրյակ |
6.3. | Զբաղմունքների ազգային դասակարգիչ. Մաս 2. «Աշխատողների և ծառայողների մասնագիտությունների դասակարգիչ. Զբաղմունքների որակական բնութագրեր» ՀԴ 008.2 մշակում |
միջազգային (ԻՍՕ) դասակարգչի կառուցվածքային և սկզբունքային պահանջների հիման վրա աշխատողների և ծառայողների մասնագիտությունների դասակարգում | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |