Գլխավոր տեղեկություն
Номер
N 287-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.444
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.03.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.03.2007
Дата вступления в силу
05.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մարտի 2007 թվականի N 287-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու մասին» N 1500-Ն որոշմամբ հաստատված ցանկի 30-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 5-րդ սյունակում «748» թիվը փոխարինել «919,93» թվով.

2) 6-րդ սյունակում «110» թիվը փոխարինել «1917» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 19
Երևան