«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605296
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 հուլիսի 2005 թ. |
N 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետով և 42-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու կարգը (Հավելված 1):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 22-ի «Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու մասին» N 9/1-Ն որոշումը:
|
Գ. Ազարյան |
|
Կ Ա Ր Գ
Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչությունը կամ ոստիկանության համապատասխան տարածքային բաժինը համայնքի ղեկավարի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր և քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ ներկայացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սահմանում է ընտրական տեղամասերի՝ այդ թվում կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հիմնարկներում կազմավորված տեղամասերի հերթական համարները, հաստատում տեղամասերը՝ նշելով տեղամասային կենտրոնները և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
(2-րդ կետը փոփ. 01.02.07 N 22-Ն)
3. Ընտրական տեղամասերը համարակալվում են m/n տեսքի թվազույգով, որտեղ m-ը համապատասխան ընտրատարածքի համարն է, իսկ n-ը՝ ընտրական տեղամասի հերթական համարը: Ընտրական տեղամասերը համարակալելիս նշվում է նաև տեղամասի գտնվելու վայրի (համայնքի) անվանումը:
4. Համապետական, Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների և հանրաքվեի դեպքում տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքների: Յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից՝ մինչև տվյալ ընտրատարածքի հերթական վերջին ընտրական տեղամասը:
5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում տեղամասերը համարակալվում են ըստ համայնքների: Յուրաքանչյուր համայնքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից՝ մինչև այդ համայնքի հերթական վերջին ընտրական տեղամասը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողով համարակալում է այն համայնքների ընտրական տեղամասերը, որտեղ կազմակերպում և անցկացնում է ընտրությունները:
6. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համապետական կամ Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների կամ հանրաքվեի հետ համատեղ անցկացվելու դեպքում ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքների՝ սույն կարգի 4-րդ կետին համապատասխան:
7. Արտասահմանում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված տեղամասային կենտրոնները համարակալում է համապատասխան դիվանագիտական հիմնարկի կամ հյուպատոսական ներկայացուցչության ղեկավարը՝ m/n տեսքի, որտեղ m-ը համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության գտնվելու վայրի (քաղաքի) անվանումն է, իսկ n-ը՝ այդ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունում (քաղաքում) կազմավորված տեղամասային կենտրոնի հերթական համարը՝ յուրաքանչյուր քաղաքի համար սկսած 1-ից՝ մինչև այդ քաղաքում կազմավորված հերթական վերջին տեղամասային կենտրոնը:
(7-րդ կետը փոփ. 01.02.07 N 22-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.10.2011, N 75-Ն | 25.11.2011, N 28-Ն | |
10.02.2009, N 4-Ն | 05.03.2009, N 28-Ն | |
14.03.2007, N 46-Ն | 29.03.2007, N 28-Ն | |
01.02.2007, N 22-Ն | 11.03.2007, N 28-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|