«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2317-Ն
ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ընտանիքների անապահովության գնահատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
գ) բնակավայրերի ցանկն ըստ ընտանիքի անապահովության գնահատման վրա ազդեցության գործակցի արժեքների` համաձայն N 3 հավելվածի.
դ) անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. Սույն կարգով սահմանվում են ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները` յուրաքանչյուրին համապատասխանող թվային արժեքները, գործակիցների մեծությունները, ընտանիքների անապահովության գնահատման բանաձևը, ինչպես նաև ցուցանիշների տվյալները հավաստող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: 2. Յուրաքանչյուր ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները նկարագրող տվյալները լրացվում են տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում: Սույն կետով նախատեսված տվյալներով ստեղծվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազան: Ընտանիքի սոցիալական անձնագիրը լրացնում և տեղական տեղեկատվական բազան ձևավորում է սոցիալական ծառայությունների տարածքային մարմինը (այսուհետ` գործակալություն): Ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և այդ ընտանիքի տվյալների տեղեկատվական բազան նույնական են: 3. Ընտանիքի կազմը որոշվում է տեղական ինքնակառավարման մարմնի կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի տրամադրած տեղեկանքի հիման վրա: Ընտանիքի բնակության վայրում հաշվառված, բայց այդ վայրում փաստացի չբնակվող անդամը սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում հաշվառվում է որպես ընտանիքի «բացակա» անդամ: Ընտանիքի բնակության վայրում հաշվառված, բայց այդ վայրում փաստացի չբնակվող և ընտանեկան նպաստ ստանալու ընտանիքի իրավունքը որոշելիս ընտանիքի անդամ չհամարվող անձը սոցիալական անձնագրում և տեղեկատվական բազայում հաշվառվում է որպես ընտանիքի «հարգելի բացակա» անդամ: 4. Միևնույն բնակության վայրում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի կամ դրանցից մեկի համար լրացվում է առանձին սոցիալական անձնագիր, եթե` ա) առկա է բնակարանային մակերեսի բաժանման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը. բ) առկա է միևնույն բնակության վայրում առանձին մուտքերով բնակարաններում բնակվող ընտանիքների կամ առանձին տնտեսություն վարելու հանգամանքը (առանձին մուտքեր, առանձին ջրաչափեր, առանձին էլեկտրական հաշվիչներ կամ առանձին տնտեսություն վարելու նմանատիպ այլ հանգամանքներ), որը հաստատվել է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ և գործակալության կատարած տնային այցելության ուսումնասիրության արձանագրությամբ: (4-րդ կետը փոփ. 16.11.06 N 1647-Ն) 5. Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման կարգը, սոցիալական անձնագրի, միայնակ կենսաթոշակառուի դիմում-հայտարարության և ընտանիքի կազմի, նրա գյուղատնտեսական նշանակության հողի չափի, անասնատեսակի քանակի մասին տեղեկանքի ձևերը, ինչպես նաև տնային այցելություն կատարելու մեթոդական ցուցումները հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
6. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են հետևյալ բնութագրիչները` ա) ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը. բ) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը. գ) բնակավայրը. դ) ընտանիքի բնակարանային պայմանները. ե) անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը. զ) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը. է) անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը. ը) ապրանքների ներմուծման և արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի մաքսային վճարումներ կատարելը. թ) ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը. ժ) միջքաղաքային հեռախոսակապի համար ընտանիքի միջին ամսական վճարումները. ժա) ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ գործակալության, ինչպես նաև համապատասխան սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությունը. ժբ) ընտանիքի եկամուտը: 7. Ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը, դրա ծածկագիրը, թվային արժեքը և ամրագրման համար անհրաժեշտ փաստաթուղթը`
պահանջվող փաստաթուղթը` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ՝ ԲՍՓՀ) տեղեկանքի պատճենը և տեղեկանք կենսաթոշակ նշանակող մարմնից,
17) ընտանիքի «բացակա» կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անդամին տրվում է 20 միավոր, 18) ընտանիքի անապահովության միավորը որոշվելիս ընտանիքի «հարգելի բացակա» անդամն ընտանիքի անդամ չի դիտարկվում: «Բացակա» լրացրած ընտանիքի անդամին սոցիալական անձնագրում ամրագրվում և տեղեկատվական բազայում մուտքագրվում է «հարգելի», եթե` ա) տվյալ բնակության վայրում հաշվառված ընտանիքի բոլոր անդամներն են բացակա, և սոցիալական անձնագիրը լրացվում է տվյալ բնակության վայրում փաստացի բնակվող ընտանիքի համար, բ) սոցիալական անձնագրում ընտանիքի «բացակա» ամրագրված անդամը (անդամները) մեկ այլ ընտանիքի կազմում հաշվառված է (են) այլ սոցիալական անձնագրում, ստանում է (են) ընտանեկան նպաստ և դրա մասին ներկայացնում է (են) տեղեկանք` նշելով փաստագրման ամսաթիվը, գ) ընտանիքի «բացակա» անդամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է ընտանիքի մյուս անդամների խնամակալը կամ հոգաբարձուն կամ անհայտ բացակայող, դ) ընտանիքի «բացակա» անդամը դեռևս հաշվառված է այդ բնակության վայրում, փաստացի չի բնակվում և տվյալ բնակության վայրում փաստացի բնակվող ընտանիքի անդամներից մեկի նախկին ամուսինն է, և առկա է ամուսնության դադարման իրավական հիմքը, ե) ընտանիքի «բացակա» անդամը 6 ամիս և ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից բացակայում է, և դրա մասին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելու մասին. 19) միայնակ մոր երեխա է համարվում այն երեխան, որի մայրը ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը կամ որդեգրվել է ամուսնության մեջ չգտնվող կնոջ կողմից. 20) միակողմանի ծնողազուրկ երեխա է համարվում համապատասխան փաստաթղթերը ներկայացրած 21 տարեկանը չլրացրած անձը, եթե չի աշխատում, և մինչև 23 տարեկանը չլրացրած անձը, եթե սովորում է ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ, բայց ոչ ավելի, քան մինչև այն ավարտելը: Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում համապատասխան փաստաթղթերը ներկայացրած 23 տարեկանը չլրացրած անձը. 21) միայնակ չաշխատող կենսաթոշակառու է համարվում այն չաշխատող կենսաթոշակառուն, որը չունի չափահաս աշխատունակ զավակներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ և դրա մասին տվյալ միայնակ (միայն կենսաթոշակառուներից բաղկացած) չաշխատող կենսաթոշակառուն (կենսաթոշակառուները) տալիս է (են) դիմում- հայտարարություն. Կ 87 ծածկագիրը չի ամրագրվում, եթե` ա) տվյալ կենսաթոշակառուն (կենսաթոշակառուները) ունի (ունեն) 18 տարեկանը լրացած և ավելի բարձր տարիքի, կենսաթոշակի իրավունք չունեցող առնվազն մեկ զավակ կամ ծնող (ծնողներ) անկախ նրա (նրանց) բնակության վայրից, բ) տվյալ կենսաթոշակառուի (կենսաթոշակառուների) հետ սոցիալական անձնագրում հաշվառված է 18 տարեկանը լրացած և ավելի բարձր տարիքի, կենսաթոշակի իրավունք չունեցող անձ, անկախ նրա տվյալ բնակության վայրում փաստացի բնակվելու հանգամանքից, ինչպես նաև տվյալ կենսաթոշակառուի նկատմամբ ունեցած ազգակցական կապից, բացառությամբ, եթե ընտանիքի կազմում հաշվառված անդամի «բացակա» անդամը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` բնակության այլ վայրում, այլ ընտանիքի կազմում և ունի ընտանեկան նպաստի իրավունք. 22) միաժամանակ մի քանի սոցիալական խմբերի պատկանելու դեպքում ընտանիքի անդամի անապահովության միավորը հաշվարկվում է յուրաքանչյուր սոցիալական խմբի անապահովության միավորների գումարման միջոցով՝ օգտագործելով ճշգրտման գործակիցներ: Այս դեպքում սոցիալական տարբեր խմբերի անապահովության միավորները դիտարկվում են նվազող հաջորդականությամբ՝ առաջին միավորը վերցվում է ամբողջությամբ, երկրորդը՝ 0,3, իսկ երրորդը և չորրորդը՝ 0,1` ճշգրտման գործակիցներով. 23) միակողմանի ծնողազուրկ երեխայի, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի, ամուսնալուծված ընտանիքի երեխայի, միայնակ մոր երեխայի, ինչպես նաև հաշմանդամ երեխայի սոցիալական խմբերի դեպքերում, որպես 2-րդ սոցիալական խումբ, հաշվի է առնվում նրանց անչափահաս երեխա լինելու հանգամանքը` իրենց ժամկետներով. 24) կենսաթոշակային տարիքի հասած և հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ ունեցող անձանց անապահովության միավորը հաշվարկելիս կենսաթոշակառու և տարեց կենսաթոշակառու սոցիալական խմբերը որպես 2-րդ սոցիալական խումբ չեն դիտարկվում: Կենսաթոշակային տարիքի հասած և հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձանց անապահովության միավորը հաշվարկելիս կենսաթոշակառու և տարեց կենսաթոշակառու սոցիալական խմբերի դեպքում հաշմանդամության 3-րդ խումբը որպես 2-րդ սոցիալական խումբ չի դիտարկվում. 25) ընտանիքի անապահովության միջին միավորը (Pմիջ.) որոշելու համար ընտանիքի բոլոր անդամների անապահովության միավորների գումարը բաժանվում է ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված (բացառությամբ «հարգելի բացակա» անդամի) անձանց թվի վրա՝ Pմիջ= (1/n) x (P1 + P2 +.....+ Pn), որտեղ n-ը ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված (բացառությամբ «հարգելի» ճանաչված «բացակա» անդամի) անձանց թիվն է:
(7-րդ կետը փոփ. 04.05.06 N 563-Ն, խմբ., լրաց. 16.11.06 N 1647-Ն) 8. Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը` 1) Ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kընտ գործակցով՝ Kընտ = 1,00 + 0,02 m, որտեղ m-ն ընտանիքի անաշխատունակ անդամների թիվն է: Ընտանիքի անաշխատունակ անդամներն են մինչև 16 տարեկան երեխաները կամ հաշմանդամ երեխաները կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող չաշխատող անձինք: 2) Ընտանիքի «բացակա» անդամի` անապահովության գնահատման տեղեկատվական բազայում ծննդյան թվի առկայության դեպքում, Kընտ գործակիցը հաշվելիս, անաշխատունակ լինելը հաշվի է առնվում իր տարիքին համապատասխան: Ծննդյան թվի բացակայության դեպքում նա դիտարկվում է որպես ընտանիքի չափահաս աշխատունակ անդամ (16-63 տարեկան, իսկ կանանց համար` տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունքի սանդղակով): 3) միայնակ կենսաթոշակառուի (Կ87) համար` Kընտ = 1+0,12m, որտեղ m-ն ընտանիքում միայնակ չաշխատող կենսաթոշակառուների թիվն է: (8-րդ կետը լրաց. 28.12.06 N 1896-Ն) 9. Բնակավայրը` Բնակավայրն ընտանիքի անապահովությունը գնահատելիս հաշվի է առնվում Kտ գործակցով: Բնակավայրերի ցանկն ըստ Kտ գործակցի արժեքների նշված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման N 3 հավելվածում: 10. Ընտանիքի բնակարանային պայմանները` Բնակարանային պայմանների ազդեցությունն ընտանիքի անապահովության գնահատման միավորի վրա որոշվում է Kբն գործակցով`
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնից: Ընտանիքը հաշվառվում է որպես «անօթևան»` 12 ամիս ժամկետով: 11. Անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը` 1) Ընտանիքի որևէ անդամի որպես սեփականություն ունեցած ավտոմեքենայի նախորդ տարվա ընթացքում տեխնիկական զննում անցնելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kավ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Kավ գործակցի 0-ական արժեքը պահպանվում է մինչև ավտոմեքենայի հաջորդ տարվա տեխնիկական զննում անցնելու ժամկետը: 2) Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kավ-ն հավասարվում է 1.0-ի: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ: 3) Ստացված տեղեկատվությունը չի կիրառվում, եթե` ա) միակ ավտոմեքենան հաշմանդամի անվճար ստացած ավտոմեքենան է. բ) ավտոմեքենան վաճառվել է, և այդ գործարքը վավերացվել է նոտարական կարգով. գ) ավտոմեքենան խոտանված է և պետհամարանիշը հանձնված է. դ) առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը: (11-րդ կետը փոփ. 16.11.06 N 1647-Ն) 12. Ընտանիքի որևէ անդամի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը` 1) Ընտանիքի որևէ անդամի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kձ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: 2) Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kձ-ն հավասարվում է 1.0-ի: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ: 3) Նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը: 13. Անշարժ գույքի հետ կապված գործարքների կատարումը` 1) Ընտանիքի անդամներից որևէ մեկի անշարժ գույքի սեփականության իրավունք ձեռք բերելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kագ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: 2) Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kագ-ն հավասարվում է 1.0-ի: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ: 3) Նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը: 14. Ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային մուծումներ կատարելը` 1) Ընտանիքի որևէ անդամի` ապրանքների ներմուծման կամ արտահանման համար մաքսային մուծումներ կատարելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kմաքս գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: 2) Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kմաքս-ը հավասարվում է 1.0-ի: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ: 3) Նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը: 15. Ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը` 1) Ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի սպառելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kէ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք, եթե ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը գերազանցում է միջին ամսական սահմանային չափաքանակները, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` w = 1,3 x (80 կՎտ ժամ + 40 կՎտ . ժամ x n) որտեղ n-ը ընտանիքի անդամների թիվն է: 2) Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kէ-ն հավասարվում է 1.0-ի: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ: 3) Նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը: 16. Միջքաղաքային հեռախոսակապի համար միջին ամսական վճարումները` 1) Ընտանիքի` տվյալ տարվա ցանկացած հերթական 3 ամսվա ընթացքում միջքաղաքային խոսակցության համար վճարած միջին ամսական գումարի հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kհռ գործակցի միջոցով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` Kհռ = 0, եթե ընտանիքի տվյալ տարվա ցանկացած հերթական 3 ամսվա ընթացքում միջքաղաքային խոսակցության համար վճարած միջին ամսական գումարը հայտարարած եկամտի 50 % և ավելին է, բայց ոչ պակաս, քան 1000 դրամ, ինչպես նաև 5000 դրամ և ավելի է: 2) Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kհռ-ն հավասարվում է 1.0-ի: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ: 3) Նշված տեղեկատվությունը գործակալությունը չի կիրառում, եթե առկա է սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը սույն տեղեկատվությունը չկիրառելու մասին և գործակալության կողմից կազմակերպված տնային այցելության ուսումնասիրության արձանագրությունը: 17. Ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ գործակալության եզրակացությունը` 1) Գործակալությունը տարածքն սպասարկող մասնագետի կամ նրա և սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ բարեկեցիկ ճանաչված ընտանիքների համար կիրառում է Kբ գործակից, որն ունի 0-ական արժեք: 2) Նշված պայմանին չբավարարող մնացած ընտանիքների համար Kբ-ն հավասարվում է 1.0-ի: 18. Ընտանիքի եկամուտը` 1) Ընտանիքի եկամուտն անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kեկ գործակցի միջոցով, որի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևի օգնությամբ՝
որտեղ` M-ն Հայաստանի Հանրապետությունում որպես հաշվարկային հիմք (1000 դրամ) սահմանված նվազագույն աշխատավարձն է, d-ն սոցիալական անձնագրի լրացման պահին տվյալ բնակության վայրում ընտանիքի մշտական կամ ժամանակավոր հաշվառված և փաստացի բնակվող բոլոր անդամների թիվն է, Sj-ն ընտանիքի j-րդ անդամի եկամուտն է սոցիալական անձնագրի լրացման պահին (առանց ընտանեկան նպաստի գումարի), n-ը սոցիալական անձնագրի լրացման պահին տվալ ընտանիքում անդամների թիվն է առանց «հարգելի» հաշվառված բացակա անդամի: 2) Ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի կազմի մեջ մտնում են ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ուղղված հաշվարկված միջոցները և դրանց հավասարեցված եկամուտները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշմամբ հաստատված` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների ցանկի, կրթաթոշակը, կենսաթոշակը, գործազրկության նպաստը, ինչպես նաև անասնապահությունից և հողագործությունից ստացվող եկամուտը: 3) Անասնապահությունից և հողագործությունից ստացվող եկամուտը հաշվարկվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն որոշման N 4 հավելվածի: 4) Աշխատավարձի չափը հաշվի է առնվում դիմելու պահին նախորդած 3 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով: 5) Աշխատավարձի, ինչպես նաև աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ միջոցների չափերն ստուգվում են պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում առկա տվյալների հիման վրա` տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը` էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 7-րդ կետով հաստատված ձևով և պարբերականությամբ: 6) Կենսաթոշակի չափը որպես եկամուտ հաշվի է առնվում դիմելու պահին նախորդած 12 ամիսների միջին ամսական կենսաթոշակի չափով: Կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը հաշվի են առնվում դիմելու պահին նախորդած 12 ամսվա միջին ամսական կենսաթոշակի չափով: Եթե ընտանիքն ստանում է կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակ, ապա կենսաթոշակի չափն ամրագրվում է Մ23 կամ Ե56 ծածկագիրն ունեցող անձանց տողում` համամասնորեն: Եթե կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափը փոխվել է կերակրողը կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից մեկի տարիքը լրանալու կապակցությամբ, ապա սոցիալական անձնագրում կենսաթոշակի չափը լրացվում է տվյալ պահի ընթացիկ գումարի չափով` համամասնորեն: 7) Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերի անվճար չափաքանակի ուսանողական համակազմի սովորողների համար կրթաթոշակի չափը հաշվի է առնվում դիմելու պահին նախորդած 12 ամսվա միջին ամսական կրթաթոշակի չափով: 8) ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց աշխատավարձը: (18-րդ կետը խմբ. 16.11.06 N 1647-Ն, լրաց., փոփ., խմբ. 28.12.06 N 1896-Ն) 19. Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևը` Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևը սույն կարգի 5-16-րդ կետերում նշված ցուցանիշների թվային արժեքների և գործակիցների արտադրյալն է, այսինքն` P = Pմիջ x Kընտ x Kտ x Kբն x Kավ x Kձ x Kագ x Kհռ x Kէ x Kեկ x Kմաքս x Kբ, որտեղ P-ն ընտանիքի անապահովությունը գնահատող միավորն է: Ընտանիքի անապահովության գնահատման բանաձևի օգնությամբ հաշվարկվում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության միավորը` մեկ հարյուրերորդականի ճշտությամբ: Ընդ որում, որքան բարձր է այդ միավորը, այնքան տվյալ ընտանիքը համարվում է անապահով: 20. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների ընտանիքների անապահովության միավորը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստի իրավունքի սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական միավոր բարձր միավորի: Պահանջվող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունից տրված տեղեկանքն է ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքներին «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 | |
Կ Ա Ր Գ 1. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի (այսուհետ` գնահատման համակարգ) տեղեկատվական բազայում անհատական տվյալները մշակվում են այդ համակարգում հաշվառված ընտանիքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սոցիալական աջակցություն տրամադրելու որոշում կայացնելու նպատակով: 2. Գնահատման համակարգի տեղեկատվական բազան ստեղծվում է ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված` ընտանիքի յուրաքանչյուր անդամին և ընտանիքին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների մասին տվյալների մուտքագրման միջոցով: 3. Գնահատման համակարգի տեղեկատվական բազան բաղկացած է կենտրոնական տեղեկատվական բազայից և դրա բաղկացուցիչ մասերից` սոցիալական ծառայությունների 55 տարածքային գործակալությունում (այսուհետ` գործակալություն) ձևավորված տեղական տեղեկատվական բազաներից: Գնահատման համակարգի տեղեկատվական բազան տնօրինում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, կենտրոնական տեղեկատվական բազան շահագործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը, իսկ տեղական տեղեկատվական բազաները շահագործում են գործակալությունները: 4. Տեղական տեղեկատվական բազան կազմված է գնահատման համակարգում հաշվառված և տվյալ գործակալության սպասարկման տարածքում բնակվող ընտանիքների և նրանց անդամների տվյալների բազաներից: 5. Տեղական տեղեկատվական բազան տեղակայված է տվյալ գործակալությունում: Արգելվում է տեղական տեղեկատվական բազայի տեղափոխում այլ վայր, քան սահմանված է սույն կարգով: 6. Գնահատման համակարգի անհատական տվյալները պաշտպանվում են «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 7. Գնահատման համակարգի կենտրոնական և տեղական տեղեկատվական բազաներ մուտքի թույլտվություն ունի այն շահագործող անձնակազմը: 8. Կենտրոնական և տեղական տեղեկատվական բազաների շահագործող անձնակազմի յուրաքանչյուր աշխատող ունի տեղեկատվական բազայի հետ աշխատանքի իր ծածկագիրը, նշանաբանը և կարգը, որոնցով որոշվում են յուրաքանչյուրի տեղեկատվական բազա մուտքի, անհատական տվյալների պաշտպանության և տեղեկատվական բազայի շահագործման համար լիազորությունների իր շրջանակները: 9. Գործակալության յուրաքանչյուր աշխատող գործակալության պետի կարգադրությամբ կատարում է իրեն ամրակցված սպասարկման որոշակի տարածքի ընտանիքների հաշվառումը և նրանց տվյալների տեղեկատվական բազայի սպասարկումը, նրանց անհատական տվյալների, դրանց փոփոխությունների, նպաստի հատկացման համար դիմումի մուտքագրումը տեղեկատվական բազա, նպաստի իրավունքի ծրագրային որոշումը: Գործակալության աշխատողն իր ծածկագրով և նշանաբանով մուտք ունի իր սպասարկման տարածքի տեղեկատվական բազա: Գործակալության աշխատողի ծածկագիրը և նշանաբանը գնահատման համակարգի տեղեկատվական բազայում լրացնում է ամբողջ տեղական տեղեկատվական բազայի պատասխանատու աշխատողը (այսուհետ` ադմինիստրատոր)` ապահովելով յուրաքանչյուր աշխատողի կողմից իր ծածկագրի գաղտնի մուտքագրումը: 10. Ադմինիստրատորի պարտականություններն ամրացվում են գործակալության աշխատողներից մեկին` գործակալության պետի կարգադրությամբ: Ադմինիստրատորն ապահովում է տվյալների տեղական տեղեկատվական բազայի ամբողջականության պահպանումը, իրականացնում տեղեկատվական բազայի սպասարկման բոլոր գործառույթները` բազայի սպասարկում, բառարանների կազմում, նշանաբանների փոփոխություն, տվյալ տեղական տեղեկատվական բազայում անձի կրկնակի հաշվառման հայտնաբերում, տեղափոխված ընտանիքի սոցիալական անձնագրի համարի մուտքագրում, նպաստ վճարող մարմնի աշխատողի երթուղիների մուտքագրում, ցուցակի հերթականության ընտրություն, ժամկետանց սոցիալական խմբերի հեռացում, ընտանիքի անապահովության միավորի հաշվարկ, նպաստի գործառույթներ, ռեեստրների մուտքագրում, հաշվետվության կազմում: Ադմինիստրատորն ապահովում է գործակալության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ի դեմս կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության, միջև տվյալների միմյանց փոխանցումը: 11. Ադմինիստրատորի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործակալության մեկ այլ աշխատող, որի վրա ադմինիստրատորի լիազորությունները դրվում են գործակալության պետի կարգադրությամբ (հրամանով): Փոխարինող ադմինիստրատորը տեղական տեղեկատվական բազայում աշխատում է հիմնական ադմինիստրատորի նշանաբանով, սակայն իր ծածկագրով: Ծածկագրի գաղտնի փոփոխությունն ապահովում է հիմնական ադմինիստրատորը: Ծածկագրի փոփոխության հանգամանքը, տեղական տեղեկատվական բազայի և փաստաթղթերի հանձնում-ընդունումն արձանագրվում է, որը ստորագրում են ադմինիստրատորը և նրան փոխարինող համապատասխան աշխատողը: Ադմինիստրատորի անսպասելի բացակայության դեպքում նրան փոխարինող ադմինիստրատորի տեղական տեղեկատվական բազա մուտքի թույլտվությունն ապահովում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության աշխատողը: 12. Գործակալության աշխատողներից մեկի բացակայության ընթացքում նրան փոխարինում է գործակալության այլ աշխատող, որին այդ լիազորությունները փոխանցվում են գործակալության պետի կարգադրությամբ (հրամանով): Փոխարինող աշխատողն աշխատում է տեղական տեղեկատվական բազայում հիմնական աշխատողի նշանաբանով, սակայն իր ծածկագրով, որի գաղտնի մուտքագրումը տեղական տեղեկատվական բազա ապահովում է ադմինիստրատորը: Ծածկագրի փոփոխության հանգամանքը և տեղական տեղեկատվական բազայի համապատասխան փաստաթղթերի հանձնում-ընդունումն արձանագրվում է, որն ստորագրում են 2 աշխատողը: Աշխատողի անսպասելի բացակայության դեպքում արձանագրությունն ստորագրում են ադմինիստրատորն ու նրան փոխարինող աշխատողը: Գործակալության աշխատողի աշխատանքի վերադարձի ժամանակ հանձնում-ընդունումը կատարվում է սույն կարգի 11-րդ կետում նշված կարգով: 13. Գնահատման համակարգի տեղական տեղեկատվական բազայի շահագործման անվտանգ պայմաններն ապահովում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը կամ Երևան քաղաքի թաղային համայնքի աշխատակազմի ղեկավարը: 14. Գնահատման համակարգի տեղեկատվական բազայի պաշտպանության մաթեմատիկական ծրագրային ապահովումն իրականացնում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը:
15. Տեղական տեղեկատվական բազայում ընտանիքում տեղի ունեցած փոփոխություններն ամրագրվում են դրա մասին փաստաթղթերը ներկայացնելուց անմիջապես հետո` մեկօրյա ժամկետում: 16. Ընտանիքի որևէ անդամի սոցիալական խմբի ժամկետը լրանալու դեպքում տվյալ սոցիալական խմբի, դրանով պայմանավորված եկամտի չափի հանումը և սոցիալական խմբի փոփոխումը կատարվում է տվյալ ամսվա ընթացքում մաթեմատիկական ծրագրային եղանակով: 17. Հաշմանդամության խմբի ժամկետի երկարացման վերաբերյալ տվյալ փոփոխության ամրագրումը կատարվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկի կողմից փաստաթուղթ ներկայացվելու դեպքում: Եթե այն ներկայացվում է ժամկետի լրացման օրվանից 3 ամսվա ընթացքում, ապա, անկախ հաշմանդամության խմբից, ժամկետը վերականգնվում է նախորդ ժամկետի լրացման ամսաթվից սկսած, իսկ եկամուտը ներկայացված փաստաթղթում ամրագրված տվյալին համապատասխան: Եթե ընտանիքի հղի անդամի հղիության ժամկետը լրանում է և 2 ամսվա ընթացքում ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականը, ապա դրա արդյունքով ձեռք բերված անապահովության միավորը վերականգնվում է ընտանիքի հղի անդամի հղիության ժամկետի լրացման ամսաթվից սկսած: 18. Կենտրոնական տեղեկատվական բազան թարմացվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, գործակալությունների տրամադրած արդիականացված տեղեկատվական բազաների միջոցով` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը: 19. Կենտրոնական տեղեկատվական բազայում իրականացվում են` ա) համադրումներ ընտանիքների կամ նրանց անդամների կրկնակի հաշվառումները հայտնաբերելու նպատակով` ամբողջ կենտրոնական տեղեկատվական բազայում. բ) տարբեր նախարարություններից և պետական այլ մարմիններից, ինչպես նաև կազմակերպություններից, անկախ կազմակերպական-իրավական ձևից, ստացված տեղեկատվական հարակից բազաների մշակում և համադրում: 20. Գնահատման համակարգի միջոցով իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվում են տվյալ ծրագրի համար սահմանված սոցիալական տվյալները և անապահովության սահմանային միավոր ունեցող ընտանիքները: 21. Գնահատման համակարգի տվյալների հիման վրա իրականացվող սոցիալական աջակցության բաշխման ծրագրերում չեն ընդգրկվում (անկախ սույն կարգի 20-րդ կետով նախատեսված պայմանների բավարարումից)` ա) կրկնակի հաշվառված կամ ընտանիքի կրկնակի հաշվառված անդամ ունեցող ընտանիքները՝ մինչև կրկնակի հաշվառումից դուրս գալը. բ) ծրագրի իրականացման պահին նախորդած 12 ամսվա ընթացքում չփաստագրված ընտանիքները:
22. Գործակալությունը տեղեկատվական բազայի փոփոխությունները՝ արդիականացված տվյալները, փոխանցում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանը` մագնիսական կրիչների միջոցով: 23. Գործակալության պետը կամ ադմինիստրատորը տվյալ ամսվա փոփոխությունները՝ արդիականացված տեղեկատվությունը, ներկայացնում է տեղեկատվական բազա` համապատասխան արձանագրությամբ: 24. Տեղական տեղեկատվական բազայում տվյալ ամսվա ընթացքում կատարված փոփոխություններն արխիվացվում են տվյալ ամսվա վերջին օրացուցային օրվա դրությամբ: 25. Կենտրոնական տեղեկատվական բազայից ամենամսյա արդիականացված տեղական տեղեկատվական բազաները 5-օրյա ժամկետում փոխանցվում են գործակալություններին` մագնիսական կրիչով: 26. Հարակից բազաներից ստացված տվյալների և գնահատման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ համադրման արդյունքները կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը փոխանցում է գործակալություններին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով՝ ցուցակների ձևով: 27. Գնահատման համակարգի տեղեկատվական բազայի շահագործման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 | ||||||||||||||||||||||||||||||||||
Հանրապետության մյուս բնակավայրերում Kբ-ն հավասար է 1,0-ի: | ||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 | |||||||||||||||||||||||||||||||
1. Անասնապահությունից ընտանիքների ստացվող եկամուտը հաշվարկելու համար անասնատեսակները վերածվում են պայմանական գլխի համաձայն աղյուսակի`
Գործակիցները բոլոր հասակային խմբերի համար միջինացված են: 2. Մեկ պայմանական գլխի համար ընդհանուր տարեկան եկամուտ է սահմանված 48 հազ. դրամ: 3. Անասնապահությունից և հողօգտագործումից ընտանիքների ստացած եկամուտը հաշվարկվում է տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքի հիման վրա: 4. Սեփականության կամ վարձակալության իրավունքով մշակվող գյուղատնտեսական նշանակության հողից ստացվող եկամտի հաշվարկը հիմնված է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և բնակավայրային հողերի կադաստրային զուտ եկամտի չափերի վրա: Հողօգտագործումից ստացված եկամուտը հաշվարկվում է` օգտագործելով մեկ հեկտար տվյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար կադաստրային զուտ եկամտի նորմացույցը և սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող հողատարածքի մակերեսը: Նշված հաշվարկով ստացված զուտ եկամտից հանվում է հողի հարկի չափը, որն ընտանիքի չափահաս անդամներից մեկը լրացնում է դիմում-հայտարարագրում: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողի հարկից ազատված ընտանիքների համար հողագործությունից ստացվող եկամուտը չի հաշվարկվում հողի հարկից ազատման ժամկետներում: | |||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |