«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
7 մարտի 2007 թվականի N 295-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները` համաձայն հավելվածի, հետ վերցնել և դրանք հաշվեկշռային արժեքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների սահմանված կարգով կատարումը։
3. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 1999 թվականի արտադրության «ԳԱԶ- 3110» մակնիշի ավտոմեքենան (շարժիչը` 3300980, հենասայլը` 0767467, թափքը` 0189074) (այսուհետ` գույք) որպես գույքի առանձին տարր օտարել դասական աճուրդով:
4. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` գնահատված արժեքի 75 տոկոսի չափով` 652.5 հազ. դրամ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված գումարը` 31.32 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:
6. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN |
Ավտոմեքենայի մակնիշը |
Արտադրության տարեթիվը |
Շարժիչը |
Հենասայլը |
Թափքը |
1. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-3102» |
1998 թ. |
3200445 |
0644004 |
0069827 |
2. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» |
1999 թ. |
3388473 |
0765249 |
0186854 |
3. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-3110» |
1999 թ. |
3318162 |
0663612 |
0093680 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |